ՀՀ ԱԳՆ. ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՎԱԿՆԵԼ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՆ
![]() Diplomat.am-ը դիմել է ՀՀ ԱԳՆ-ին՝ վերոնշյալ խնդրի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը ճշտելու վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար, ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանը պատասխանել է կայքի հարցերին. ![]() ՀՀ ԱԳՆ- Ինչպես արդեն առիթ ունեցել էինք ասելու, մենք գտնում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներն ու արժեքները ամեն օր իր գործողություններով ևհայտարարություններով խախտող երկրի ներկայացուցիչը չի կարող հավակնել նման կառույցում որևիցե ընտրովի պաշտոն զբաղեցնելուն։ Բաքվի այդ ցանկությունը իրողություններից կտրված լինելու հերթական դրսևորումն է։ Հարց-2016թ. ապրիլի 2-ին Փոլադ Բյուլբյուլօղլին, որպես ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան, հանդես եկավ պատերազմի մարտակոչով՝ խախտելով դիվանագիտական համերաշխության սկզբունքները: Ինչպե՞ս է գնահատում ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի դեսպանի այդ պահվածքը: ՀՀ ԱԳՆ- Ձեր կողմից նշված դեսպանի գործունեության տարբեր դրվագներին արդեն անդրադարձել ենք։ Նա տարբեր առիթներով ապացուցել է, որ դիվանագետին ու դեսպանին հարիր չի գործում։ Հարց-Համաձա՞յն է արդյոք ՀՀ ԱԳՆ-ն այն մտահոգության հետ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Փոլադ Բյուլբյուլօղլին կարող է այդ կառույցը ծառայեցնել հակահայկական նպատակների համար: ՀՀ ԱԳՆ- Որևիցե դրական քայլ ակնկալել մի երկրի բարձրաստիճան ներկայացուցչից, որի ղեկավարը աշխարհի հայերին թիվ մեկ թշնամի է հռչակել, առնվազն միամտություն է։ | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
2369 reads | 11.04.2017
| |