ԲԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԲԻՈՏԵՐՈՐԻԶՄ
![]() ԱրՊՀ Պատմություն և իրավագիտություն ֆակուլտետի մագիստրոս, ԱՐՑԱԽ ![]() Քիմիական զենքները նույնպես այնքան էլ լավ այլընտրանք չեն համարվում ահաբեկչական աշխատանքների համար, քանզի դրանց փոխադրման, պահպանության ու օգտագործման հետ կապված բարդությունները, նյութերի արտաթորման վտանգը և դրանց օգտագործողի հետապնդման հնարավորությունը որոշ սահմանափակումներ են ստեղծում: Այդ պատճառով էլ արդիական սպառազինության մեջ առավել ուշադրության արժանի է դարձել բիոտերորիզմը կամ բիոլոգիական պատերազմը: ![]() Ընդհանրապես ահաբեկչությունը քաղաքականություն է, հիմնված տերրորի (լատ. terror- վախ, սարսափ) սիստեմատիկ (համակարգային) օգտագործման վրա: Wւնի իր տեսակները` կախված գործունեության սուբյեկտից և նպատակաուղղվածությունից, սակայն, որպես առանձին տեսակ, կարելի է առանձնացնել նաև բիոահաբեկչությունը կամ բիոտերորիզմը: Բիոտերորիզմը կապված է կենսաբանական գործոնների կանխամտածված ստեղծման և տարածման հետ. այդ գործոններն են վիրուսները, միկրոբները: Ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք օգտագործվում էին մարդկանց և բանակի դեմ, հայտնի էին դեռևս մ.թ.ա. 600թ.. դիակների և կեղտի օգտագործումը վիրուսի ուժեղ հարուցիչներ էին, և այդ կերպ թշնամուն թուլացնում էին: Զորավարները հասկանում էին, որ վիրուսի հարուցիչ կարող է լինել հենց զենքը. Կարթագենի զորավար Հաննիբալը (մ.թ.ա. 3-րդ դար) կավե ամաններում թունավոր օձեր էր բաց թողնում թշնամու բանակի և քաղաքի պարիսպների վրա, այդպես իսկ վնաս հասցնում և բնակչությանը և թուլացնում բանակը: 1343թ. - մոնղոլական զորքերը փորձում են գրավել Կաֆա քաղաքը (այժմ Թեոդոսիա Ղրիմում), սակայն նրանց մեջ ժանտախտի վարակ է տարածվում, և, նրանք դադարեցնում են քաղաքի պաշարումը: Բայց նրանք իրենց դժբախտությունը օգտագործում են իրենց օգտին. ժանտախտից մահացածների դիակները նետում են քաղաք, և այդպես ժանտախտը տարածվում է քաղաքում: Այդպես ժանտախտը, կամ «Սև մահը» տարածվում է ամբողջ Եվրոպայում: Կաֆայի դեպքի մասին գրում է Գաբրիել դե Մուսսիսը, ով դրանից 2 հետևություն է կատարել. առաջինը, որ քաղաքը վարակվել է հենց դիակներից, և, երկրորդը, որ այն տարածվել է քաղաքից փախչողների «օգնությամբ», որոնք ևս վարակվել էին: Այդպես ամբողջ Եվրոպայում ժանտախտից մահանում է 25 միլիոնից ավելի մարդ: Հիվանդությունը (հիվանդությունից մահացածների դիակները) որպես զենք օգտագործվել է նաև 1422թ. Կարոլշտեյնում, և 1710թ. ռուս-շվեյցարական պատերազմի ժամանակ Ռեվալում: Ներքևում բերված է վերջին 2000 տարվա ընթացքում կենսաբանական զենքի օգտագործման օրինակների աղյուսակ. ![]() Այս ամենի հետևանքով և 1925թ. «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող և այլ գազերի օգտագործման և մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» ժնևյան արձանագրությունները լրացնելու նպատակով 1972թ. ապրիլի 10-ին 22 պետություների միջև ստորագրվեց կոնվենցիա «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող գործոններ պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին», որն առավել հայտնի է Կենսաբանական զենքի կոնվենցիա անվանումով (այսուհետ՝ ԿԶԿ): ԿԶԿ-ն զինաթափման մասին առաջին բազմակողմ պայմանագիրն էր, որն արգելում էր զենքի մի ամբողջ կատեգորիայի արտադրությունը և օգտագործումը: Այն ուժի մեջ մտավ 1975թ.: Վերջին քսանամյակում բազմաթիվ երկրներ, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը (1994թ. հունիսի 7-ին), միացել են սույն կոնվենցիային՝ կարևորելով կոնվենցիայի հետագա ամրապնդումը և դրա դրույթների ամբողջական իրագործումը, ինչպես նաև այն որակելով որպես զանգվածային ոչնչացման զենքի (այսուհետ ԶՈԶ) չտարածման նպատակների կենսական գործիք: Կոնվենցիան պահանջում է յուրաքանչյուր մասնակից պետության կողմից ձեռնարկել ցանկացած անհրաժեշտ միջոց` արգելելու և կանխելու իրենց իրավասության տակ գտնվող որևէ մեկի կողմից կենսաբանական զենքի զարգացումը, արտադրությունը, կուտակումը, ձեռքբերումը, պահպանումը, փոխանցումը կամ օգտագործումը, ինչպես նաև ձեռնարկել զուգահեռ միջոցներ` կանխելու թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման քաջալերումը, դրդումը և օժանդակումը: Թեև Կոնվենցիան ստորագրած պետությունները դեմ են կենսաբանական զենքերի ստեղծմանն ու օգտագործմանը, շատ պետություններ հովանավոր են կանգնում նոր փորձերի կատարմանն, և, կարելի է ասել, որ վերջին 30 տարվա ընթացքում հիվանդությունների թիվը նորացել և մեծացել է (Խոզի գրպ, հավի գրիպ և այլն): 2005թ. Կոնվենցիայի անդամ էին 153 պետություն, իսկ 16 պետություն ստորագրեցին, սակայն չվավերացրեցին այն (Աֆրիկա, Լատինական Ամերիկա, Իսրայել): Գիտականորեն ապացուցված չէ, սակայն փաստ է, որ Արցախում 80 երիտասարդ աղջիկներից 10-ը և տղաներից 5-ը տառապում են անպտղությամբ: Սերնդատվության մեջ նկատվում է թերզարգացվածություն: Դրա մասին ոչ ոք չի խոսում, սակայն փաստը, որ Արցախը 70 տարի եղել է Ադրբեջանի «տիրապետության տակ», թույլ է տալիս ասել, որ արցախահայերի նկատմամբ օգտագործվել է կենսաբանական զենք: Կոնվենցիայի ստորագրումից հետո, 1970-ական թթ., կենսաբանական զենքերը օգտագործվում էին վարձու սպանությունների համար: Այսպես, 1978թ. բուլղարացի աքսորյալ Գեորգիյ Մարկովը Լոնդոնում ավտոբուսի սպասելու ժամանակ իր պարանոցային հատվածում ցավ է զգում, որից հետո հիվանդանում է և 3 օր հետո մահանում: Դիահերձման ժամանակ նրա կաշվի տակից փոքրիկ գնդաձև իր են գտնում: Հետագայում պարզվում է, որ դա Սովետական Միության ստեղծածն է, որը վաճառվել էր Բուլղարիային: ![]() Ցավոք սրտի, մինչ օրս գնում են բիոլոգիական պատերազմներ՝ կենսաբանական զենքերի ստեղծմամբ, բիոտերորիզմի վառ դրսևորմամբ: Կենսաբանական զենքը յուրահատուկ է իր անտեսանելիությամբ և իր թողած հետքերով: Այս գործոնները թույլ են տալիս օգտագործողներին տարածել վախ, խառնաշփոթ ստեղծել և «ջրից չոր դուրս գալ»: Դրա օգտագործումը հենց բիոտերորիզմն է, և այն ոչ միայն մարդկանց մահացությունով ու վիրուսների տարածումով է պայմանավորված, այլև հոգեբանական ահռելի՝ վատ ազդեցությամբ: Կենսաբանական զենքի դիմելը կապված է պետության տնտեսական, սոցիալական, ֆինանսական միջոցներից: Օսպայի հարուցիչը, Էբոլան և ուրիշներ կարող են ընտրվել այն հանգամանքից ելնելով, որ դրանք առավել վատ հետևանքներ ունեն: Դրանց դեմ պայքարելու համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր պետություն միջոցներ ձեռնարկի ամենազանազան ոլորտներում, սկսած առողջապահության ոլորտից մինչև ազգային անվտանգություն: Թերևս բիոտերորիզմի դեմ պայքարող մնում են խոշոր բժշկական կազմակերպությունները, յուրաքանչյուր երկրում՝ առողջապահական մարմինները, Կոնվենցիան, Առողջապահության միջազգային կազմակերպությունը և այլն: | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
5346 reads | 01.05.2017
| |