ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԵՐԲ ԹԱԳԱՎՈՐԸ ՄԵՐԿ Է
25.04.2017 \ 13:58
Reads: 3173
Լիդերի շուրջ խորհրդավոր մթնոլորտի ստեղծումը դրանով չի սահմանափակվում։ Առաջանում է վարքագծի, արտաքին տեսքի, հագնվելու (dress code), կեցվածքի և արարողակարգային բազմաթիվ մեծ ու փոքր, գրված և չգրված կանոնների մի ամբողջական համակարգ, որը ԷԹԻԿԵՏ անվան տակ դառնում է ղեկավարի անբաժան ուղեկիցը, ինչի անտեսումը կամ դրանից հրաժարումը խիստ թանկ է նստում նրա վրա։
ՉԻՆԱԿԱՆ ՎԱԳՐԻ ԹՌԻՉՔԸ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ` ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ
03.04.2017 \ 11:54
Reads: 5395
Չինաստանի արևելքում գտնվող Իու քաղաքից ճամփա է ընկնում առաջին ապրանքատար գնացքը, որը կտրելով ոչ ավել, ոչ պակաս 12.000 կիլոմետր, Լոնդոն պետք է հասցնի չինական ապրանքներ` վերածնելով պատմական Մետաքսե ճանապարհը, որն այս անգամ կրելու է «Մեկ տարածաշրջան, մեկ ուղի» խորհրդանշանական անվանումը։ Ծրագրերը, իրոք, հսկայածավալ են` 39 ուղերթ, որոնք իրար են կապում 16 չինական և 15 եվրոպական կենտրոններ։
ՌԴ-Ի ՆՄԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԴԻՎԱՆԱԳԵՏ
13.03.2017 \ 12:00
Reads: 1457
«Մեր մի շարք դեսպանություններում պատահական մարդիկ են և դա անպայմանորեն իր բացասական հետևանքն է թողնում երկրի արտաքին քաղաքականության վրա: Նման առանցքային երկրներում արհեստավարժ, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող դեսպանի առկայությունը շատ կարևոր է, մանավանդ Ռուսաստանի նման երկրում»:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ և ՆՈՐ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
05.03.2017 \ 15:30
Reads: 2195
Սառը պատերազմի ավարտը և երկբևեռ համակարգի փլուզումը իրենց ազդեցությունն են գործում քաղաքական մշակույթի որակական փոփոխության հետ, որն իր հետ բերում է դրա նկատելի արդիականացում և հումանիզացում։ Այդ գործընթացն իր հերթին անմիջական ազդեցություն է ունենում դիվանագիտության վրա, որի ծագումնաբանությունը և կիրառումը առ այսօր քննարկումների և բանավեճերի առարկա է։
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ DIPLOMAT.AM-Ի ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ
16.02.2017 \ 02:00
Reads: 1964
2017թ. Փետրվարի 12-ին Diplomat.am-ում հրապարակվեց հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի հետ՝ նվիրված ռուս լրագրող Ալեքսանդր Լապշինի ձերբակալությանն ու Արդբեջանին արտահանձնելուն: Օրեր անց հրապարակմանն արձագանքեց թուրքական T24 կայքը՝ հրապարակելով «Հայաստանի Ազգային ժողովը կոչով դիմել է Թուրքիային» վերնագրով հոդված՝ այն ավարտելով հետևյալ նախադասությամբ. “Տեսնենք` այս կոչը արձագանք ստանալո՞ւ է”:Նույն պարբերականը փետրվարի 14-ին հրապարակել է թուրք քաղաքական և մշակութային գործիչների արձագանքը, որը ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ:
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԸ՝ ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՏԵԳՈՐԻԱ
08.02.2017 \ 12:56
Reads: 1811
Մարդկային գործունեության բոլոր բնագավառներում եղել են պրոֆեսիոնալներ և դիլետանտներ (սիրողներ), որոնց միջև մշտապես ընթացել է խուլ կամ բացահայտ պայքար` հաճախ փոխակերպվելով նախանձի ու թշնամանքի: Ապացուցված է, որ նման իրողությունում, եթե զանազան ուղիներով տվյալ ոլորտում բույն դրած դիլետանտին անգամ հաջողվում է հասնել կարիերայի բարձունքներին, ապահովել անձնական բարօրություն և սոցիալական բարձր կարգավիճակ, վերջիվերջո, նրա առակայությունը տվյալ բնագավառում անպայմանորեն վնաս է հասցնում հանրությանը, մեծ հաշվով` երկրի հետաքրքրություններին ու շահերին:
ՌՈՒՍ-ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ՉԱՐԴԱՇ ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՌԵՔՎԻԵՄ
03.02.2017 \ 01:24
Reads: 2035
Հունգարիան բացառություն է, որի արտաքին քաղաքականությունն այնքան էլ համահունչ չէ Եվրամիության և եվրոպական մյուս կառույցների հետ։ Չնայած հանգամանքին, որ Բուդապեշտը ստիպված միացել է հակառուսական պատժամիջոցներին, հունգարական ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ դժգոհություն է հայտնել այդ կապակցությամբ` նշելով, որ երեք տարվա ընթացքում իր բյուջեն կորցրել է 6,5 միլիարդ դոլարից ավելի, ինչը զգալի գումար է երկրի համար։
ԵԱՀԿ ՄԽ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ. ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐՆ ԻՐԵՆՑ ՊԵՏՔ Է ՀԱՂԹՈՂ ԶԳԱՆ
31.01.2017 \ 11:06
Reads: 1548
2016թ. դեկտեմբերին այցելեցի տարածաշրջան եւ պատիվ ունեցա հյուրընկալվել նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի, երկու երկրների արտաքին գործերի նախարարների եւ այլ հիմնական դերակատարների կողմից: Նրանց դիտարկումները եւ խորհուրդները շատ արժեքավոր էին, քանզի աշխատանքս լիարժեք կատարելու համար շատ կարեւոր էր հասկանալ, թե որոնք են կողմերի դիրքորոշումները, նպատակները եւ «կարմիր գծերը»: Ի վերջո, լուծումը պետք է այնպիսին լինի, որ բոլոր կողմերն իրենց հաղթող զգան (win-win):
ՄՈՍԿՎԱ-ՎԱՇԻՆԳՏՈՆ «ՁՆՀԱԼԸ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԸ
29.01.2017 \ 11:20
Reads: 3442
Ինչո՞ւ հենց Հայաստանը: Ինչո՞ւմն է նրա առավելությունը, որն իրավունք է տալիս հավատալու մեզ բաժին ընկած հատուկ առաքելությանը` մեծ տերությունների քաղաքական խաղերում և աշխարհաքաղաքական զարգացումներում։ Փաստե՛րն են խոսում այդ վարկածի օգտին։ Անգամ մեր հակառակորդները չեն կարող ժխտել, որ հայերը քրիստոնեական և եվրոպական արժեքներ կրող ազգ են, որին մոտ է նաև արևելյան մշակույթը։
ՕԲԱՄԱՅԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ԹՐԱՄՊԻ ՆՈՒՅՆԻՄԱՍՏ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՄԱՍԻՆ
03.01.2017 \ 17:02
Reads: 5116
Օրինակները մեկից ավելի են, որոնց մեջ կարելի է առանձնացնել Թրամպի կադրային որոշումները։ Միայն Ռեքս Թիլերսոնին Պետքարտուղար և Հանրի Քիսինջերին ռուսական հարցերով խորհրդական նշանակելը, ինչ ասես արժե։ Պուտինի հետ նրանց ունեցած անձնական կապերը, ինքնին վկայում են ԱՄՆ-ի նորընտիր նախագահի ռուսական կողմի հետ սերտորեն համագործակցելու պատրաստակամության մասին։ Դրանից կշահի ողջ աշխարհը։ Հայաստանը` ևս։
ՆԵՐՈՆՆ ԱՅՐՈՒՄ Է ՀՌՈՄԸ, ՕԲԱՄԱՆ` ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ, ԻՍԿ ՊՈՒՏԻՆԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է MASTER CLASS
30.12.2016 \ 22:42
Reads: 4658
Անգամ դիվանագիտությունից հեռու մարդու համար պարզ է, որ նման պարագայում Պուտինի անսովոր, ոչ ստանդարտ քայլը խփում է մի քանի նշանակետի`
Ա. Ռուսաստանի նախագահը «հողին է հավասարեցնում» Օբամային ռուս-ամերիկյան հարաբերություններին պատճառած վնասների և իրեն հասցրած վիրավորանքների համար,
Բ. կրկին փաստում և ամրապնդում է ԱՄՆ-ի նորընտիր նախագահի հետ համագործակցելու պատրաստակամությունը,
Գ. ապացուցում է միջազգային հանրությանը, որ հանձինս իրեն Ռուսաստանն ունի ուժեղ, վճռական և հմուտ լիդեր, որն իզուր չէ որ ճանաչվել է տարվա N 1 քաղաքական գործիչը:
Ա. Ռուսաստանի նախագահը «հողին է հավասարեցնում» Օբամային ռուս-ամերիկյան հարաբերություններին պատճառած վնասների և իրեն հասցրած վիրավորանքների համար,
Բ. կրկին փաստում և ամրապնդում է ԱՄՆ-ի նորընտիր նախագահի հետ համագործակցելու պատրաստակամությունը,
Գ. ապացուցում է միջազգային հանրությանը, որ հանձինս իրեն Ռուսաստանն ունի ուժեղ, վճռական և հմուտ լիդեր, որն իզուր չէ որ ճանաչվել է տարվա N 1 քաղաքական գործիչը:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՇԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
18.12.2016 \ 16:34
Reads: 4850
Սխալ կանխատեսման ամենաթարմ և հետաքրքիր օրինակը ԱՄՆ-ի նախագահի վերջին ընտրությունների ժամանակ տեղի ունեցած քաղաքական կոնֆուզն էր, երբ բոլոր պետությունները, կամ գրեթե բոլոր պետությունները, իրենց լիդերներով հանդերձ գուշակեցին Հիլարի Քլինթոնի ջախջախիչ հաղթանակը Դոնալդ Թրամպի նկատմամբ։ Եթե դրան ավելացնելու լինենք աշխարհի ուժեղների բացասական, անգամ քաղաքական էթիկայի ոտնահարման և Թրամպին անձնական վիրավորանքներ հասցնելու հակադիվանագիտական օրինակները, ապա կարող ենք ասել, որ գործ ունենք ևս մեկ չգրված դիվանագիտական օրենքի աններելի ոտնահարման հետ։
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՆԻԳԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
27.11.2016 \ 01:09
Reads: 1439
Նոյեմբերի 26-ին Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Նիգերի արտաքին գործերի, համագործակցության, աֆրիկյան ինտեգրման և արտասահմանի նիգերցիների հարցերով նախարար Իբրահիմ Յակուբայի հետ:
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ 54 ՄԼՆ ԵՎՐՈՅՈՎ
23.11.2016 \ 00:19
Reads: 1470
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերն իր ողջույնի խոսքում դրվատեց Հայաստանի և Գերմանիայի միջև արդյունավետ համագործակցությունը: «Գերմանիայի կողմից տարվող զարգացման քաղաքականության առանձնահատկություններից մեկն էլ գործընկերների հարցում կողմնորոշվելն է: Նաև հենց այս պատճառով են մեր նախագծերն այսքան արդյունավետ»,-նշեց դեսպանը:
ԻՆՉԻ՞ ՇՆՈՐՀԻՎ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ ԴԱՐՁԱՎ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ
10.11.2016 \ 20:03
Reads: 2154
2016թ. նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահի ընտրությունը "Երկրաշարժ" են անվանել փորձագետներն ու վերլուծաբանները: Ինչպե՞ս կարողացավ Դոնալդ Թրամփը շրջանցել Հիլարի Քլինթոնին և ընտրվել ԱՄՆ նախագահ: Թեմայի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
ՀՀ և ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՐԿԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (մաս առաջին)
07.11.2016 \ 22:05
Reads: 2352
Տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական քարտեզի ձևավորում, ինչպես նաև պետությունների, այդ թվում փոքր պետությունների հայեցակարգի ձևավորում։ Արդյո՞ք քառորդ դար մխացող կոնֆլիկտից հետո Երևանը և Բաքուն նույնպես կգան հիմնահարցի արդարացի հանգուցալուծման և կհաստատվի՞ տարածաշրջանում խաղաղություն։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ՏՐՅՈՒԿՆԵՐՈՎ ԽԱՂԱԼ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
12.07.2016 \ 20:36
Reads: 1827
Բանախոսը մատնանշեց նաև Հայաստանի դիվանագիտության բացթողումները, որոնք, ըստ նրա, մեր ունեցած հնարավորությունների ոչ ճիշտ կիրառման արդյունք են: Վստահեցրեց, որ Հայաստանը քաղաքական տարբեր տրյուկներ կիրառելով պետք է խաղա իր գործընկերների հետ և կատալիզատորային դիվանագիտություն վարի, ինչպես անում են մի շարք պետություններ:
ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ
04.07.2016 \ 23:16
Reads: 4184
Հայկական դիվանագիտությունը պետք է կանխարգելիչ ծրագիր ունենա` օգտվելու «Սպառնալիքի տակ պարտադրված որոշումից հրաժարվելու մասին» (Under duress) բանաձևից։ Այն հնարավորություն է ընձեռում որևէ միջազգային կազմակերպությունում կամ ֆորումում մերժել այնպիսի բանձևի ընդունումը, որը հակասում է Հայաստանի պետական շահերին և ազգային անվտանգությանը։
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
16.06.2016 \ 13:45
Reads: 3244
Խնդրեցին բերել ապահովագրության հավաստագիրը: Իսկույն մեկնեցի հյուրանոց և բերեցի փաստաթուղթը: Պարզվեց այդ ապահովագրությամբ պետք է կանխիկ վճարվեր անհրաժեշտ գումարը, հետո արդեն Երևանում այն կարող էր հետ ստացվել ապահովագրական գրասենյակից: Բնականաբար պրոֆեսորն այդքան առձեռն գումար չուներ: Այսինքն՝ բավական թանկ արժեցած ապահովագրությունն ընդամենը թղթի կտոր էր:
ՀՀ ԴԵՍՊԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԻՐԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ
01.05.2016 \ 21:01
Reads: 1947
Քննարկվել են Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի միջև համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները: Այդ համատեքստում դեսպանը հայտնել է երկու հաստատությունների միջև համագործակցության իրավական հիմք ձևավորելու շուրջ հայկական կողմի պատրաստակամությունը:
ԼՈՅԱԼԻԶՄԸ` ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՏԵԳՈՐԻԱ
07.03.2016 \ 23:59
Reads: 3052
Դիվանագետների անձն ու գործունեությունն ուսումնասիրող հեղինակները, սկսած Կալյերից (XVII դար), լոյալիզմը կամ լոյալությունը (loyalty) անվանում են դիվանագետի 7-րդ բարեմասնություն։ Սակայն այդ հասկացությունն այսօր էլ լիովին ուսումնասիրված չէ:
ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՀԵԿԱՆ Է ԻՐԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼՂ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
29.01.2016 \ 13:50
Reads: 2416
Ֆինանսատնտեսական ծրագրերից զատ Թեհրանը փայփայում է մեծ, շատ մեծ քաղաքական ամբիցիաներ` ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական մասշտաբներով: Ունենալով լուրջ նախադրյալներ` Իրանը մտորում է, եթե ոչ գերտերություն, ապա գոնե Մերձավոր Մեծ Արևելքի N 1 տերություն դառնալու ուղղությամբ, որի հնարավորությունն այնքան էլ հեռու չէ ռեալ իրողությունից:
ԽԵԼԱՄԻՏ, ԱՇԽՈՒՅԺ ԵՎ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԳԱՍԻՔԸ
22.01.2016 \ 10:44
Reads: 1890
Իրողություն, որը խոշոր տոկոսով արդյունավորվել է վերջին 2-3 տարիների իրանական դիվանագիտական համակարգի ու գերատեսչության խելամիտ, աշխույժ ու հետեւողական ջանքերի շնորհիվ: Նախագահ Ռոհանիի՝ օրերս բարձրաձայնած միտքը այս առումով խիստ դիպուկ էր հնչում, երբ հայտարարում էր, թե. «Եթե պրն. Զարիֆը չլիներ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, ապա պատժամիջոցները չէին հաղթահարվի»:
ԻՐԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱՆՍ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
18.01.2016 \ 23:25
Reads: 2540
Իրանի ռազմական, քաղաքական և տնտեսական վերածնունդը մեծ հարված էր նաև Սաուդյան Արաբիայի համար, որը Թուրքիայի, Իսրայելի, Քաթարի և Ծոցի մյուս երկրների հետ արեց հնարավորը բարեկամ Վաշինգտոնի կողմից արգելքները չվերացնելու համար: Սակայն ճիշտ են ասում, որ քաղաքականության մեջ բարեկամություն չկա:
ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
17.01.2016 \ 23:42
Reads: 1806
Եվ զարմանալի չէ Սաուդական Արաբիայի, Թուրքիայի, Իսրայելի եւ մյուս՝ մանր-մունր արբանյակների հակաիրան ջղաձիգ ու անթաքույց կեցվածքները՝ միջուկային հիմնախնդրի բարվոք լուծման հաշվին, քանզի քաջ գիտակցում են, որ տարածաշրջանի ավելի քան 30-ամյա վակուումը չարաշահելու իրենց ձախորդ միտումները հօդս են ցնդելու հզոր, խաղաղասեր և հատկապես հաղթական Իրանի վերադարձով: