ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԴՈՒՐՍ ՉԻ ԲԵՐԻ ԻՐ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
01.02.2015 \ 13:44
Reads: 1907
Ինչո՞ւ 1994 թվականի զինադադարին հետևած տարիներին Ադրբեջանը կարողացավ թոթափել պատերազմը սանձազերծողի մեղադրանքն ու հայկակական կողմի վրա բարդել «ագրեսորի ու օկուպանտի» մեղքը: Որո՞նք են ադրբեջանական դիվերսիաների այս օրերի աննախադեպ ակտիվացման պատճառները, և արդյոք մեր զինուժը միայնա՞կ պիտի առնի դրանց դեմը, թե՞ իրենց ներդրումը պիտի ունենան նաև դիվանագիտական կառույցները:
ԲԱՆԳԿՈԿՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԵՆ ՀԱՎԱՔՎԵԼ ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ
14.01.2015 \ 00:23
Reads: 1814
Հավաքույթին մասնակցեցին Չինաստանից, Հնդկաստանից, Մալայզիայից, Սինգապուրից, Թայլանդից, Վիետնամից ժամանած 80 հայեր: Ճաշկերույթ տրվեց Բանգկոկի «Գրանդ Հայաթ Էրավանում»: Այս համայնքների շնորհիվ են պահպանվում նաև տարածաշրջանի հայկական մշակութային կոթողները, մասնավորապես՝ Բանգլադեշի և Մյանմարի եկեղեցիները:
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
26.12.2014 \ 13:38
Reads: 1592
Միքայել Հայրապետյանը համերգներով հանդես կգա Պեկինում, Գուանգջոում, Շանհայում, Շենժենում, Հոնկոնգում, Նանջինգում և այլ քաղաքներում: Երաժիշտը նպատակ ունի հանդես գալ նաև Սինգապուրում: Համերգների ընթացքում Միքայել Հայրապետյանը դասախոսություն կկարդա հայկական դասական երաժշտություն մասին:
ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՂԹՈՂԸ
11.12.2014 \ 01:36
Reads: 2357
2014-ի գարնանը Չինաստանը ստորագրեց գերշահավետ պայմանագիր Ռուսաստանի Դաշնության հետ, ըստ որի Չինաստանը ցածր գներով գնելու է ռուսական գազ, տնտեսելով միլիարդավոր դոլարներ: Նշենք, որ Ռուսաստանը ստիպված գնաց այս քայլին, կանխատեսելով, որ մոտ ապագայում արտաքին շուկայի շատ մեծ սեկտոր է կորցնելու, և չի կարողանալու իրացնել գազը, իսկ Չինաստանը այդ ստեղծված իրավիճակից օգտվեց:
ՉԵՆՔ ԴԱՌՆԱԼՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍ. ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊՈՒՏԻՆԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՈՉ ՊԱՏՇԱՃ ՁԵՎՈՎ
Նախագահ Էրդողանն ու վարչապետ Դավութօղլուն բարեհաճեցին բարձրաստիճան հյուրին սպասել նախագահի նստավայրում: Մեկ տարի առաջ Հայաստանի նախագահը անձամբ գնաց Գյումրու օդանավակայան և այնտեղ դիմավորեց ռազմավարական գործընկերոջը: Սա դաշնակիցների համեմատական բնութագրի համար:
03.12.2014 \ 23:59
Reads: 1860

ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԵԿՈՒՍԱՆԱԼ. ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱԿՏԻՎ
02.12.2014 \ 11:55
Reads: 2456
Այսօր միայն ծույլը չի քննադատում մեր արտաքին քաղաքականության ձախողումները՝ մեղադրելով արտգործնախարարությանը և նրա ղեկավարին։ Մինչդեռ անհաջողությունների պատճառը չպետք է փնտրել առանձին գործչի կամ գերատեսչության աշխատանքներում։ Դրանք համակարգային արատների հետևանք են, որոնք հնարավոր կլինի շտկել՝ XXI դարի համամարդկային և դեմոկրատական արժեքների որդեգրման ու իրագործման դեպքում։
ԲՈԼԻՎԻԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄԸ
Բոլիվիան Հարավային Ամերիկայի երրորդ երկիրն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հետևողի համար առաջին հարցն այն է, որ Բոլիվիան, ի տարբերություն Ուրուգվայի և մանավանդ Արգենտինայի, չունի հայկական գործոնի տարողունակությունը, քանակը և քաղաքական լծակի հանգամանքը: Չի կարելի անշուշտ բացարձակ հաստատումներ կատարել այն շարժառիթների մասին, որոնք Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները մղել են հանգելու նման բանաձևի:
02.12.2014 \ 11:35
Reads: 1711

ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Նոր էի վերցրել սեղանին դրված հեռախոսս, երբ բաց դռնից ներս մտավ մի աժդահա տղամարդ, մոտ երկու մետր բոյով, հսկա ձեռքերում՝ մի հաստ պարան: Կինն ինձ տեսնելով սկսեց գոռգոռալ: Այն ժամանակ սակավաթիվ թուրքերեն բառերից բաղկացած բառապաշարս թույլ տվեց հասկանալ, որ հարցնում է՝ ի՞նչ գործ ունեմ բնակարանում:
28.11.2014 \ 21:56
Reads: 3771

ԴՐՎԱԳՆԵՐ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ
Դիվանագիտական ծառայությունն իսկապես թանկ հաճույք է: Անցել են այն ժամանակները, երբ հայ դիվանագետները խանդավառությամբ էին ընդունվում մեր արտասահմանյան հայրենակիցների կողմից: Սփյուռքում համարյա յուրաքանչյուր ոք իր պարտքն էր համարում ուժերի ներածին չափով օգտակար լինել:
19.11.2014 \ 00:35
Reads: 2226

ԴԻՎԱՆԱԳԵՏ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԶԲԱՂՎԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅՈՎ
19.11.2014 \ 00:12
Reads: 1723
Ստեղծվելիք Միջազգային ինտեգրացիայի նախարարությունը, ամենայն հավանականությամբ, պետք է զբաղվի Եվրասիական ինտեգրացիայով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը՝ ստեղծել Միջազգային ինտեգրացիայի նախարարություն:
ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ
13.11.2014 \ 12:31
Reads: 1623

ԱՄՆ Կոնգրեսի գրեթե բոլոր թեկնածուները, որոնք աջակցել են հայ-ամերիկյան հարցերին, հաղթանակ են տարել նոյեմբերի 4-ին կայացած ընտրություններում: Արդյունքը նույնքան դրական եղավ առաջադրված մյուս թեկնածուների համար՝ նահանգային և տեղական մրցապայքարներում: Հետևաբար, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ իր աջակցած թեկնածուների ավելի քան 95 տոկոսը հաջողության է հասել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ «ԹԵ, ԹԵ»-Ի ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՈՒՌ
Դեռևս պարզ չէ, որ ԵՏՄ-ի այլ անդամ երկրի հետ ընդհանուր սահման չունեցող ՀՀ-ն ի՞նչ տեսակի խնդիրներ կարող է ունենալ ոչ ԵՏՄ-ական հարևանների և ցամաքային ճանապարհով` դրանց միջոցով մյուս ԵՏՄ-ական երկրների հետ առևտուր զարգացնելու ընթացքում: Այստեղ ուղղությունները ունեն որոշակի տարբերություն: Մինչ Վրաստանի վրայով ՀՀ-ն կկապվի ԵՏՄ-ական Ռուսաստանի, Իրանի դեպքում հանգրվանային այդ հանգամանքը գոյություն չունի: Առևտրային հարաբերությունը պետք է քննել ԵՏՄ-Իրան գծի վրա և փորձել իմանալ, թե այնտեղ ի՞նչ տեսակի խոչընդոտներ կարող են հայտնվել:
16.10.2014 \ 12:48
Reads: 1677

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒԿ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՆՈՐՀԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՆՐԱ ԿԱՊԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ
Հոկտեմբերի 10-ին, երկարատև և բուռն քննարկումներից հետո, Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու պայմանագիրը, որի կազմի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 1-ից և ենթակա է վավերացման չորս երկրների խորհրդարանների կողմից: Ղրղզստանը և Տաջիկստանը ևս Միությանը միանալու հետաքրքրություն են ցուցաբերել:
15.10.2014 \ 00:27
Reads: 2955

ՏՈՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՅՑ. ԻՆՉՈ՞Ւ ԱԼԻԵՎԸ ՀԱՆԿԱՐԾ ՈՐՈՇԵՑ ԳՆԱԼ ՄԻՆՍԿ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին անսպասելի մասնակցել է նաև Իլհամ Ալիևը: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարել էր, որ Ալիևը մինչև 2015 թվականը չի մասնակցելու ԱՊՀ ղեկավարների նիստերին, ավելին, այս նիստը առանձնապես հետաքրքիր չէ:
11.10.2014 \ 00:09
Reads: 1736

ԲԱՔՎՈՒՄ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵԼԸ ՍԽԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԷՐ. ՍԵՐԲԻԱՅԻ ԱԳՆ
Նալբանդյանի հայտարարությունը Բելգրադում, թե Հայաստանի դիրքորոշումը Կոսովոյի հարցում անփոփոխ է մնացել, երախտագիտությամբ է ընդունվել Բելգրադում։
04.10.2014 \ 23:56
Reads: 1634

ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ, ԱՄԲԻՈՆ ԵՎ ԱՌԻԹ
ՄԱԿ-ի գլխավոր համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը իրավամբ բոլոր պատճառներն ունի առանձնանալու այդ ամբիոնից հնչած նախորդ ելույթներից: Յուրահատկությունը ունի թե բովանդակային, թե կառուցվածքային, թե շեշտադրումային և թե ոճաբանական հիմնավորումներ: Այստեղ առիթը օգտագործվել է առավելագույն ձևով ամուր, կարծր դիրքերից ուղերձներ փոխանցելու:
27.09.2014 \ 21:39
Reads: 1570

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ
Ներկայումս այնպիսի հարցեր, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերությունները, Հայոց ցեղասպանության, սփյուռքի և ընդհանրապես Հայաստանին ու Հայությանը վերաբերող քաղաքական, ռազմավարական նշանակության հիմնախնդիրները, բացի ակադեմիական կառույցներից, դարձել են նաև թուրքական վերլուծական հաստատությունների հետազոտությունների առարկա։
12.09.2014 \ 12:18
Reads: 2728

ԱՈՒԴԻՈԱՆԱԼԻՏԻԿԱ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ 21-ՐԴ ԴԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ
13.07.2014 \ 15:42
Reads: 2938
Ինչո՞ւ են 21-րդ դարում բազմաթիվ երկրներ իրենց անվտանգության ապահովումը կապում միջուկային զինանոցի հետ: Ինչո՞ւ որոշ երկրներ կրճատում կամ հրաժարվում են միջուկային զենքից, իսկ մյուսները, դուրս գալով Միջուկային զենքի չտարածման պայմանագրից, ստեղծում են սեփականը: Որո՞նք են միջուկային զենքի և տեխնոլոգիաների տարածման հնարավոր սպառնալիքները:
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ. ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵ՞Ր, ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՆԱԽԱՐԱՐՆԵ՞Ր, ԹԵ՞ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ իշխանությունը մեր երկրի համար կարևոր գործընկեր պետություններում դեսպաններ է նշանակել այնպիսի մարդկանց, ովքեր նույնպես դիվանագետներ չեն եղել, եղել են նախկին նախարարներ կամ գործարարներ: Դեսպանների կարևոր պաշտոններում մասնագետներ նշանակելու անհրաժեշտության մասին ...
12.07.2014 \ 13:50
Reads: 2258

ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ «ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԾԱՆՐԱՁՈՂԸ»
Վրաստանը Հայաստանի համար թիվ մեկ կարևորություն ներկայացնող երկրներից է, այն միակ օդանցքն է դեպի Եվրոպական միություն, հետևաբար նման նշանակում Հայաստանը իրեն կարող էր թույլ տալ, ասենք, Ջամայկայի, բայց ոչ Վրաստանի դեպքում:
12.07.2014 \ 00:54
Reads: 2126

ՀԱՅԱՍՏԱՆԻ Ո՞Ր ԴԵՍՊԱՆՆ Է ԸՆԴՈՒՆԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒՂԱՐԿԵԼ ԴԺՈԽՔ
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը, ինչպես դեսպանատները մի շարք այլ` հայաստանյան իրողությունների ու շահերի համար կարեւորագույն երկրներում, մշտապես լավ կադրերի, հաճախ էլ ուղղակի նորմալ դեսպանի կարիք ունեցել է: Չգիտես ինչ տրամաբանությամբ, եւ ընդամենը եզակի բացառություններով, Վրաստանում դեսպան են նշանակվել մարդիկ, որոնք չեն եղել ամենակարեւորներից մեկը ներկայացնելու մակարդակին:
29.06.2014 \ 16:59
Reads: 2236

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԼՈՒՐՋ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Եթե ԼՂՀ-ն ցանկանա անդամակցել Եվրասիական կառուցներին, ապա դա պետք է անի ինքը, առանց Երեւանի ձեռքը բռնած, որպես ինքնուրույն կայացած պետություն, իր սահմաններով, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Ճիշտ է` դեռեւս չճանաչված: Բայց մենք հավատում ենք դրա ռեալ հեռանկարներին: Այնպես որ` շնորհակալություն ղազախ բարեկամին:
31.05.2014 \ 22:51
Reads: 1750

ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳՈՐԾԻՉ. ՋՈՆ ՔԵՐՐԻՆ ՉՈՒՆԻ ՄՇԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՒՆԻ ՄԻԱՅՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Գլոբալիզացված աշխարհում յուրաքանչյուր հակամարտություն կապված է այլ հակամարտությունների հետ: Այն ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում արտացոլված է այլ տարածաշրջաններում: Տիերրի Մեյսանի կարծիքով Վաշինգտոնի ինքնագովություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ, այլ ուղղված են եվրոպացիներին իրենց եկամտի ամենամեծ աղբյուրից կտրելու դեմ: Իսկ Ժնևի բանակցային գործընթացի տապալմամբ հնարավորություն կընձեռվի թուլացնել Սաուդյան Արաբիային և կենտրոնանալ Պաղեստինի հարցի վրա:
27.03.2014 \ 12:58
Reads: 2005

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ
Չինաստանի խառնվածքը որպես ազգ-պետություն հասկանալը և ընմբռնելը երբեք հեշտ չի եղել լեզվի և մշակույթի հաղթահարման տեսանկյունից: Պաշտոնական Պեկինին միշտ անհանգստացրել են շփումների դժվարությունները աշխարհի ոչ չինական հատվածի հետ: ՉԺՀ ժամանակակից առաջնորդները որդեգրել են մշակույթի և փափուկ ուժի միջոցով Չինաստանի բարի համբավի տարածման մարտավարությունը:
10.03.2014 \ 14:31
Reads: 3971

ԱՆԳԼԻԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ` ԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԻԾ
Սա բնութագիրն է Ջորջ Մայքսի` մի ‹‹օտարերկրացու››, որը սարկազմի հասնող հումորի միջոցով իր ‹‹Ինչպես լինել օտարերկրացի›› գրքում նկարագրել է անգլիական մենթալիտետը` իր դրական և բացասական կողմերով:
24.01.2014 \ 20:20
Reads: 3557
