ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԵԿՈՒՍԱՆԱԼ. ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱԿՏԻՎ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ ![]() Անշուշտ, Հայաստանը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և այլ միջազգային կազմակերպությունների լիիրավ անդամ, չի կարող մեկուսանալ համայն աշխարհից և, առաջին հերթին, անմիջական հարևաններից։ Ընդհակառակը, ի տարբերություն շատ ու շատ երկրների, որոնք զարգանում են միանգամայն հանգիստ և կայուն աշխարհաքաղաքական պայմաններում, մենք, ճակատագրի բերումով, հայտնվել ենք Ամերիկա-Ռուսաստան-Եվրոպա-Իրան-Թուրքիա ռազմաքաղաքական-տնտեսական շահերի բախման կիզակետում։ Այս հանգամանքը մեր առջև դնում է արտաքին քաղաքականության կուռ ![]() Երբ չկա հստակ, հետևողական, համադրված և կոլեկտիվ ջանքերով մշակված ծրագրային արտաքին քաղաքականություն, երբ այն լղոզված է, և գայթակղություն կա դիվանագիտությանը պատվաստել մաքիավելիզմի շյուղեր, արդյունքում ստանում ես ձախողումների շղթայական ռեակցիա։ Այսպես, օրինակ՝ ազգովի Հայաստանում և արտերկրում լոբբինգային աշխատանք ենք տանում Ամերիկայի նախագահական ընտրություններում թեկնածուներից մեկի օգտին` հավաստիացնելով ժողովրդին, թե հաղթելու դեպքում նա իբր ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը։ Ավելին, տառացիորեն ընտրությունների օրը, երբ մարդ չկար, որ չիմանար, որ Բուշը հաղթում է, մասնակցում ենք Երևանում ամերիկյան դեսպանի կազմակերպած ընտրություն-խաղին և հպարտանում, որ ճնշող մեծամասնությամբ «քվեարկել» ենք մյուսի օգտին (ավելի լավ առիթ դեսպանի համար՝ իմանալ who is who, դժվար է պատկերացնել)։ Իսկ երբ ունենք պետքարտուղարի օգնականի կոշտ հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ, մասսայական փսիխոզով վիճարկում ենք նրա իրավասությունն ու բարոյական կերպարը։ Ուկրաինայի պարագայում շտապում ենք շնորհավորել Յանուկովիչին, իսկ հետո ուրախացնում ենք մեր հայրենակիցներին, թե, գիտե՞ք որ, նախկին պրեմիեր Յուլիա Տիմոշենկոյի հայրը հայ է, լեգիտիմ ընտրված Յուշչենկոն ժամանակին զինծառայությունն անցել է «մեր կողմերում», այսօր էլ ներքին գործերի նախարարն է հայ։ (Ինչպիսի բարեպատեհ առիթ հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա վերելքի համար։ Մինչդեռ նման դեպքերում դեսպանն առնվազն հետ է կանչվում)։ ![]() Ըստ երևույթին, կոմպլեմենտարիզմի հերթական «նվաճումներից» է Սերգեյ Լավրովի ծագման հայտնագործությունը, որի մասին մեր լրատվական միջոցները «իմիջիայլոց» հիշեցնում են ադրբեջանցիներին՝ նրա տարածաշրջանային այցելությունների ժամանակ։ Սրանք մեր արտաքին քաղաքականության ընդամենը մի քանի գունատ շտրիխներն են, որոնց ֆոնի վրա առանձնապես փայլատակում են ԵԽԽՎ-ում Աթկինսոնի զեկույցը և դրա շուրջ ծավալված ապակողմնորոշիչ գործունեությունը, երբ սևը ներկայացվում է սպիտակ, և փորձ է արվում հիմարացնել ժողովրդին։ Սակայն այս ամենը «մանր վրիպումներ» են, եթե համեմատելու լինենք դեպի Իրաք հայկական զորախմբի «էքսպեդիցիայի» հետ։ Արդյունքում՝ մենք կրկին ոչինչ չշահեցինք, այլ կորցրինք։ Ե՛վ Վաշինգտոնը, և՛ Մոսկվան ավելի կարծրացրին իրենց դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Իսկ թե ինչ դիրքորոշում կունենա մեր նկատմամբ արաբական և իսլամական աշխարհն այս հարցում, ցույց կտա դեպքերի հետագա զարգացումը։ Եվ հետո, չէ՞ որ մենք Հայաստանը հայտարարել էինք ողջ հայության հայրենիք։ Երբ ընդունվում էր այդ որոշումը, արդյոք հաշվի առնվո՞ւմ էին Մերձավոր Արևելքի բազմահոծ համայնքների շահերն ու հետագա ճակատագիրը, տարածաշրջանի հայկական եկեղեցիների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կարծիքը։ ![]() ![]() Այսօր միայն ծույլը չի քննադատում մեր արտաքին քաղաքականության ձախողումները՝ մեղադրելով արտգործնախարարությանը և նրա ղեկավարին։ Մինչդեռ անհաջողությունների պատճառը չպետք է փնտրել առանձին գործչի կամ գերատեսչության աշխատանքներում։ Դրանք համակարգային արատների հետևանք են, որոնք հնարավոր կլինի շտկել՝ XXI դարի համամարդկային և դեմոկրատական արժեքների որդեգրման ու իրագործման դեպքում։ | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
2457 reads | 02.12.2014
| |