ՏՈՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՅՑ. ԻՆՉՈ՞Ւ ԱԼԻԵՎԸ ՀԱՆԿԱՐԾ ՈՐՈՇԵՑ ԳՆԱԼ ՄԻՆՍԿ
![]() Տոնական ընդունելություն, որի ժամանակ Բելառուսի նախագահը հատուկ շնորհավորում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առիթով: ԱՊՀ երկրների ղեկավարները շեշտում են, որ պետք է միավորել ջանքերը՝ համաշխարհային խաղաղություն ամրապնդելու և կանխելու տարածաշրջանային հակամարտությունները: Մեր տարածաշրջանի հակամարտության թիվ մեկ ջատագովը չնայած նախապես չէր հաստատել իր մասնակցությունը, բայց ինչ-որ միտք վերջին պահին ուղղորդեց նրան դեպի Մինսկ: Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը խոսեցին խաղաղության կարևորության մասին: ![]() Սերժ Սարգսյանը կարևոր համարեց նաև ԱՊՀ հետագա ամրապնդումը, մասնակից պետությունների հետ իրավահավասար, փոխշահավետ, միմյանց շահերը հաշվի առնող գործակցության զարգացման ուղին: 2015-ին այս կառույցը նախագահելու է Ղազախստանը: Հենց այդ երկրի նախագահի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Իլհամ Ալիևը վերահաստատեց իր խնդրանքը՝ թույլ չտալ, որ Հայաստանը մտնի Մաքսային ու Եվրասիական միություններ՝ առանց հստակեցնելու Արցախի սահմանին մաքսակետ դնելու հարցը: Մինսկում միաժամանակ տեղի ունեցող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից առաջ Ադրբեջանի նախագահը հանդիպել է Նուրսուլթան Նազարբաևի հետ: ![]() Իլհամ Ալիևը ելույթում ասաց. «Ադրբեջանը անհանգստացած է տարածաշրջանային անվտանգության հարցերով և ձգտում է ներդրում ունենալ այդ գործում: Մերձավոր Արևելքը մեզանից շատ հեռու չէ: մենք ուզում ենք, որ ԱՊՀ-ն ու մյուս միջազգային կառույցները ամեն ինչ անելու՝ խաղաղության ամրապնդման համար: յուրաքանչյուր պետություն պետք է աշխատի այդ ուղղությամբ՝ հնարավորինս շուտ և արդարացի լուծելու նաև տարածաշրջանային հակամարտությունները»: Բաքվում անհաղթելի կերպար ստեղծած Ալիևը Մինսկում այս անգամ խոսեց շատ զսպված, նույն պահվածքն էր նաև Ղազախստանի նախագահի կողմից: Ի՞նչ է պայմանավորվել Ադրբեջանի նախագահը թյուրքական աշխարհի աքսակալի հետ, առայժմ հայտնի չէ, մանավանդ որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն ու հանդիպումների արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ: Այս պահին հայտնի է մեկ բան՝ Հայաստանը 2015-ի հունվարից կմտնի ԵՏՄ, եթե չլինեն ֆորս-մաժորներ: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ | |
1737 reads | 11.10.2014
| |