ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ. ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵ՞Ր, ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՆԱԽԱՐԱՐՆԵ՞Ր, ԹԵ՞ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
![]() - Պարոն Հարությունյան, Սերժ Սարգսյանը բավական աղմկոտ նշանակում կատարեց՝ Յուրի Վարդանյանին Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակելով: Ձեր կարծիքով` ինչո՞ւ նման նշանակում կատարվեց, և արդյոք լեգենդար մարզիկը կարո՞ղ է նույնքան լեգենդար լինել նաև դիվանագիտության բնագավառում: ![]() - Բայց մենք չենք էլ կարող համոզված լինել, որ սպորտսմենը կարող է հաջողակ դեսպան լինել: Խոսրով Հարությունյան- Կոնկրետ դեպքը քննարկելիս պետք է հասկանալ, թե որ երկրում, որտեղ նա հեղինակություն ունի, և դա որքանով կարող է օգտակար լինել տվյալ դեպքում հայ-վրացական հարաբերությունների համար: Այս առումով, կարծում եմ, Յ. Վարդանյանը կարող է շատ օգտակար դերակատարություն ունենալ: Ժամանակը ցույց կտա, թե որքանով եմ ես ճիշտ: - Պարոն Նավասարդյան, Դուք հույս ունե՞ք, որ Յ. Վարդանյանը կարող է լավ դեսպան լինել և հայ-վրացական հարաբերությունները նոր, ավելի բարձր մակարդակի հասցնել: ![]() - Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը իր ոլորտում ոչ պակաս պրոֆեսիոնալ Շառլ Ազնավուրն է, Ռուսաստանում ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Օլեգ Եսայանը, Ուկրաինայում տրանսպորտի և կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը: ԱՄՆ-ում վերջերս դեսպան նշանակվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իսկ ԱՄՆ Լոս Անջելես և Ֆրանսիայի Լիոն քաղաքներում հյուպատոսներ են նշանակվել ռուսաստանահայ գործարար Սերգեյ և Նիկոլայ Սարկիսով եղբայրները: Դանիայում և Նորվեգիայում` նորից գործարար Հրաչյա Աղաջանյանը և այդպես շարունակ: Այս երկրներում ու քաղաքներում կան հայկական մեծ համայնքներ: Վերը նշված դեսպանները կարո՞ղ են մեր երկրի դիվանագիտական հարաբերությունները բավարար մակարդակի վրա պահել, միաժամանակ արդյունավետ աշխատել հայ համայնքի հետ: Արման Նավասարդյան-Բարդ հարց է: Դիվանագիտության մեջ լավագույն տարբերակն այն է, երբ երիտասարդ հասակից սկսում են բոլոր աստիճաններով բարձրանալ և հասնել մինչև դեսպանի աստիճանի: Այսինքն՝ խոհանոցը ներսից իմանալ և ունենալ անհրաժեշտ բարոյակամային հատկանիշներ: Իսկ թե սրանցից ով ինչ կարող է անել, ես շատ եմ դժվարանում ասել: Չի կարող մեզ չզգուշացնել այն երևույթը, որ Հայաստանի նման փոքր երկրներում սա շռայլություն է: Ամերիկյան ոչ պրոֆեսիոնալ դեսպանին, որևէ երկրում տապալվելու դեպքում, ոչ մեկը ոչինչ չի ասի, բայց մեր դեսպանի նկատմամբ պահանջը շատ ավելի մեծ է, և քաղաքական առումով նրա ծանրաբեռնվածությունը շատ ավելի ծանր է՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, ինչ մենք հիմա ունենք մեր տարածաշրջանում: - Դժգոհություններ են հնչում, որ այլ երկրներում Հայաստանի դեսպաններից շատերը դարձել են մեր երկրից մեկնող պաշտոնյաներին դիմավորող կամ ճանապարհող մարդիկ: Կամ նրանք այլ երկրներում իրենց բիզնես գործունեությունը և ոչ թե ՀՀ դիվանագիտությունն են զարգացնում: Որոշ դեպքերում դեսպան կամ հյուպատոս նշանակվելը տվյալ մարդու համար էլիտար կարգավիճակի հարց է լուծում: Օրինակ՝ նույն Սարկիսով եղբայրները կամ Դանիայում դսպան Հ. Աղաջանյանը: Խոսրով Հարությունյան- Ես այդ մարդկանց չեմ ճանաչում, Սարկիսով կլինեն, թե՝ ով: Ես արտահայտվում եմ այն մարդկանց մասին, ում ճանաչում եմ: Անկեղծ ասած, ես այստեղ եմ լսել այդ մասին, թե ինչն է դրդապատճառը, որ նրանց են նշանակել: Դիվանագիտությունը շատ բարդ ոլորտ է, բայց հետախույզ պատրաստելը հե՞շտ է: Դա նույնպիսի պատասխանատու ոլորտ է: - Իսկ նույն տրամաբանությամբ խոհարարին կամ հյուսնին կարո՞ղ ենք հետախուզության ուղարկել: Խոսրով Հարությունյան- Պարուհին էլ է հետախույզ լինում: Արման Նավասարդյան-Հետախույզ կա, հետախույզ էլ: Խոսրով Հարությունյան- Նման նշանակումներում արդյոք մենք չպե՞տք է առաջնորդվենք նաև տվյալ մարդու անհատական առանձնահատկություններով: Առավել ևս մի պետության մեջ, որտեղ այդպիսի կադրային պոտենցյալ ձևավորելու դարբնոց չկա: Մեր համալսարանական ֆակուլտետները, որոնք արտաքին հարաբերությունների ոլորտի մասնագետներ են պատրաստում, ըստ էության, պատրաստում են պատմաբանների: Եվ նույնիսկ խիստ կասկածելի է, թե այդ ֆակուլտետը գերազանց ավարտողը կարո՞ղ է լինել որակյալ դիվանագետ: Եվ այս նշանակումներն անհամեմատ ավելի արդյունավետ կլինեին, եթե անցնեին նաև Ազգային ժողովի խողովակներով: Բայց եթե դա այդպես չէ, դա չի նշանակում, որ նրանցից որևէ մեկին կամ մեծ մասին կարելի է չվստահել: Նույնիսկ եթե նրանք իրենց դիվանագիտական կարիերան չեն սկսել Արտաքին գործերի նախարարությունից:
| |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
2259 reads | 12.07.2014
| |