ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՆԻԳԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
![]() Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է ընդլայնել աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ համագործակցության շրջանակը, և այս առումով կարևորեց միջազգային կառույցների ընձեռած հնարավորությունները՝ բազմաթիվ հանդիպումներ ունենալու և հարաբերությունների զարգացման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու տեսանկյունից։ Նիգերի արտգործնախարարն ընդգծեց, որ իր երկրում ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին և հայ ժողովրդին, և ինքը ուրախ է Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկել փոխգործակցության հաստատման և զարգացման հարցերը։ Կողմերը քննարկեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հաստատման հնարավորությունները: Իբրահիմ Յակուբան ներկայացրեց Արևմտյան Աֆրիկայի տարածաշրջանում Բոկո Հարամ և այլ ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրանց դեմ ձեռնարկվող քայլերը։ Հանդիպման ավարտին արտգործնախարարները ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։ | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ | |
1440 reads | 27.11.2016
| |