ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
22.06.2015 \ 13:36
Reads: 2172
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նուրբ թեմա է, բայց մենք գիտենք կոնկրետ սկզբունքներ, որոնք չեն խախտվում: Մենք հետևում ենք սահմանի կրակոցներին, գիտենք հայ զինվորների կորուստների մասին, բայց հակամարտող կողմերին պետք է հիշեցնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է և իրավունք ունի ստանալ ՀԱՊԿ անդամ-երկրների ռազմական օժանդակությունը, եթե լինի ռազմական ագրեսիա»:
ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆԻ ԹԵՎԵՐԸ ԿՏՐՎԵԼ ԵՆ. ՀՐԵԱ ԳՈՐԾՉԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ DIPLOMAT.AM-ԻՆ
19.06.2015 \ 23:54
Reads: 2769
Դա ժողովրդական զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ էր: Միանգամից պարզ դարձավ, որ այդ ակցիաները անարդյունավետ լինել չէին կարող: Ցուցարարներին չհաջողվեց միանգամից փոխել Էրդողանի իշխանությունը, բայց նրանք համակարգը խարխեցին այն աստիճան, որ կառավարող կուսակցությունը ի վիճակի չէր ընտրության ժամանակ մեծամասնության ձայնն ստանալ:
ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԳԵՐԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՐԾԱՐԾՈՒՄԸ
19.06.2015 \ 23:15
Reads: 3734
Քրդական գործոնի գերաշխուժացումը խոսում է նաեւ Թուրքիային վերապահված նոր պատկերացման աշխարհաքաղաքական օրակարգի վերածվելու մասին: Եթե Թուրքիան և Քուրդիստանը վերածվել են աշխարհաքաղաքական օրակարգի, ապա այդքան էլ կանխահաս չէ հայկական տարածքային իրավունքների խնդրի միջազգայնացման համար ռազմավարական ուղիների մասին քննարկումներ նախաձեռնելը:
ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ և ԵՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՕՐ
17.06.2015 \ 23:41
Reads: 1530
«Կողմերի քսանմեկերորդ կոնֆերանսը» որոշիչ կլինի կլիմայի փոփոխության շուրջ կայուն, դինամիկ, համընդհանուր և պարտադիր իրավական համաձայնագրի կնքման համար, որը կմշակվի կողմերի մասնակցությամբ և 2020 թվականից հետո կկիրառվի բոլոր մասնակիցների կողմից նպաստելով գլոբալ տաքացման նվազեցմանը առավելագույնը մինչև 2°C:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ Է ՍԿՍՎԵԼ
17.06.2015 \ 23:34
Reads: 2006
Խորհրդարանական ընտրությունների արդյունքները, պատգամավոր Թևան Պողոսյանը համարում է Էրդողանի «դարաշրջանի վերջի սկզիբը»: «Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Էրդողանի դարաշարջանը մոտենում է ավարտին», - նշեց նա` հավելելով, որ այժմ դժգոհություններ են ծագել նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերում:
ՄՈՆՈԷԹՆԻԿ ՀՀ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԵՎԱՆ ԲԱԶՄԱԷԹՆԻԿ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ
16.06.2015 \ 16:00
Reads: 5479
Ազգային խնդրի ակտիվ շահարկում, ահա թե որն է միջտարածաշրջանային հարաբերություններում ադրբեջանական էներգակիրներին ու վրացական ճանապարհներին Հայաստանի արդյունավետ պատասխանը: Թեև մեր պատասխանի տարածաշրջանային զարգացումների ներքո ձևավորված էկվավալենտային արժեքը հավասար չէ հարևանների ունեցած միավորային կշռին, սակայն աշխարհաքաղաքականության ներքո ընթացող վերաձևումների ներքո արժևորվում է արդեն մեր կշիռը:
ՓՈՔՐ ԵՎ ՄԵԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՁԵՎՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ
16.06.2015 \ 14:06
Reads: 4437
Իր անմիջական հարևանների նկատմամբ ռազմական գերակայությունն ու ռազմականացման տեմպերը կարող են տարածաշրջանում բերել նոր ապակայունացում ու ռազմական բախումներ: Հատկապես վերջին շրջանում իր որոշ հարևանների ու տարածաշրջանի երկրների` մասնավորապես Կիպրոսի Հանրապետության ու Սիրիայի Արաբական Հանրապետության հետ ռազմական վերջնագրերի լեզվով խոսելը պայմանավորված են նրանց նկատմամբ ռազմական ուժերի գերակայությամբ ու հնարավորություններով:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
16.06.2015 \ 08:21
Reads: 2155
Մի քանի ամիս առաջ հյուպատոսը պատմել էր հունական ոստիկանության հետ գրագրության մասին, որով նախապատրաստվում էր հունական բանտից մի հայ կրկնահանցագործի տեղափոխել Հայաստան: Խոսքը մարդասպանի մասին էր: Սպանել էր Հայաստանում, փախել էր Հունաստան, կրկին սպանել, ձերբակալվել, դատապարտվել, իսկ հիմա հույները վերադարձնում էին Հայաստան, իր պատժի մնացորդն այնտեղ կրելու:
ՄՈՍԿՎԱ-ԲԱՔՈՒ-ԵՐԵՎԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՄ ԿՐԵՄԼԸ ՎԱՂՈՒՑ ԿԱՅԱՑՐԵԼ Է ՈՐՈՇՈՒՄԸ
15.06.2015 \ 23:04
Reads: 1720
Առաջարկն Ադրբեջանի կողմից զուտ դիվանագիտական հնարք է: Նման ձեռնարկի կապակցությամբ պրոֆեսիոնալ ժարգոնով ասում են. ‹‹հարցն օրորվում է դիվանագիտական ճոճանակի վրա››: Բաքուն չի պատրաստվում դառնալ ԵՏՄ-ի անդամ, անգամ եթե Արևմուտքի հետ անվերադարձ փչանան նրա հարաբերությունները` ինչն, ի դեպ, շատ էլ հավանական չէ:
8-ՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
15.06.2015 \ 13:41
Reads: 1848
Մասնակցային նախապայմաններ. Արևելյան գործընկերության երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի 18 -26 տարեկան երիտասարդ լրագրողները կարող են ծրագրին դիմել՝ ներկայացնելով «Լրագրությունը քաղաքականության, քարոզչության և բանտի միջև» թեմայով անգլերեն շարադրված հայտ, նկարագրելով իրենց փորձը, որ ձեռք են բերել որպես լրագրող իրենց գործունեության ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՐԴԵՐԸ՝ PKK-Ի ԵՎ HDP-Ի ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
13.06.2015 \ 13:12
Reads: 1465
Դա Հայկական հարցի մասին խոսելու հնարավորություն է, մանավանդ Արևմտյան Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնությունները շատ են: Կնյազ Հասանովը շեշտում է՝ կարևոր է հայ և քուրդ ժողովուրդների միասնական պայքարը գոնե քաղաքացիական իրավունքների և ազգային ինքնության պաշտպանության համար, HDP-ն, ասում է, կփորձի լինել այդ պայքարի առաջամարտիկ:
ՌԴ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ
13.06.2015 \ 12:04
Reads: 1213
Նախագահը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը և տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի գծով արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև միջազգային օրակարգի հարցերի շուրջ խորացված կոորդինացիան ամբողջովին համապատասխանում են երկու երկրների և քաղաքացիների արմատական շահերին:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐՏԱՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ԺԱՄԸ ՀՆՉԵԼ Է
13.06.2015 \ 11:20
Reads: 1691
Տարածաշրջանային առումով Արևմուտքի համար Անկարան անհրաժեշտ էր իսլամական ահաբեկչությունը հովանավորելու, ֆինանսավորելու, տարածք տրամադրելու և այդ տարածքներից դեպի Իրաք և Սիրիա անարգել անցքեր տրամադրելու։ Հնչե՞լ է արդյոք Անկարայի դերակատարությունը կասեցնելու ժամանակը։ Դժվար է բացարձակ հաստատում կատարելը, այսուհանդերձ, վարքագծի որոշակի պատկերացում կարող է փոխանցել նախագահ Օբամայի հայտարարությունը։
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
13.06.2015 \ 10:46
Reads: 2564
Չնայած դատական հայցով Կաթողիկոսության հետապնդած վեհ նպատակներին՝ անցյալ շաբաթ տարաձայնություն առաջացավ հայկական համայնքում, երբ մի քանի կայքեր և թերթեր հաղորդեցին, թե Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Թուրքիայի կառավարությունից պահանջել է «կամ վերադարձնել Սիսի կաթողիկոսարանը կամ վճարել 100 միլիոն թուրքական լիրայի (37 միլիոն դոլար) փոխհատուցում»:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՆ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՁևԱՎՈՐՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԳՈՐԾՈՆ
12.06.2015 \ 23:57
Reads: 2982
Թուրքիայից եկող վտանգներն իհարկե Արևմուտքում էլ ակնառու են ու տարածաշրջանում նոր կայացած հավակնորդի ի հայտ գալը, որի հավակնությունը պետք իր վրա վերցնի Հայաստանի Հանրապետությունը, կնշանակի Արևմուտքի համար թուրքական գործոնի այլընտրանքի բացակայությունը բացասում, որը ինքնին հետագա վերաձևումների հնարավորություն է:
ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓԱՍՏ ԵՆ, ԻՍԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ՝ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ
12.06.2015 \ 22:35
Reads: 3100
Ինչ վերաբերում է «իսլամական քամուն», ապա դա վաղուց այլևս քամի չէ, այլ` փոթորիկ: Իսլամական պետության, Զաբհաթ ալ Նուսրայի, թե որևէ այլ` դեռևս գոյություն չունեցող կառույցի հավակնությունները Հայաստանի նկատմամբ անխուսափելի են: Կազմակերպությունն ամենևին կարևոր չէ; Կարևոր է գաղափարախոսությունը, որի կրողները քաղաքական մեծ խաղ են սկսել և այդ խաղում օգտագուրծում են սուննիական ֆանատիկոսներին:
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԱԼԻԵՎԻ ԵՎ ՇԹՐԵՆՑԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
12.06.2015 \ 13:27
Reads: 1513
Բեքերը հիշեցնում է մայիսի կեսերին Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի մի քանի անդամների, այդ թվում՝ խմբի նախագահ Կարին Շթրենցի (ՔԴՄ) Բաքու կատարած այցի մասին: Նրանց այնտեղ ընդունել է նախագահ Ալիեւն անձամբ, սակայն քննադատություն բարձրացնելու առիթը պատգամավորների կողմից չի օգտագործվել:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ
11.06.2015 \ 10:57
Reads: 2717
Թուրքիայի ներկայիս սահմանադրության 66-րդ հոդվածը ասում է. «Յուրաքանչյուր ոք, ով քաղաքացիությամբ կապված է թուրքական պետության հետ, համարվում է թուրք» իսկ այնուհետև նշվում է, որ «Եթե ծնված երեխայի մայրը կամ հայրը թուրք է, ապա երեխան համարվում է թուրք»:
ԷՐԴՈՂԱՆԻ «ՄԱՀՎԱՆ» ՊԱՏՃԱՌԸ՝ HDP, CHP, MHP
10.06.2015 \ 13:36
Reads: 1728
Էրդողանին 0-ից աճեցնելով ու վարչապետի պաշտոնին հասցնելով՝ ամերիկյան ռազմավարական միտքը նպատակ ուներ Թուրքիան նրա շնորհիվ դարձնել իր ամենահուսալի ֆորպոստը Մերձավոր Արևելքում: Եղան միլիարդավոր դոլարների ներդրումներ, զարգացավ տնտեսությունը, բայց ոգևորված Էրդողանը որոշեց անտեսել գերտերությունների շահերն ու խաղալ իր կանոններով:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ՀԵՏ
08.06.2015 \ 11:17
Reads: 2593
Անհանգստացա, մտածելով, որ թուրքական հերթական սադրանքն է: Շիշլիի իմ բնակված թաղում մուրացիկներ և անտուն թափառականներ համարյա չէին հանդիպում: Ուսումնասիրեցի շրջակայքը՝ դատարկություն էր: Միայն հեռվում երևում էին հրեական Սինագոգի պահակակետում հավաքված ոստիկանների ծխախոտի կրակները: Մոտ 200 մետր հեռու գտնվող հրեական Սինագոգը 2003 թվականին ռմբահարվել էր, և դրանից հետո այնտեղ հաստատվել էր մշտական ոստիկանական հերթապահություն:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱՑԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ԽՈՒԹԵՐՆ ՈՒ ԱՆՏԵՍՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
08.06.2015 \ 10:47
Reads: 2540
Արդյոք տեղի ունեցածը դիվանագիտական և արարողակարգային անփութություն էր, ինչը փայլուն կերպով իրենց փիառելու տեսանկյունից օգտագործվեց հարավ-օսական պատասխանատու շրջանակների կողմից, թե ՀՀ արտաքին քաղաքական օրակարգը ձևավորողների կողմից հարևան Վրաստանին ուղղված հստակ ուղերձ էր: Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ հատկապես Գալուստ Սահակյանի նախագահության օրոք արարողակարգային անփութությունները պետք է բացառել հայրենի խորհրդարանում...
ԴԵՆԻՍ ՀԱՍԹԵՐԹԸ ՊԵՏՔ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԻ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
06.06.2015 \ 11:11
Reads: 2190
Ըստ ներկայացված մեղադրանքի՝ Հասթերթը 2010 թվականին գաղտնի հանդիպում է ունեցել իր նախկին ուսանողներից մեկի հետ և համաձայնել նրան վճարել 3.5 միլիոն դոլար, որպեսզի նա լռություն պահպանի իր «անցյալի վատ արարքի» համար, երբ նա ըմբշամարտի մարզիչ էր Իլինոյիսի Յորքվիլ դպրոցում 1965-1981 թվականներին: 73-ամյա Հասթերթն այդ հանդիպումից սկսած նրան վճարել է 1.7 միլիոն դոլար, սկզբում 50 հազարական դոլար...
ԲԱՇԱՐ ԱՍԱԴԻ ՀԵՌԱՆԱԼԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ ԿԼԻՆԻ
04.06.2015 \ 14:43
Reads: 1680
Նավասարդյանի խոսքով` ելք կարող է լինել առաջատար երկրների միացյալ գործողութունները` վերացնելու համար այդ չարիքը:
Ռոզա Արոյանն էլ նշեց, որ մոտակա մի քանի տարվա ընթացքում Սիրիայում այս իրավիճակը կշարունակվի, իսկ ինչ վերբերում է Իլիպին` ԴԱԵՇ-ին, մոտակա երկու տարվա ընթացքում նրանց հետ կապված ոչ մի նորություն չի լինելու. նրանք փորձելու են ընդլայնել իրենց տարածքները և ամրապնդվել բուֆերային զոնայում...
Ռոզա Արոյանն էլ նշեց, որ մոտակա մի քանի տարվա ընթացքում Սիրիայում այս իրավիճակը կշարունակվի, իսկ ինչ վերբերում է Իլիպին` ԴԱԵՇ-ին, մոտակա երկու տարվա ընթացքում նրանց հետ կապված ոչ մի նորություն չի լինելու. նրանք փորձելու են ընդլայնել իրենց տարածքները և ամրապնդվել բուֆերային զոնայում...
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
03.06.2015 \ 10:35
Reads: 3555
1980 թվականին թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո արգելվեցին մի շարք քաղաքական կուսակցությունների՝ այդ թվում ազգայնական կուսակցության գործունեությունը և նրա անդամները մտան այլ իսլամիստական գաղափարական կուսակցությունների մեջ: Սակայն 1993 թվականին Ազգայնական կուսակցությունը վերաբացվեց և շարունակեց գործել հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի գլխավորությամբ:
ԵՄ «ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ՌԻԳԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՌԴ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՇՄԱՐՎՈՂ ՀԱԼՈՑՔԻ ՀԵՏՆԱՊԱՏԿԵՐԻՆ
30.05.2015 \ 15:05
Reads: 2877
ՆԱՏՕ-ի ներկայիս ընդլայնումը դեպի Արևելք ռազմաքաղաքական լուրջ վտանգ է պարունակում և, գրեթե, խարխլում է (ինչի ապացույցն է ՌԴ ներկայիս գրեթե զրո ազդեցությունների շրջանակը նախկին Վարշավյան դաշինքի կամ արևելաեվրոպական երկրներում) ՌԴ աշխարհաքաղաքական դիրքերը ԱՊՀ տարածաշրջանում, ինչը աշխարհաքաղաքական հետագա վայրիվերումներում կբացառի ռուսական որևէ գործոնի առկայություն: