ՓՈՔՐ ԵՎ ՄԵԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՁԵՎՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ Պատմությանը հայտնի են փոքր և մեծ տերությունների առաջացման ու անհետացման բազմաթիվ օրինակներ, եզակի չեն նաև փոքր պետությունների զարգացման և բարգավաճման այնպիսի դեպքեր, երբ նրանք, չնայած իրենց սահմանափակ տարածքին, փոքրաթիվ բնակչությանը և սակավ ներուժին համալրում են միջազգային հարաբերությունների կարևորագույն խաղացողների շարքերը, և ընդհակառակը` կան մեծ տերություններ, որոնք տարբեր գործոնների ազդեցության ներքո իջնում են փոքր երկրների մակարդակին: Պետությունների կարգավիճակի, համաշխարհային քաղաքականության մեջ նրանց տեղի և դերի համեմատ փոփոխվում են նաև նրանց դիվանագիտության որակը, բովանդակությունը, խնդիրներն ու նպատակները: Մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում, թե պետությունների ներքին ու արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրադրության փոփոխության պայմաններում ինչ կերպ և ինչպես են գործում դիվանագիտության մոդելները, մեթոդներն ու միջոցները:Ասվածի դասական օրինակներից մեկը թուրքական դիվանագիտության այլակերպությունն է, որը պայմանականորեն բաժանում ենք երեք շրջանի. 1. օսմանյան կայսրության շրջան, որն ընդգրկում է բյուզանդական ճկուն և նենգ դիվանագիտական ժառանգությունը, ինչպես նաև նվաճված բազմաթիվ այլ ժողովուրդների մշակույթներն ու արժեքային համակարգերը 1300-ական թվականներից մինչև 1918 թվականը: 2. Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած տարիները, երբ Թուրքիան դասվում էր փոքր պետությունների շարքին և կեղծակերպում էր չեզոք քաղաքականություն: 3. 1945 թվականից առ այսօր Թուրքիան բոլոր հնարավոր միջոցներով փորձում է հանդես գալ տարածաշրջանային գերտերություն, որի արտաքին քաղաքականության անկյունաքարը կայսերապաշտական կարոտախտն է, որին նա փորձում է հագուրդ տալ նորօսմանական դոկտրինայի իրագործման միջոցով: 1918 թվականն ազդարարեց թուրք-օսմանյան կայսրության հոգեվարքը, չորս ու կես հարյուրամյա գոյության վերջի սկիզբը: 1923 թվականին Թուրքիան հռչակվեց հանրապետություն, պրեզիդենտ դարձավ Մուստաֆա Քեմալ փաշան` Աթաթուրքը:1920-30-ական թթ. իրականացվեցին բուրժուական ռեֆորմներ, վերացվեցին սուլթանականությունը և խալիֆայությունը, հոգևոր իշխանությունն անջատվեց պետությունից, դպրոցը` հոգևոր իշխանությունից: Ստեղծվեցին քաղաքացիական և քրեական օրենսգրքեր, արգելվեց բազմակնությունը, չադրան, թուրքական գիրը դարձավ լատինատառ և այլն: Արտաքին քաղաքականությունը գլխավոր սկզբունքը հռչակվեց իրրեդետիզմը, որը նշանակում էր Թուրքիայի կտրուկ հրաժարումը կորցրած գավառներից: Նման պաշտոնական դիրքորոշումն ապահովեց Թուրքիային խաղաղ գոյակցություն ամբողջ 70 տարի: Սակայն ինչպես ցույց տվեցին դեպքերի հետագա զարգացումը, այդ ամենը լոկ քաղաքական բլեֆ էր, և որ Թուրքիան երբեք չի հրաժարվել կայսերական հավակնություններից և ագրեսիվ պլաններից հանրապետության ստեղծման առաջին իսկ օրից: Այսպես, 1919 թվականին Քեմալ Աթաթուրքին հաջողվում է Էրզրումում կազմակերպել իր առաջին համաժողովը, որը ճանաչում է նրան որպես հեղափոխական շարժման ղեկավար և ընդունում է ծրագիր ‹‹Էրզրումի համաձայնագիր›› կամ ‹‹Ազգային համաձայնություն›› անվան տակ: Փաստաթղթում արձանագրված` ‹‹Թուրքիան անկախ պետություն է իր ազգային սահմաններում›› ձևակերպումը երկար բանավեճի առարկա դարձավ: Կոնստանտինոպոլսում, ինչպես նաև արտասահմանում ապրող թուրքերը, որոնք ‹‹փափուկ վարվեցողության›› կողմնակիցներ էին, առաջարկում էին զգուշավորություն դրսևորել և զերծ մնալ Անտանտի դեմ թշնամանք ցուցաբերելու վտանգից: Եվ ընդհակառակը, համաձայն էին, որ Թուրքիան որդեգրի նման դիքորոշում հակառակորդ պետությունների, օրինակ, Հունաստանի և Հայաստանի նկատմամբ: ‹‹Կոշտ վարվեցողության›› հետևորդները պարզապես գործում էին՝ առաջնորդվելով Բեռլինի և Մոսկվայի դիրքորոշումով: ‹‹Էրզրումի պակտից›› մի քանի ամիս անց, կոնկրետ` 1919 թվականին, մեկ այլ համագումար տեղի ունեցավ Սվազում: Համագումարն ավելի կարևոր էր, քան նախորդը, քանի որ այն վերհաստատեց, անգամ ամրագրեց ‹‹Էրզրումի համաձայնագիրը, ինչպես նաև ամբողջովին ներկայացրեց գերմանո-բոլշևիկյան առաջնորդների նպատակները: Դա ‹‹Պանիսլամական համագումար էր››, որին պաշտոնապես մասնակցում էին Սովետների ներկայացուցիչները, հանձին բոլշևիկյան Ադրբեջանի կառավարության: Ներկա էին նաև պարսից պատգամավորները: Խնդիրը դրված էր ողջ պարզությամբ: Մոսկվայի Կառավարությունը խոստանում էր օգնություն և թուրքական բոլոր հավակնությունների բավարարում, սակայն մի պայմանով: Թուրքիան իրականացնում է Կրեմլի բոլոր պահանջները, որոնք էին՝ պատերազմը դառնում է ընդհանուր` ընդգրկելով Կիլիկիան, Սիրիան, Մեզոպոտանին և Արաբիան: Հաստատվում է անարխիա, հատկապես, Արևելքում: Հեղափոխական շարժումը արագորեն տարածվում է Ասիայում և հասնում մինչև Հնդկաստան: Որդեգրելով փոքր պետության կարգավիճակ և ճանաչվելով որպես այդպիսին, Թուրքիան հաջողությամբ սկսեց մանևրել Անտանտի երկրների, Ռուսատանի և Գերմանիայի միջև: Ըստ Թել Ավիվի համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Դեվիդ Վայթալի՝ Թուրքիան 1940–ական թվականներին 30-40 մլն բնակչություն ունեցող թերզարգացած երկիր էր, հեշտորեն կարող էր ընդգրկվել ‹‹փոքր պետություն›› հասկացության կատեգորայի մեջ: 1940–ական թվականներին Թուրքիայի կարևորագույն և խոշոր արտաքին քաղաքական գործընկերներն էին Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Խորհրդային Միությունը: Երկար ժամանակ Թուրքիայի արտաքին քաղաքական կողմնորոշումը կախված էր վերոնշյալ մեծ պետությունների գործողություններից և արձագանքից: Լենինի հետ սիրախաղից հետո Թուրքիան 1925 թվականին ստորագրեց սովետա-թուրքական բարեկամության և չեզոքության մասին պայմանագիր: 1938 թվականին Անգլիան և Ֆրանսիան աջակցեցին Սիրիայից Ալեքսանդրետի սանջակը անջատելուն և Թուրքիային միացնելուն: Իսկ մեկ տարի անց` 1939 թվականին Անկարան միացավ անգլո-ֆրանսիական հակաֆաշիստական դաշինքին: Զուգահեռաբար, սովետա-ֆիննական պատերազմի ժամանակ Թուրքիան գաղտնի բանակցություններ էր վարում Սիրիայում ֆրանսիական հրամատարության հետ` Բաքվի և Բաթումի վրա հարձակվելու նպատակով: Փոքր պետության դիվանագիտական խաղաքարտը Թուրքիան փայլուն կերպով օգտագործեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Հայտարարելով չեզոքություն՝ Թուրքիան իրականում Գերմանիային ցույց էր տալիս տարբեր տիպի օգնություն` վաճառում էր քրոմի հանքանյութ և այլ ստրատեգիան նյութեր: Աբվերը և գեստապոն Բոսֆորի ափում զգում էին ինչպես սեփական տանը, ֆաշիստական և իտալական նավերն անարգել անցնում էին նեղուցներով:Թուրքիան Գերմանիայի աջակցությամբ ծրագրում էր զավթել Կովկասը: Նա սովետական սահմանի վրա կենտրոնացրել էր 26 դիվիզիա, որոնք Ստալինգրադի անկման պահին ներխուժելու էին Անդրկովկաս: Գերմանական զորքերի ջախջախումը Ստալինգրադում սթափեցրեց թուրք կառավարողներին: 1944 թվականին դաշնակիցների պահանջով Թուրքիան ձևականորեն խզեց հարաբերությունները Գերմանիայի հետ, իսկ 1945 թվականին ՄԱԿ-ում տեղ գրավելու համար ձևական պատերազմ հայտարարեց Գերմանիային ու Ճապոնիային: Ուսումնասիրելով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական դիվանագիտության ընտրած գործելակերպը՝ մենք գալիս են հետևյալ եզրակացության: Հայտնվելով բոլոր ժամանակների խոշորագույն բախման դաշտում (Թուրքիայի բոլոր աշխարհագրական հարևանները պատերազմական կարևորագույն թատերաբեմեր էին) և քաջ գիտակցելով իրենց սահմանափակ ուժերն ու խոցելիությունը` թուրքերն ընտրեցին երբևէ չկիրառված և վտանգավոր քաղաքական կուրս` հիմնված իրական կամ երևակայական սահմանափակումների, խոցելիության և վախի վրա: Նրանք անտեսեցին Ուինսթոն Չերչիլի այն միտքը, որ եթե փայփայում են սեփական անկախությունը, ապա պետք է մասնակցեն պատերազմին: Հակառակ դեպքում նրա բոլոր հարևանները կպարտվեն, իսկ Թուրքիան կմնա միայնակ և անպաշտպան ու կդառնա Հիտլերի հնազանդ ստրուկը:Թուրքիան նախընտրեց չմասնակցել պատերազմին և պահել կասկածելի չեզոքություն երկդիմության, քաղաքական կեղծիքի և անազնվության հիմքերի վրա: Իսկ մեծ քաղաքական գործչի և դիվանագետի կանխատեսումը չարդարացավ: Իսմեթ Ինյոնյուի կառավարության դիվանագիտական մեծագույն հաջողությունը կայանում է նրանում, որ երկիրը դուրս եկավ դարի ամենախոշոր սպանդից, առանց թուրք մի զինվորի քիթն արյունելու անգամ: Պատերազմում Թուրքիայի փոքր պետության չեզոք քաղաքականությունն ուղղված էր սեփական անկախության պահպանմանը և գերտերությունների հետ զինված բախումից խուսափելու նպատակին: Երկրորդ աշխարհամարտի ավարտով ավարտվեց նաև Թուքիայի կեղծ` քվազիչեզոք դիվանագիտությունը, և նա կտրուկ շրջադարձ կատարեց դեպի Արևմուտք, առաջին հերթին, դեպի ԱՄՆ: ‹‹Տրումենի դոկտրինայի›› և ‹‹Մարշալի պլանի›› սահմաններում Թուրքիան ստացավ ռազմական և տնտեսական մեծ օգնություն: 1950 թվականին թուրքական 20 հազարանոց ռազմական կոնտիգենտը ամերիկյան զորքերի հետ պատերազմեց Կորեայում: Իսկ ներքաղաքական կյանքում թուրքերի մոտ հավանաբար վերակենդացավ գենետիկական կոդը, որի հետևանքով Ա. Մենդերեսի կառավարությունը 1955 թվականին կազմակերպեց հայերի և հույների զանգվածային ջարդեր: 1951 թվականին Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի և ՍԵՆՏՕ-ի (Central Treaty Organization, հաճախ անվանվում էր Բաղդադյան պակտ: Ռազմաքաղաքական կազմակերպություն Միջին և Մերձավոր Արևելքում` ստեղծված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի կողմից: Գործել է 1955 1979 թթ.): Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի ֆորպոստը, որն ապահովում է նրա հարավային ֆլանգի գործողությունները: {Թուրքիայի ներուժը ներկայումս համապատասխան հիմքեր է ստեղծում հանդես գալու տարածաշրջանային մեծ տերություն խաղացողների շարքում: 2004 թվականի տվյալներով՝ Թուքիայի բնակչությունը կազմում է 64.800 000 մարդ, բնական աճը` 9,1%, ծննդաբերության մակարդակը` 16,2%, մանկական մահացության մակարդակը` 8 %, կյանքի միջին տևողությունը` 78 տարի, 15 տարեկանից ցածր բնակչությունը` 23%, 65 բարձր բնակչությունը` 11%, ազգային համախառն արտադրանքը` 183,994 մլրդ. դոլար, մեկ շնչի հաշվով` 6060 դոլար, աճի մակարդակը` 7,2 %, սղաճի մակարդակը` 80,4%, գործազրկության մակարդակը` 6,6 %, արտաքին պարտքը կազմում է 79.789.4 մլն. դոլար, գյուղատնտեսությունը` 45%, արդյունաբերությունը` 22%, ծառայությունները` 33%, ավտոմոբիլային ճանապարհները` 381.028 կմ., երկաթուղայինը` 8.429 կմ. ռազմական բյուջեն կազմում է ներքին համախառն արտադրանքի 2,7%, զինված ուժերում ծառայում է 639.000 մարդ:Այդուհանդերձ, Թուրքիայի ներուժը ասիմետրիկ է նրա քաղաքական հավակնությունների և ծավալապաշտական նկրտումների համեմատ, ինչն իրենց կարող են թույլ տալ միայն համաշխարհային չափանիշների գերտերությունները: Թուրքական արտաքին քաղաքականության հայեցակարգային սկզբունքը ‹‹զրո խնդիրներ›› հարևանների հետ, խիստ հակասության մեջ է մտնում նրա կոնկրետ գործողությունների և քայլերի հետ գրեթե բոլոր ուղղություններով: Թուրքական դիվանագիտությունը չլուծված խնդիրներ ունի Իրանի, Իրաքի, Սիրիայի, Իսրայելի Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի հետ, որոնց լուծումը մշուշապատ է և չափվում է բազմաթիվ անհայտներով: Թուրքիայի արտաքին քաղաքականության ‹‹աքիլեսյան գարշապարը››` քրդական հարցն ավելի է սրվել քան երբևէ` սպառնալով երկրի պետական ու ազգային շահերին ու հետաքրքրություններին: Նշված խնդիրների լուծման նպատակով դարի սկզբին Թուրքիան վերակազմավորում է իր դիվանագիտութունը և ռազմաքաղաքական կոնցեպտը` համապատասխանեցնելով դրանք նոր աշխարհաքաղաքական իրողություններին և մարտահրավերներին: Եթե թուրքական քաղաքական հովերը հեռու են մեծ տերությունների հավակնությունների հետ համարժեք լինելուց, այդունադերձ, դրանք կարող են լուրջ վտանգ սպառնալ տարածաշրջանի երկրներին: Իր անմիջական հարևանների նկատմամբ ռազմական գերակայությունն ու ռազմականացման տեմպերը կարող են տարածաշրջանում բերել նոր ապակայունացում ու ռազմական բախումներ: Հատկապես վերջին շրջանում իր որոշ հարևանների ու տարածաշրջանի երկրների` մասնավորապես Կիպրոսի Հանրապետության ու Սիրիայի Արաբական Հանրապետության հետ ռազմական վերջնագրերի լեզվով խոսելը պայմանավորված են նրանց նկատմամբ ռազմական ուժերի գերակայությամբ ու հնարավորություններով: Այս համատեքստում` նկատի ունենալով Թուքիայի անվտանգային քաղաքականության անկանխատեսելիության բարձր աստիճանը, կառավարող շրջանների ագրեսիվ վարքագիծը, ռազմաքաղաքական հավակնությունները և իր մի շարք հարևանների հետ ոչ բարիդրացիական հարաբերությունները` կարելի է եզրակացնել, որ Թուքիայի կողմից ռազմական ուժի կիրառման հավանականությունը բավական բարձր է: | |
| ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
| 4441 reads | 16.06.2015
| |


Մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում, թե պետությունների ներքին ու արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրադրության փոփոխության պայմաններում ինչ կերպ և ինչպես են գործում դիվանագիտության մոդելները, մեթոդներն ու միջոցները:
1918 թվականն ազդարարեց թուրք-օսմանյան կայսրության հոգեվարքը, չորս ու կես հարյուրամյա գոյության վերջի սկիզբը: 1923 թվականին Թուրքիան հռչակվեց հանրապետություն, պրեզիդենտ դարձավ Մուստաֆա Քեմալ փաշան` Աթաթուրքը:
Փոքր պետության դիվանագիտական խաղաքարտը Թուրքիան փայլուն կերպով օգտագործեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Հայտարարելով չեզոքություն՝ Թուրքիան իրականում Գերմանիային ցույց էր տալիս տարբեր տիպի օգնություն` վաճառում էր քրոմի հանքանյութ և այլ ստրատեգիան նյութեր: Աբվերը և գեստապոն Բոսֆորի ափում զգում էին ինչպես սեփական տանը, ֆաշիստական և իտալական նավերն անարգել անցնում էին նեղուցներով:
Ուսումնասիրելով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական դիվանագիտության ընտրած գործելակերպը՝ մենք գալիս են հետևյալ եզրակացության: Հայտնվելով բոլոր ժամանակների խոշորագույն բախման դաշտում (Թուրքիայի բոլոր աշխարհագրական հարևանները պատերազմական կարևորագույն թատերաբեմեր էին) և քաջ գիտակցելով իրենց սահմանափակ ուժերն ու խոցելիությունը` թուրքերն ընտրեցին երբևէ չկիրառված և վտանգավոր քաղաքական կուրս` հիմնված իրական կամ երևակայական սահմանափակումների, խոցելիության և վախի վրա: Նրանք անտեսեցին Ուինսթոն Չերչիլի այն միտքը, որ եթե փայփայում են սեփական անկախությունը, ապա պետք է մասնակցեն պատերազմին: Հակառակ դեպքում նրա բոլոր հարևանները կպարտվեն, իսկ Թուրքիան կմնա միայնակ և անպաշտպան ու կդառնա Հիտլերի հնազանդ ստրուկը:
‹‹Տրումենի դոկտրինայի›› և ‹‹Մարշալի պլանի›› սահմաններում Թուրքիան ստացավ ռազմական և տնտեսական մեծ օգնություն: 1950 թվականին թուրքական 20 հազարանոց ռազմական կոնտիգենտը ամերիկյան զորքերի հետ պատերազմեց Կորեայում: Իսկ ներքաղաքական կյանքում թուրքերի մոտ հավանաբար վերակենդացավ գենետիկական կոդը, որի հետևանքով Ա. Մենդերեսի կառավարությունը 1955 թվականին կազմակերպեց հայերի և հույների զանգվածային ջարդեր: 1951 թվականին Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի և ՍԵՆՏՕ-ի (Central Treaty Organization, հաճախ անվանվում էր Բաղդադյան պակտ: Ռազմաքաղաքական կազմակերպություն Միջին և Մերձավոր Արևելքում` ստեղծված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի կողմից: Գործել է 1955 1979 թթ.):
Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի ֆորպոստը, որն ապահովում է նրա հարավային ֆլանգի գործողությունները: {Թուրքիայի ներուժը ներկայումս համապատասխան հիմքեր է ստեղծում հանդես գալու տարածաշրջանային մեծ տերություն խաղացողների շարքում: 2004 թվականի տվյալներով՝ Թուքիայի բնակչությունը կազմում է 64.800 000 մարդ, բնական աճը` 9,1%, ծննդաբերության մակարդակը` 16,2%, մանկական մահացության մակարդակը` 8 %, կյանքի միջին տևողությունը` 78 տարի, 15 տարեկանից ցածր բնակչությունը` 23%, 65 բարձր բնակչությունը` 11%, ազգային համախառն արտադրանքը` 183,994 մլրդ. դոլար, մեկ շնչի հաշվով` 6060 դոլար, աճի մակարդակը` 7,2 %, սղաճի մակարդակը` 80,4%, գործազրկության մակարդակը` 6,6 %, արտաքին պարտքը կազմում է 79.789.4 մլն. դոլար, գյուղատնտեսությունը` 45%, արդյունաբերությունը` 22%, ծառայությունները` 33%, ավտոմոբիլային ճանապարհները` 381.028 կմ., երկաթուղայինը` 8.429 կմ. ռազմական բյուջեն կազմում է ներքին համախառն արտադրանքի 2,7%, զինված ուժերում ծառայում է 639.000 մարդ:

