ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԳԵՐԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՐԾԱՐԾՈՒՄԸ
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ ![]() Պատկերն ավելի է խճճվում, եթե միացյալ ճակատի տարբեր միջավայրերը դիտարկելով այդ ուժերի կողքին տեսնենք նաեւ Թեհրանի աջակցությունը վայելող Հեզբոլլահի ջոկատները, կամ ուղղակի Իրանի կողմից շրջան գործուղված բանակայիններին: Ռազմական իրադրությունների պարզած այս խճանկարը անմիջապես ցույց է տալիս, որ Արեւմուտքի կողմից հեռակառավարվող այս պատերազմը մերթ սահմանափակ գործողություններով, պարագայաբար կառավարական ուժերին անուղղակիորեն սատարելով, փոխել է արդեն ԻՊ-ն իբրեւ գործիք ծառայեցնելու իր դասական վարքագիծը: Նպատակային խնդիրը ոչ թե վարչակարգի անմիջական տապալումն է, այլ փուլ առ փուլ թուլացումը, զուգահեռ` ժողովրդագրական համապատկերի հիմնովին շրջումով, ի գին տեղահանությունների՝ պետություններ եւ նոր սահմաններ առաջացնելով: ![]() Սիրիական պատերազմի առաջին իսկ օրվանից Անկարան հանկերգում էր մարդասիրական գոտու անվան տակ անվտանգության գոտու ստեղծումը: Այդ առաջադրանքը պարզապես արգելակման փորձ էր Սիրիայի, Իրաքի եւ Թուրքիայի քրդերի աշխարհագրական միավորման: Թել Աբյադը հզոր հարված է այդ առումով. եւ ոչ միայն, որովհետեւ իր հերթին ռազմավարական որոշ հենակետերի նկատառումով արգելակում է Թուրքիան եւ Սիրիայի տարածքում գործող իսլամական զինյալներին ու թուրքմեններին կապող ցամաքային ճանապարհները: Թել Աբյադի գործողությունը քրդերի համար ճիշտ է, որ ռազմավարական նշանակություն ունի՝ ինքնավար երկրորդ Քուրդիստանի սահմանների իրողական կայացման առումով: Բայց արեւմտյան ուժերի ակներեւ օժանդակությունը եւ դրան նախորդող Մեծ յոթնյակի խմբի հանդիպման ավարտին ԱՄՆ-ի նախագահի զգուշացումը Անկարային` վերահսկելու իր սահմանները, որպեսզի իսլամ ահաբեկիչները չթափանցեն Սիրիա եւ Իրաք, արդեն պարզորեն խոսում է քրդական գործոնի աշխարհաքաղաքականացման մասին: Սակայն Արեւմուտքի դերակատարությունը, եթե այս պահին քրդերին աջակցելով զսպում է ԻՊ-ի ախորժակները, անպայման չի նպաստում պաշտոնական Դամասկոսին: Սիրիական այլ տարածքներում չմիջամտելը եւ ԻՊ-ի արշավներին չհակազդելը արդեն իսկ խոսում է ԻՊ-ի նվաճումներին անուղղակի քաջալերանքի մասին: Մեծ յոթնյակի խմբի հանդիպումը պարզապես առիթ էր, որպեսզի պաշտոնական Վաշինգտոնը պահը հասունացած նկատելով հայտարարելու, որ ԻՊ-ն չպետք է արգելք հանդիսանա իրաքյան Քուրդիստանի կողքին սիրիական Քուրդիստանի ստեղծման համար: Այլապես, երկրի մասնատման եւ այդ առաջադրանքի իրականացման ու այդ նպատակին` կառավարական ուժերի թուլացան համար ԻՊ-ը դեռեվս իբրեւ գործիք ծառայելու ժամանակ ունի: ![]() Քրդական գործոնի գերաշխուժացումը խոսում է նաեւ Թուրքիային վերապահված նոր պատկերացման աշխարհաքաղաքական օրակարգի վերածվելու մասին: Եթե Թուրքիան և Քուրդիստանը վերածվել են աշխարհաքաղաքական օրակարգի, ապա այդքան էլ կանխահաս չէ հայկական տարածքային իրավունքների խնդրի միջազգայնացման համար ռազմավարական ուղիների մասին քննարկումներ նախաձեռնելը: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
3734 reads | 19.06.2015
| |