ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
![]() «Վերջին տարիներին պետություններն ու միջազգային կազմակերությունները միասնական պայքար չեն մղում ահաբեկության դեմ, ինչի հետևանքով ծաղկում են այնպիսի կառույցներ, ինչպես Իսլամական պետությունը: ՀԱՊԿ-ը մտահոգված է, և մենք պետք է մեր կազմակերպության անդամ բոլոր երկրների համար ստեղծենք անվտանգ պայմաններ»,-հայտարարել է Բորդյուժան: Նա չի շրջանցել հայ-ադրբեջանական հակամարտության թեման: ՀԱՊԿ-ը կողմ է, որ խնդիրը լուծվի միայն խաղաղ ճանապարհով, իսկ բանակցությունը կարող է լինել միայն ԵԱՀԿ Մինսկի Խմբի ֆորմատում, այլ պետությունների մասնակցությունը կվնասի գործընթացին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նուրբ թեմա է, բայց մենք գիտենք կոնկրետ սկզբունքներ, որոնք չեն խախտվում: Մենք հետևում ենք սահմանի կրակոցներին, գիտենք հայ զինվորների կորուստների մասին, բայց հակամարտող կողմերին պետք է հիշեցնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է և իրավունք ունի ստանալ ՀԱՊԿ անդամ-երկրների ռազմական օժանդակությունը, եթե լինի ռազմական ագրեսիա»: Ադրբեջանին ՀԱՊԿ-ում առայժմ չեն սպասում, բայց եթե լինի անդամագրվելու ցանկություն, հարցը կքննարկեն ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները՝ հատկապես ուշադրություն դարձնելով Հայաստանի կարծիքին: Հայաստանի պաշտպանության նախարարը Նիկոլ Բորդյուժայի համար զինվորականի իսկական և օրինակելի կերպար է, լեգենդար մարդ, որն ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքի ազատագրությանը և որը հարգանք է վայելում ամենուր: Սա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասել է ի միջիայլոց, հավանաբար, որպես մեսիջ Ադրբեջանի քաղաքական ու հասարակական լսարաններին: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2172 reads | 22.06.2015
| |