ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ Է ՍԿՍՎԵԼ
![]() Խորհրդարանական ընտրություններն աննախադեպ էին Թուրքիայի քաղաքական իրականության համար երկու պատճառով: Առաջին անգամ վերջին 13 տարիների ընթացքում իշխող քաղաքական ուժը կորցրեց մեծամասնությունը Մեջլիսում և Թուրքիայի խորհրդարանում հայտնվեց քրդական Ժողովրդա-դեմոկրադական կուսակցությունը: Եթե 1980 թթ. սկզբին քրդերին Թուրքիայում արգելվում էր հանրային վայրերում խոսել մայրենի լեզվով, այժմ քրդական համայնքի (որը միայն պաշտոնական տվյալներով կազմում է Թուրքիայի բնակչության 20%-ը) ձայնը մի ամբողջ կուսակցության պատգամավորների շուրթերից հնչելու է երկրի բարձրագույն քաղաքական մարմնի հարթակում: Մինչ խորհրդարան անցած ընդդիմադիր քաղաքական ուժերը` Ժողովրդա-հանրապետական, Ժողովրդա-դեմոկրադական և Ազգայնական շարժում կուսակցությունները, քաղաքական առևտրի մեջ են մտել ԱԶԿ-ի հետ և բացահայտ պահանջներ են ներկայացնում կառավարություն կազմելու հարցում, փորձագետները նշում են, որ Թուրքիայում արդեն իսկ սկսվել է կառավարական ճգնաժամ: Էրդողանի` Թուրքիան նախագահական կառավարման համակարգ ունեցող երկիր դարձնելու նախագիծը, փորձագետները համարում են տապալված: ![]() «Թուրքիայում քաղաքական ճգնաժամն արդեն սկսվել է: Քննարկվում են բազմաթիվ տարբերակներ այն լուծելու համար: Դրանք են` ԱԶԿ-ի դաշինքը խորհրդարան անցած մյուս կուսակցությունների հետ, կամ վերընտրության անցկացում: Դաշինքի կազմման տեսնակյունից, ամենահավանականն է ԱԶԿ-ի և ազգայնականների միջև կոալիցիայի ձևավորումըե, - հայտարարեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ փորձագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը: Նրա կարծիքով, վաղ է խոսել Թուրքիայում քաղաքական իրադարձությունների զարգացման տրամաբանության, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին, քանի դեռ չի լուծվել կոալիցիոն կառավարություն ձևավորելու խնդիրը: «Մեդիա կենտրոնումե Վահրամ Տեր-Մաթևոսյանի, ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի, լրագրող, մեկնաբան Մարկ Գրիգորյանի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտե ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանի մասնկացությամբ տեղի ունեցավ «Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում. ներքին փոփոխություններ և հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարըե թեմայով քննարկում: Ըստ Մարկ Գրիգորյանի, ով քվեարկության օրը և դրան հաջորդած ժամանակահատվածում գտնվել է Ստամբուլում, Թուրքիայում ստեղծվել է բավական բարդ իրավիճակ: «Ընտրություններում փաստացի հաղթող ուժը` ԱԶԿ-ն, պարտվել է, իսկ պարտվողը՝ հաղթելե, - նշեց Գրիգորյանը` հավելելով, որ էական տեղաշարժեր հայ-թուրքական գործընթացում չի սպասում, քանի որ առկա է քաղաքական անորոշություն և հայերի հետ հարաբերությունները Թուրքիան ավելի լայն ենթատեքստում է դիտարկում, քան Հայաստան պետության հետ կապեր հաստատելը: «Հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայի համար ունեն ներքին և արտաքին նշանակություն: Մի կողմից՝ Թուրքիայում հայկական համայնքն է և սփյուռքը, իսկ մյուս կողմից` Հայաստանի հետ հարաբերությունները: Սա խնդիրների մի կույտ է, որը բավական բարդ է լուծել, ինչի պատճառով այն օրակարգից փաստացի հանված էե, - նշեց բանախոսը: Քննարկմանը մասնակից Արտակ Կիրակոսյանը ևս չի տեսնում նախադրյալներ հանրային մակարդակում հայ-թուրքական երկխոսության էական ակտիվացման համար ընտրություններից հետո: «Այս ընտրություններն ուղղակի ցույց տվեցին, որ մարդիկ դեմ են Էրդողանի սուլթանական նկրտումներին: Նրանք քվեարկեցին Էրդողանի դեմ: Այժմ հիմնական խնդիրը Թուրքիայում լինելու է կառավարություն կազմելը, որից հետո Անկարան արտաքին քաղաքական հարցերում կլինի շատ ավելի զգուշավորե, - նշեց նա` հավելելով, որ Թուրքիայում առկա քաղաքական համայնապատկերում հայ-թուրքական հարաբերությունների հարցը երկրորդական կամ երրորդական դիրքերում է: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները, պատգամավոր Թևան Պողոսյանը համարում է Էրդողանի «դարաշրջանի վերջի սկզիբը»: «Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Էրդողանի դարաշարջանը մոտենում է ավարտինե, - նշեց նա` հավելելով, որ այժմ դժգոհություններ են ծագել նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերում: «Կարծում եմ՝ հիմնական խնդիրը նոր կառավարություն ձևավորելն է: Հիմա ակտուալ է այն հարցը, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ Էրդողանը բանակցություններումե, - նշեց պատգամավորը` ևս հավելելով, որ 2015 թ-ին հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց սպասել պետք չէ: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2006 reads | 17.06.2015
| |