ԵՄ «ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ՌԻԳԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՌԴ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՇՄԱՐՎՈՂ ՀԱԼՈՑՔԻ ՀԵՏՆԱՊԱՏԿԵՐԻՆ
![]() Քաղաքական վերլուծաբան, Հայ-ռուսական համալսարանի հայցորդ, ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ![]() Վերջիններիս կողմից արևելաեվրոպական տարածաշրջանում ունեցած միակ լուրջ հակազդեցություն ապահովող լծակը էներգետիկ գործոնն էր, որն էլ հենց ակտիվորեն խաղի մեջ մտցվեց ՌԴ քաղաքական վերնախավի կողմից: Սկսված ՌԴ-Արևմուտք ռազմաքաղաքական կոնֆրոտացիան իր ողջ բազմավեկտորությամբ հանդերձ՝ հիմքում ունի հետևյալ երկու կարևորագույն գործոնները. Ա. ՆԱՏՕ-ի ներկայիս ընդլայնումը դեպի Արևելք ռազմաքաղաքական լուրջ վտանգ է պարունակում և, գրեթե, խարխլում է (ինչի ապացույցն է ՌԴ ներկայիս գրեթե զրո ազդեցությունների շրջանակը նախկին Վարշավյան դաշինքի կամ արևելաեվրոպական երկրներում) ՌԴ աշխարհաքաղաքական դիրքերը ԱՊՀ տարածաշրջանում, ինչը աշխարհաքաղաքական հետագա վայրիվերումներում կբացառի ռուսական որևէ գործոնի առկայություն: Բ. Որպես ռազմավարություն կամ որպես հակազդեցություն (նույնիսկ եթե այդպես է)՝ Ռուսաստանի կողմից անցած տասնամյակի կեսերից արևելաեվրոպական տարածաշրջանում կիրառվող էներգետիկ շանտաժը ոչ մի դեպքում ընդունելի չէ. այն մեծ վտանգ է պարունակում ԵՄ անդամ երկրների ազգային ու տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից: ![]() Նախորդ՝ Վարշավայի և Վիլնիուսի, ԵՄ «Արևելյան գորընկերության» անդամ երկրների գագաթնաժողովների համեմատական հետնապատկերին այս տարվա Ռիգայի գագաթնաժողովը հույս է ներշնչում, որ ՌԴ-Արևմուտք հարաբերություններում կոնֆրոտացիոն փուլը կմնա անցյալում: Չնայած ռուսական մեդիադաշտը հեղեղվել է ամերիկյան քաղվերլուծաբան Էրիկ Զյուսսի՝ Ռիգայի գագաթնաժողովից առաջ Պուտինի՝ Արևմուտքի հետ հարաբերություններում արձանագրած հաղթանակի մասին մեկնաբանական ազդով, սակայն այստեղ խնդիրը ավելի խոր երկկողմանի է ու համապարփակ: Քանզի խոսքը գնում է ոչ թե որևէ կողմի ընկրկելու, այլ երկկողմ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու պատրաստակամության մասին: ![]() Արդեն Սոչիում տեղի ունեցած ՌԴ արտգործնախարար Լավրովի և ԱՄՆ Պետքարտուղար Քերրի հանդիպումը կողմերի միջև առկա սառույցի հալոցքի հստակ կանխանշաններ էր պարունակում: Արևմտյան ճամբարի դե-ֆակտո առաջատար երկրի արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատուն հստակ խոսեց Ուկրաինայում և արևելաեվրոպական տարածաշրջանում առկա խնդիրների շուրջ ՌԴ-ի հետ բանակցությունների նստելու պատրաստակամության մասին: Ի դեպ, Լավրով Քերրի Սոչիում կայացած հանդիպումը մեծամասամբ հիշեցնում էր 2009թ թվականի Քլինթոն-Լավրովյան հայտնի ժնևյան «պերեզագրուսկան», երբ կողմերը խորհրդանշորեն ազդարարեցին Ջորջ Բուշ Կրտսերի օրոք սկիզբ առած ռուս-ամերիկյան սրված հարաբերությունների ջերմացումը: Իսկ ահա արդեն մայիսի 20-ին Բրյուսելում ՌԴ արտգործնախարար Լավրովն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը բարձրաձայնեցին որոշակի ընդհանուր օրակարգի մասին: Ինչպես տեսնում ենք, Ռիգայից առաջ ՌԴ-ն արևմտյան ճամաբարի դե-ֆակտո երեք առանցքների (ԱՄՆ, Գերմանիա և ՆԱՏՕ) հետ ունի համաձայնություն, ինչը բացակայում էր նախորդներից առաջ: Ինչ կլինի Ռիգայից հետո, պարզվեց Ռիգայում. ՌԴ-Արևմուտք հարաբերուրություններում կողմերին հաջողվել է տեսնել խութերը: Վերոնշյալը կայացած իրողություն է, ինչը հետգա աշխարհաքաղաքական ելևէջումների հիմնական ցուցիչներից մեկն է լինելու: ![]() | |
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ | |
2877 reads | 30.05.2015
| |