ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքիայում սպասվող խորհրդարանի ընտրությանն ընդառաջ Diplomat.am-ը շարունակում է ներկայացնել այդ երկրի հիմնական քաղաքական ուժերի մասին տվյալներ:Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը (թուրքերեն Milliyetçi hareket partisi) հանդիսանում է աջակողմյան-ծայրահեղ ազգայնական կուսակցություն: Կուսակցության անդամները իրենց կոչում են նաև «Գորշ գայլեր»: Ազգայնական շարժում կուսակցությունը հիմնվել է 1965 թվականին թուրք ազգայնական գաղափարախոս, թուրքական բանակի սպա Ալփարսլան Թյուրքեշի կողմից: Այն հիմնվել է նախկին «Գյուղացիական» կուսակցության հիման վրա: Կուսակցությունը իր գաղափարախոսությունը և նպատակները վերջնականապես հաստատել է 1969 թվականի փետրվարի 6-8-ը Ադանա քաղաքում կայացած ժողովի ժամանակ: Կուսակցության գաղափարախոսության հիմնական կետերը հռչակվեցին այսպես կոչված «9 լույսերը»՝ ազգայնականություն, բարոյականություն, գյուղացիականություն, հասարակություն, իդեալիզմ, գիտություն, արդյունաբերություն և տեխնիկա, զարգացում և ժողովրդականություն: Կուսակցության երիտթևը պաշտոնապես ստացավ Գորշ գայլեր անվանումը, քանզի գորշ գայլը համարվում է թուրքական ազգայնականության խորհրդանիշը:Իրենց քաղաքական գործունեության ողջ ընթացքում թուրք ազգայնականները սպանել են ավելի քան 5000 քաղաքական հակառակորդների: Իր հերթին 1980 թվականին ազգայնականների ազդեցիկ առաջնորդներից Գյուն Սազաքը ևս սպանվեց Թուրքիայի մարքսիստական կուսակցության ներկայացուցչի կողմից: 1980 թվականին թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո արգելվեցին մի շարք քաղաքական կուսակցությունների՝ այդ թվում ազգայնական կուսակցության գործունեությունը և նրա անդամները մտան այլ իսլամիստական գաղափարական կուսակցությունների մեջ: Սակայն 1993 թվականին Ազգայնական կուսակցությունը վերաբացվեց և շարունակեց գործել հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի գլխավորությամբ: 1998 թվականին Թյուրքեշի մահից հետո կուսակցությունը գլխավորեց Դևլեթ Բահչելին, որը մինչ օրս գլխավորում է կուսակցությունը: 2011 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ազգայնական շարժում կուսակցությունը վաստակեց շուրջ 52 խորհրդարանական տեղ և դարձավ Թուրքիայի ազդեցությամբ 3-րդ քաղաքական ուժը Արդարություն և զարգացում կուսակցությունից և Ժողովրդահանրապետական կուսակցությունից հետո: ԱՇԿ-ն հիմնականում հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից և շատ դեպքերում քննադատում է նախագահ Էրդողանին և նրա իշխող կուսակցության վարած արտաքին քաղաքականությունը: Այս կուսակցությունը իր ողջ գործունեության ընթացքում որդեգրել է բացահայտ հակահայկական կեցվածք և մինչ օրս էլ հանդես է գալիս հակահայկական դիրքերից և շատ հաճախ հանդես է գալիս մի շարք սպառնալից հայտարարություններով: Սակայն հետաքրքիր է, որ 1990-ականների սկզբներին Թուրքիայում տեղի է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ալփարսլան Թյուրքեշի ոչ պաշտոնական հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հիմնախնդիրը: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Թյուրքեշը նշել էր Թուրքիայի համար Հայաստանի շահավետ տնտեսական դիրքի առկայությունը:Ներկայումս էլ Պանթյուրքիզմի գաղափարախոսությունը մեծ տեղ է գրավում թուրք ազգայնականների ծրագրերում: Պանթյուրքիզմի էությունը կայանում է նրանում, որ Թուրքիան պետք է հասնի նրան, որ ստեղծվի մեկ միասնական մահմեդական միավորում տարբեր թյուրքալեզու պետությունների միավորմամբ, որտեղ Թուրքիան պետք է ունենա առաջնորդի դեր: Այդ պետությունը նույնիսկ անուն ունի, այն պետք է կոչվեր Թուրան: Անշուշտ Հայաստանը հանդիսանում է թուրանական պետության ստեղծման ճանապարհին խոչընդոտ, այդ պատճառով էլ թուրք ազգայնականները հակակրանք ունեն Հայաստան պետության հանդեպ: Մուշեղ Խուդավերդյան Ջուլիետտա Նիկողոսյան | |
| ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ | |
| 3558 reads | 03.06.2015
| |

Թուրքիայում սպասվող խորհրդարանի ընտրությանն ընդառաջ Diplomat.am-ը շարունակում է ներկայացնել այդ երկրի հիմնական քաղաքական ուժերի մասին տվյալներ:
Կուսակցության երիտթևը պաշտոնապես ստացավ Գորշ գայլեր անվանումը, քանզի գորշ գայլը համարվում է թուրքական ազգայնականության խորհրդանիշը:
Սակայն հետաքրքիր է, որ 1990-ականների սկզբներին Թուրքիայում տեղի է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ալփարսլան Թյուրքեշի ոչ պաշտոնական հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հիմնախնդիրը: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Թյուրքեշը նշել էր Թուրքիայի համար Հայաստանի շահավետ տնտեսական դիրքի առկայությունը:

