ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԱԼԻԵՎԻ ԵՎ ՇԹՐԵՆՑԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
![]() Խոսքի ազատության վիճակն Ադրբեջանում առավել վատ է քան երբեւէ: Հեղինակն իր այս համոզմունքը հիմնավորում է՝ պատմելով ձերբակալված մտավորականների մասին: Նա նշում է, որ ստեղծված իրավիճակը հուզում է գերմանական եւ եվրոպական քաղաքականությանը: Եվրոպական խորհրդարանը եկող չորեքշաբթի նախատեսված լիագումար նիստում թեման կքննարկի Եվրոպական խորհրդի եւ Հանձնաժողովի հետ: Իսկ Դաշնային կառավարությունն առաջիկա օրերին պետք է պատասխանի ՙԱդրբեջանում աճող ռեպրեսիները՚ խորագրով Կանաչների հարցմանը: Բեքերը հիշեցնում է մայիսի կեսերին Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի մի քանի անդամների, այդ թվում՝ խմբի նախագահ Կարին Շթրենցի (ՔԴՄ) Բաքու կատարած այցի մասին: Նրանց այնտեղ ընդունել է նախագահ Ալիեւն անձամբ, սակայն քննադատություն բարձրացնելու առիթը պատգամավորների կողմից չի օգտագործվել: Խմբի անդամ Կանաչների ներկայացուցիչ Թաբեա Ռյոսներն ասում է. «Նախագահի հետ հանդիպմանը խրթին թեմաները քննարկման հնարավորություն չունեցան, ինչն ինձ անչափ զայրացրեց»: Նա պատմում է, որ իրենց նախապես ասվել էր՝ հանդիպումը կարճ է լինելու, թեմաները խրթին են, եւ Ալիեւը կբարկանա, եթե քննադատություն հնչի: Թաբեա Ռյոսներն անչափ ուրախ է, որ Ալիեւի հետ հանդիպումից հետո ինքը հնարավորություն է ունեցել Բաքվում խոսել նաեւ քաղաքացիների հետ, ինչը իրականություն է դարձել Բաքվում Գերմանիայի դեսպանատան միջոցով: Պաշտոնական ծրագրում, ի տարբերություն Թբիլիսիի ծրագրի, քաղաքացիական հասարակության հետ հանդիպում չի նախատեսվել, հիմնավորումը՝ օրակարգը խիստ հագեցած է: Ռյոսները, այսպիսով, հրաժարվել է պաշտոնական ծրագրի պայմանավորվածություններից մեկից, որպեսզի հանդիպի քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների հետ: Հոդվածագիրը վեր է հանում Շթրենցի՝ Ալիեւի մոտեցումները պաշտպանելու հակումը: Նա, ինչպես Ալիեւը, մտահոգություն է հայտնում Ադրբեջանի հանդեպ ցուցաբերվող «կրկնակի ստանդարտներիե կապակցությամբ: «Tagesspiegel»-ին տված մեկնաբանությունում խորհրդարանական խմբի նախագահն ասում է, թե ակնհայտ է, որ կարծես, բացառապես Ադրբեջանն է քննադատության թիրախ դառնում: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1513 reads | 12.06.2015
| |