ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՀԵԿԱՆ Է ԻՐԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼՂ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
29.01.2016 \ 13:50 Reads: 2417
Ֆինանսատնտեսական ծրագրերից զատ  Թեհրանը փայփայում է մեծ, շատ մեծ քաղաքական ամբիցիաներ` ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական մասշտաբներով: Ունենալով լուրջ նախադրյալներ` Իրանը մտորում է, եթե ոչ գերտերություն, ապա գոնե Մերձավոր Մեծ Արևելքի N 1 տերություն դառնալու ուղղությամբ, որի հնարավորությունն այնքան էլ հեռու չէ ռեալ իրողությունից:
ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ
27.01.2016 \ 17:21 Reads: 2165
Թուրք վերլուծաբանները խոսում են ոչ թե ադրբեջանահաճո, այլ օբյեկտիվ բառապաշարով: Ավելին, Թուրքիայի խորհրդարանում պառակտում էր առաջացել խորհրդարանական վեհաժողովում քվեարկելու առումով. արմատականները՝ կողմ, իսկ բազմաթիվ պատգամավորներ պնդում էին հակառակը՝ հրաժարվել Ադրբեջանին մշտապես աջակցողի կեցվածքից և դեմ քվեարկելով հակահայկական բանաձևերին՝ փորձել նոր տեսակի հարաբերություն կառուցել Հայաստանի հետ:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԴԻՊԱՇԱՐ
25.01.2016 \ 08:54 Reads: 2603
.... Որտեղից որտեղ, բայց Բայդենի այդ հայտարարություններից հետո էր, որ նախագահ Էրդողանը հայտարարեց.- «Ջո Բայդենի հետ քննարկելու ենք Սիրիայի հյուսիսում Ռուսաստանի կողմից նոր ռազմաբազա հիմնելու անթույլատրելիության մասին...: - Մենք թույլ չենք տա, որպեսզի Իրաքից մինչեւ Միջերկրական ծով ձգվող Թուրքիայի սահմանին նման ռազմաբազա հիմնվի,- հոխորտացել է Էրդողանը:
ԽԵԼԱՄԻՏ, ԱՇԽՈՒՅԺ ԵՎ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԳԱՍԻՔԸ
22.01.2016 \ 10:44 Reads: 1890
Իրողություն, որը խոշոր տոկոսով արդյունավորվել է վերջին 2-3 տարիների իրանական դիվանագիտական համակարգի ու գերատեսչության խելամիտ, աշխույժ ու հետեւողական ջանքերի շնորհիվ:  Նախագահ Ռոհանիի՝ օրերս բարձրաձայնած միտքը այս առումով խիստ դիպուկ էր հնչում, երբ հայտարարում էր, թե. «Եթե պրն. Զարիֆը չլիներ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, ապա պատժամիջոցները չէին հաղթահարվի»:
ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՈՒՄԸ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ
21.01.2016 \ 23:47 Reads: 1674
Հարավային Կովկասի երկրներից հատկապես Հայաստանի համար Իրանի միջազգային մեկուսացման ավարտը հնարավորություն է տալիս ակտիվացնել տնտեսական և էներգետիկ համագործակցությունը Թեհրանի հետ: Հնարավորություն է բացվում նաև ակտիվացնել տուրիսատական հոսքերը Իրանից Հայաստան և հակառակը, ինչպես նաև միավորել երկու երկրների տուրիստական շուկաները:
ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԻ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 10 ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ
21.01.2016 \ 12:08 Reads: 1749
Ադրբեջանցիներն արդեն օգտվել են այս բացառիկ հնարավորությունից՝ Սպիտակ տան կայքում տեղադրելով երկու հակահայկական առաջարկության, որոնք համապատասխանաբար հավաքել են 105.686 և 126.828 ստորագրություն: Ինչպես և սպասվում էր, Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ ի պատասխան ադրբեջանական երկու առաջարկությունների:
Ստորև ներկայացված են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի 10 հարցերը, որոնք որպես առաջարկություն պետք է տեղադրել Սպիտակ տան կայքէջում.
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՐԹ. ԵԽԽՎ ԿՈՒԼԻՍՆԵՐԸ ՑՆՑՎՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԻՆԱԳԾԻ ԿԱՇԱՌՔԻՑ
20.01.2016 \ 14:09 Reads: 2464
Թուրքական Demokrathaber պարբերականը ուշագրավ և ցնցող հոդված է տպագրել 2016թ-ի հունվարի 25-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկման դրված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու առանձին նախագծերի քվեարկության մասին: Թերթը բացահայտել է, որ նախագծերի հետևում կա կոռուպցիոն համագործակցություն Ադրբեջանի և եվրոպացի պատգամավորների միջև: 
ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՄԻՆՉԴԵՌ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՐԿԻՐՆ ԷՐ, ՈՐ ՃԱՆԱՉԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 1918-ԻՆ
20.01.2016 \ 11:30 Reads: 2255
Այնուհետև ելույթ ունեցավ քրդամետ ընդդիմադիր կուսակցությունը (HDP) ներկայացնող Կարո Փայլանը, որը նույնպես խոսեց Հայոց ցեղասպանության մասին. «Հարյուր տարի առաջ պետական որոշմամբ հայ ժողովուրդն արմատախիլ արվեց և բնաջնջվեց: Իմ ընտանիքը՝ պապս և նրա ընտանիքը, նույնպես տուժեց այս իրադարձություններից: Իմ պապը որբացավ՝ կորցնելով ծնողներին: Ես որբերի և սրի մնացորդների սերնդից եմ և ապրում եմ այս երկրում: Իմ ցեղը ջարդվել է»:
ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՑ՝ ԿԱՐՕ ՓԱՅԼԱՆ. ՊՈԼՍԱՀԱՅ ՄԵՐՕՐՅԱ ԽԻԶԱԽՈՒՄՆԵՐԸ...
19.01.2016 \ 01:09 Reads: 4148
Կարո Փայլանի քրդամետ կուսակցապետ Դեմիրթաշին արդեն ցեղասպանների ժառանգորդները հասցրել են դավաճանի պիտակով ճնշումների ենթարկել: Հետևաբար, բացառված էլ չէ, որ «չափերն անցած» հայ պատգամավորի (մեղմ ասած) լիազորությունները վար առնելու հայատյացների սադրանքների ականատեսը լինենք հաջորդիվ:
ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
17.01.2016 \ 23:42 Reads: 1806
Եվ զարմանալի չէ Սաուդական Արաբիայի, Թուրքիայի, Իսրայելի եւ մյուս՝ մանր-մունր արբանյակների հակաիրան ջղաձիգ ու անթաքույց կեցվածքները՝ միջուկային հիմնախնդրի բարվոք լուծման հաշվին, քանզի քաջ գիտակցում են, որ տարածաշրջանի ավելի քան 30-ամյա վակուումը չարաշահելու իրենց ձախորդ միտումները հօդս են ցնդելու հզոր, խաղաղասեր և հատկապես հաղթական Իրանի  վերադարձով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐԵԼ
17.01.2016 \ 23:11 Reads: 2678
Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, այժմ այդ երկրում հայտնի և հեղինակավոր քաղաքական գործիչ Ուֆուկ Ուրասը հոդված է հրապարակել տեղի Yeniyuzyil պարբերականում՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի՝ Թուրքիա կատարած այցին, հանդիպումներին և այդ համատեքստում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մասին:
Հոդվածը Diplomat.am-ը ներկայացնում է թարգմանաբար.
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆՆ ԱՄԵՆՈՒՐ
15.01.2016 \ 21:40 Reads: 1856
Այս քաղաքականությունը հղի է ծանր հետևանքներով, քանի որ այն լրացուցիչ գաղափարական սնունդ է հանդիսանում առանց այն էլ դժգոհ զանգվածների համար: Արդյունքում, ԻԼԻՊ-ին կամ այլ ահաբեկչական խմբավորումներին պետք չէ ներթափանցել ԵՄ սահմաններ իրենց սև գործն անելու համար, քանի որ նրանք արդեն այնտեղ են:
ԱՀՄԵԴ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ՝ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԸ
13.01.2016 \ 00:25 Reads: 2111
Անկարայի այս ծուղակը, խորքում փոխհատուցելու ձգողականությամբ, չի բացառվում, որ հայկական շրջանակներ ներգրավի: Ծրագրի չերեւացող ծալքերը, քաղաքական բուն շարժառիթները պետք է բացահայտել եւ համակողմանի կեցվածք ճշտել վտանգավոր այս խաղը կանխարգելելու համար:
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆԵՐԻ ԵՌԱՊԱՏԿԵՐՈՒՄ
09.01.2016 \ 18:49 Reads: 3864
Ասպարեզում մնում է Իրանը, որը ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունների կարգավորումից հետո կարող է դուրս գալ մեկուսացման ճահճից, սակայն  տարածաշրջանում նրա` ճանաչված  գերտերություն դառնալը, մեր կարծիքով, զուրկ է ռեալ հնարավորություններից, որոնց հիմքում ընկած են կրոնական, էթնիկական, ազգային  քաղաքատնտեսական և մի շարք այլ գործոններ:
« 1 2 ... 12 13 14 15 16 ... 36 37 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com