ՊԱՏԳԱՄԱՎՈՐ․ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ 100 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՐԵՎԷ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐԵԼ
24.02.2016 \ 00:39 Reads: 2811
Թուքրիայի տարածաշրջանային շահերի, այսօրվա քաղաքական կուրսի և ապագա մարտահրավերների մասին Diplomat.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի հետ։ Ստորև ներկայացնում ենք նրա գնահատականը ռուս-թուրքական հակամարտության վերջին իրադարձությունների և Թուրքիային սպասվող գործընթացների վերաբերյալ։
ՀՅՈւՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ
22.02.2016 \ 15:42 Reads: 3764
Միջազգային ահաբեկչության տարածման պայմաններում մեր տարածաշրջանին հարող Հյուսիսային Կովկասը մահմեդականների մեծաքանակության պարագայում իսլամիստ ծայրահեղականների համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան է:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ. ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՎԱԶԵԼԻՆԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՏԵՂԱՊՏՈՒՅՏՆԵՐԸ
21.02.2016 \ 22:13 Reads: 1924
Տարածաշրջանի լարված իրադրությունը բարդ խնդիրներ է դնում Ադրբեջանի առաջ: Արտգործնախարար Մամեդյարովի խոսքերով՝ իր երկիրը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ռուսաստանի` ռազմավարական գործընկերը, և շահագրգռված է ամրապնդել հարաբերությունները երկու պետությունների հետ:
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒԹ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
19.02.2016 \ 12:42 Reads: 2641
Այս պայմաններում, իմ առաջարկն է Ամերիկահայ համայնքին՝ զերծ մնալ որևէ թեկնածուին վաղօրոք աջակցելուց: Որևէ մեկին զորակցելու որոշումը կարելի է կայացնել ավելի ուշ, քանի որ նախագահական ընտրապայքարն ավելի կթեժանա, իսկ թեկնածուներն ավելի խիստ կարիք կունենան մեր քվեների:
ՎԱՆԴԱԼԻԶՄ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
18.02.2016 \ 12:28 Reads: 1461
Հայոց ցեղասպանության մասին ցուցադրության նմուշները Գերմանիայի Աախեն քաղաքում ենթարկվել են վանդալիզմի:  Գերմանահայկական ընկերակցությունը (Deutsch-Armenische Gesellschaft) տեղեկացնում է, որ հունվարի 29-ին անհայտ անձինք հարձակվել են միության ցուցահանդեսի նմուշների վրա՝ ավերելով դրանց որոշ օրինակներ: Խոսքը Աախեն քաղաքի Ժողովրդական ուսումնարանում ընթացող «1915-2015. հայկական ճարտարապետությունն ու Ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսի մասին է, որն ուսումնարանում անցկացվող «Հայրենիք» շարքի մի մասն է: 
ՎԱՀԱԲԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԻՍԼԱՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ
17.02.2016 \ 01:42 Reads: 4313
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսլամական Պետության գործողություններին մասնակցելու ընթացքում զոհվել են ավելի քան 100 ադրբեջանցիներ: Նշվում է, որ Իսլամական Պետության գործողություններին մասնակցողներից շատերը Աղջաբեդի և Եվլախի շրջաններից են, որոնք անմիջապես սահմանակից են ԼՂՀ-ին:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ․ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՏ ԵՆ «ԿԱՐՄԻՐ ԳԾԻՆ»
14.02.2016 \ 23:02 Reads: 1816
Միջազգային հարաբերությունների անցած շաբաթվա (8-14 փետրվար, 2016թ․) կարևոր  իրադարձություններից մեկը պատմության նոր շրջանի դիվանագիտության լեգենդ Հենրի Քիսինջերի հանդիպումն էր Վլադիմիր Պուտինի հետ, այն Քիսինջերի, որը 70-ական թվականներին  Խորհրդային Միության և Ամերիկայի միջուկային բախումից փրկողների առաջամարտիկներից էր, ինչը, սակայն,  չխանգարեց նրան ակտիվ դեր խաղալ «Սովետների» փլուզման գործում:
1921Թ․ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ՝ ՈՍԿԵ ՁԿՆԻ՞Կ ԹԵ՞ ԾՈՒՂԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
10.02.2016 \ 23:38 Reads: 2528
Մկանների ցուցադրում, այսպես կարելի է բնութագրել Ռուսաստանի և Թուրքիայի այսօրվա հայտարարություններն ու նախաձեռնությունները: Պետդումայի առաջարկությունը, դիվանագետի համոզմամբ, ևս այդ շարքից է: Ոչ Ռուսաստանը կգնա առճակատման, ոչ էլ թուրքերը կցանկանան բախվել ռուսների հետ՝ լավ իմանալով, որ Մոսկվան կարող է մասնատել Թուրքիան: Շան գլուխն իրականում ոչ թե մեր սահմանների մոտ է, այլ սիրիական հակամարտության մեջ:
ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ՈՒԺԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ ՉՊԻՏԻ ԲՈՒՏԵՐԲՐՈՏ ԴԱՌՆԱՆՔ
07.02.2016 \ 23:56 Reads: 1520
Ինչպիսի՞ն պիտի լինի Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներն ու մոտեցումները: Առաջացող նոր դաշինքներից որո՞նք են բնական դաշնակիցներ, և որոնցից կարելի է վտանգներ սպասել: Այս մասին է Երանյան նախագծի հեղինակի և ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ռուս-հայկական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանի զրուցը:
ՍԼՈՎԱԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼՅՈՒԲՈՇ ԲԼԱՀԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ ԵԽԽՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
06.02.2016 \ 01:27 Reads: 1612
Սլովակիայի պատվիրակության անդամ Լյուբոշ Բլահան այնուհետև նշել է․ Շատ  զգացված եմ այս հարգալից խոսքերի համար, խորին հարգանքով եմ վերաբերվում պարոն դեսպանին և վստահեցնում եմ Հայաստանին, որ ես միշտ կանգնած եմ այն կողմում, ուր ճշմարտությունն է և խաղաղությունը։ Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ վեճում շարունակելու եմ աջակցել հայերին, քանի որ դուք արժանի եք։
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՀԵՐԹԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆՆ Է
05.02.2016 \ 11:06 Reads: 1660
Այս վերջին հայտարարությունը, որը վերահաստատում էր բանակցային գործընթացի ձեւաչափի պահպանումը, խորքում ընդգծում էր ԵԽԽՎ-ի կողմից այս զեկույցների քննարկման անիմաստ լինելը եւ հակասելը նախապես կայացած միջազգային համաձայնությանը` միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ-ին հանձնելու սկզբունքի շուրջ:
ԴԻՎԱՆԱԳԵՏ. ԻԼԻՊ-Ը ՇՈՒՏ ՉԻ ՄԵՌՆԻ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՈԲԻԼԻԶԱՑՆԵԼ
02.02.2016 \ 00:31 Reads: 1705
Չպետք է վստահ լինել, որ գերտերությունների ռազմական միջամտությունից ԻԼԻՊ-ը կմեռնի կամ շվեյցարական քաղաքում հնարավոր կլինի բանակցության միջոցով խաղաղություն հաստատել: Մերձավոր Արևելքի սոդոմ-գոմորում Արման Նավասարդյանը կարևոր է համարում հայկական պետության ակտիվությունը, հակառակ դեպքում արդյունքի փոխարեն կունենանք հետևանքներ:
ԹԵ ԻՆՉՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԵԽԽՎ-ՈՒՄ ՁԱԽՈՂԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
31.01.2016 \ 20:02 Reads: 3191
Ռոբերտ Ուոլտերի ներկայացրած զեկույցի քվեարկության ժամանակ ձայների տարբերությունը 4 էր՝ հօգուտ Հայաստանի: Եթե Թուրքիայի 3 պատգամավորները կողմ քվեարկեին, ձայների տարբերությունը կհասներ 1-ի, ինչը խիստ վտանգավոր կլիներ ՀՀ-ի համար, եթե չասենք՝ պարտություն: Հետևաբար պետք է արձանագրել, որ ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևի տապալումը առաջին հերթին եղավ թուրքական պատվիրակության շնորհիվ:
​ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՎՍՏԱՀ Է՝ ԵԽԽՎ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՈՒՏ ՔԱՂԵԼ
29.01.2016 \ 15:36 Reads: 1513
«Մենք կարող ենք միջազգային հանրությանը ցույց տալ, որ Արցախը պատրաստ է բանակցությունների, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ջրի խնդիր է, անվտանգության խնդիր է, կա նաեւ ջուրը տեղ հասցնելու խնդիր: Օրինակ՝ եթե շատ ջուր բաց թողնվի ու մի քանի գյուղ ոչնչանա, ո՞վ է պատասխան տալու: Եթե ջրազրկվել են, թող գան, բանակցեն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Նրանք պիտի այս պարագայում հաշվի նստեն ԼՂՀ դիրքորոշման փաստի հետ»,- ասել է Ախոյանը:
« 1 2 ... 11 12 13 14 15 ... 36 37 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com