ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒԹ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
![]() «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ ![]() Ես կցանկանայի առաջարկել, որ հայերն այսուհետ ձեռնպահ մնան նախագահի թեկնածուներին հարցնելուց, թե արդյոք ընտրվելու դեպքում նրանք կճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Գոյություն ունի երկու խնդիր՝ կապված նման հարցադրման հետ. 1. Հայերը նախորդ հիասթափեցնող փորձերից պետք է իմանան, որ չեն կարող վստահել թեկնածուներից շատերի տված խոստումներին: 2. Կարիք չկա նման խոստում խնդրել, քանի որ Հայոց ցեղասպանությունը բազմիցս ճանաչվել է ԱՄՆ կառավարության տարբեր ճյուղերի կողմից տարիներ առաջ. ա) 1951 թվականին պաշտոնական փաստաթուղթ է ներկայացվել Միջազգային դատարան ԱՄՆ կառավարության կողմից. բ) 1975 և 1984 թվականներին բանաձևեր են ընդունվել Ներկայացուցիչների պալատի կողմից. գ) 1981 թվականի ապրիլի 22-ին նախագահ Ռեյգանի Հռչակագիրը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը: Ավելին, ցեղասպանության ճանաչման շարունակական հետապնդումը, երբ այն արդեն ճանաչված է, կարող է պարզապես կասկածի տակ դնել դրա հավաստիությունը: Դրա փոխարեն, ամերիկահայերը պետք է հետաքրքրվեն նախագահի թեկնածուների դիրքորոշումների մասին ավելի անմիջական հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ 1) Ավելի շատ արտաքին օգնության հատկացում Հայաստանին և Արցախին. 2) ԱՄՆ առևտրի խթանում Հայաստանի հետ. 3) Ճնշումներ Թուրքիայի վրա Հայաստանի շրջափակումը վերացնելու համար. 4) Պահանջել, որ Թուրքիան վերադարձնի առգրավված հայկական եկեղեցիները Պոլսո Հայոց պատրիարքարանին. 5) Դատապարտել Ադրբեջանին՝ նրա բազմաթիվ սպառնալիքների և Հայաստանի ու Արցախի վրա հարցակումների համար. 6) Աջակցություն Արցախի անկախությանը: Ընտրվելուց հետո նախագահը կցանկանա բավարարել այս պահանջներից մի քանիսը՝ պահպանելու համար հայ համայնքի աջակցությունը իր վերընտրության հետագա քարոզարշավի ընթացքում: Ստորև ներկայացվում են նախագահի բոլոր 6 հանրապետական թեկնածուների դիրքորոշումները հայկական հարցերի վերաբերյալ. ![]() - 1988 թ. դեկտեմբերի 24-ին, երկրաշարժից անմիջապես հետո, նա որդու հետ մեկնել է Հայաստան մարդասիրական առաքելությամբ. - 2006 թ.ապրիլի 7-ին հրապարակել է հռչակագիր Հայոց ցեղասպանության մասին. - 2013 թ. ստացել է «Հայ ժողովրդի բարեկամ» մրցանակը Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմից: ![]() - Ստացել է վատ վարկանիշներ (C, D և F) Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից Ներկայացուցիչների պալատում իր պաշտոնավարման մեծ մասի ընթացքում, 1983-2001 թվականերին. - 1991 թ. ստորագրել է Արցախի անկախությանն աջակցող նամակ՝ ուղղված նախագահ Բուշին և խորհրդային ղեկավար Միխայիլ Գորբաչովին. - 2000 թ. համահովանավորել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը. - 2012 թ. որպես նահանգապետ հռչակագիր է ստորագրել Հայաստանի անկախության օրվա առիթով: Սենատոր Թեդ Քրուզ (Տեխաս) ![]() - 2014 թ. ստացել է միջակ վարկանիշ © Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից. - 2015 թ. հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ և համահովանավորել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը. ![]() - 2012 և 2014 թթ. համապատասխանաբար ստացել է C և B վարկանիշներ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից. - 2014 թ. կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. - 2015 թ. համահովանավորել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը. - 2015 թ. ստորագրել է նախագահ Օբամային հղված նամակ՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նյարդավիրաբույժ Բեն Կարսոն (Միչիգան). հայկական հարցերի վերաբերյալ հայտարարություններ չունի: ![]() Ստորև ներկայացվում են նախագահի 2 դեմոկրատ թեկնածուների դիրքորոշումները հայկական հարցերի վերաբերյալ. ![]() - Որպես սենատոր ստորագրել է նախագահ Բուշին ուղղված նամակ՝ կոչ անելով նրան ճանաչել Հայոց ցեղասպանությունը 2005 և 2006 թվականներին. - Համահովանավորել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը 2006 և 2007 թվականներին. - 2008 թ. որպես նախագահի թեկնածու խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. - Ավելի ուշ՝ 2008 թ. Նյու Յորքում ելույթ է ունեցել թուրքական մշակութային կենտրոնի հանդիսավոր ճաշկերույթում, այն ժամանակվա վարչապետ Էրդողանի ներկայությամբ. - 2010 թ. պաշտոնական այցով Երևանում գտնվելու ժամանակ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության հուշարձանին, որը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն անվանեց «մասնավոր» քայլ՝ չնայած ժապավենի վրա առկա էր հետևյալ մակագրությունը. «Պետքարտուղար Հիլարի Ռոդհամ Քլինթոնից». - 2012 թ. որպես ԱՄՆ պետքարտուղար, հիշատակել է Հայոց ցեղասպանությունը որպես «պատմական բանավեճի նյութ»՝ հակասելով ավելի վաղ իր հստակ դիրքորոշմանը այս կարևոր հարցում: ![]() - 2012 և 2014 թվականներին ստացել է համապատասխանաբար A+ և C վարկանիշներ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից. - 1991-2007 թթ. Ներկայացուցիչների պալատում իր պաշտոնավարման ընթացքում աջակցել է տարբեր հայկական հարցերի, ներառյալ Ցեղասպանության մասին բանաձևերին՝ 1996, 1997 և 2000 թվականներին. - 2002, 2003 և 2004 թթ. ստորագրել է նախագահ Բուշին հղված նամակները՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը. - 2012 թ. որպես սենատոր համահովանավորել է երկու բանաձև՝ Հայոց ցեղասպանության և Թուրքիայի կողմից հայկական եկեղեցիների վերադարձի վերաբերյալ: Նախնական ընտրությունների և հարցախույզների արդյունքները ցույց են տալիս, որ երկու կուսակցությունների թեկնածուներից ոչ մեկը ճնշող մեծամասնություն չունի ներկայումս և հավանաբար նոյեմբերի ընտրություններին, ինչը խրախուսելու է թեկնածուներին ավելի զիջողական լինել բոլոր ընտրողների, այդ թվում՝ ամերիկահայերի հանդեպ: Այս պայմաններում, իմ առաջարկն է Ամերիկահայ համայնքին՝ զերծ մնալ որևէ թեկնածուին վաղօրոք աջակցելուց: Որևէ մեկին զորակցելու որոշումը կարելի է կայացնել ավելի ուշ, քանի որ նախագահական ընտրապայքարն ավելի կթեժանա, իսկ թեկնածուներն ավելի խիստ կարիք կունենան մեր քվեների... Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի | |
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ | |
2641 reads | 19.02.2016
| |