ԻՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՈւՄ
29.03.2016 \ 11:18
Reads: 2906
Ճգնաժամը, որ սկսվել էր երկրում քաղաքացիական պատերազմի բռնկմամբ, իր մեջ ներառեց նաև ահաբեկչության դեմ պայքարը` այդպիսով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մեջ ներքաշելով տարածաշրջանում իրենց շահերը հետապնդող ինչպես տարածաշրջանային տերությունների, այնպես նաև համաշխարհային գերտերությունների:
ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
26.03.2016 \ 02:17
Reads: 9144
Մերօրյա աշխարհաքաղաքական գործընթացները չեն շրջանցում նաև Հարավային Կովկասը: Արդյունքում՝ Վրաստանը նույնպես ներգրավվել է տարածքային հակամարտությունների շարքում: Հարավօսական և աբխազական հիմնահարցերի ձևավորմամբ խոչընդոտներ են առաջացել Վրաստանի և նրա հարևանների միջև: 2008թ. օգոստոսյան պատերազմը տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծել, որից շարունակաբար փորձում են օգտվել Թուրքիան և Ադրբեջանը:
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ
24.03.2016 \ 13:56
Reads: 1773
Այս օրերին ԻՊ-ի դեմ ամենաբիրտ պատերազմը տարվում է սիրիական տարածքների վրա ռուս-ամերիկյան համաձայնությամբ, Եվրոպայի երկրորդական մասնակցությամբ, սակայն հարվածվողը առաջին հերթին և այս տարողությամբ Եվրոպան է։ Արդեն պարզ է, որ խնդիրը սոսկ Բելգիային չի վերաբերում, այլ պաշտոնական Բրյուսելին, որ միայն Բելգիայի մայրաքաղաքը չէ։
ԻՆՉՈՒ՞ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵՑ ԻՐ ՕԴՈՒԺԻ ՄԻ ՄԱՍԸ ՍԻՐԻԱՅԻՑ. ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐ
21.03.2016 \ 23:43
Reads: 1599
Ռուսաստանում առկա են նաեւ ներքին խնդիրներ`մասնավորապես ՌԴ 20 միլիոնանոց սունիական մուսուլմանական համայնքը, որը կարող էր գործել: ՌԴ-ի դուրս գալը կարևոր է նաեւ Թուրքիայի հետ փոխհարաբերություններում:
EUROSTAT-Ը ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ՏՎՅԱԼՆԵՐ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՄԱՐ
21.03.2016 \ 23:26
Reads: 1976
Միայն 2015-ին Հունաստանից մինչև Մեծ Բրիտանիա ընկած տարածք ներգաղթել է ավելի քան 1.200.000 փախստական՝ հիմնականում մուսուլմանական երկրներից: Փախստականների ամենամեծ խումբը Սիրիայից է՝ ավելի քան 362.000 մարդ: Նրանցից շատերն արդեն աչքի են ընկել սպանությունների, բռնաբարությունների և գողությունների դեպքերով: Միգրանտները հիմնականում տեղավորվել են Գերմանիայում և Ֆրանսիայում:
ԳԼԵՆԴԵԼՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԻՆ
21.03.2016 \ 00:26
Reads: 2459
Դեսպան Միլսը տվեց հետևյալ հակիրճ պատասխանը. «Իմ միակ պատասխանը կլինի կրկնել նախագահ Օբամայի նպատակը, որ նա շարադրել է ապրիլի 24-ի իր ուղերձում. «Մենք ցանկանում ենք տեղի ունեցածի լիարժեք, անկեղծ և արդարացի ճանաչում Թուրքիայի կառավարության և թուրք ժողովրդի կողմից»»:
ՌՈՒՍԱԿԱՆ ՕԴՈՒԺԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ
21.03.2016 \ 00:24
Reads: 1773
Ռուսաստանի նախագահի որոշումը` օդուժը աստիճանաբար հեռացնելու Սիրիայից, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս. բնականաբար միանշանակ չեն վերլուծումները. իրենց ձեւի մեջ իսկ հակոտնյա ընկալումներ կան որոշման նկատմամբ. որոշ կողմերի համար հանկարծակի, մյուսների համար ակնկալելի:
ԱՎՐՈՐԱ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՐԴ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
17.03.2016 \ 01:39
Reads: 1777
Ապրիլի 24-ին Երևանում տեղի կունենա Ավրորա առաջին մրցանակաբաշխությունը: 27 երկրներից 6 լեզուներով հայտեր ուղարկած 113 թեկնածուներից ընտրող հանձնաժողովն առանձնացրել է 4-ին՝ Բուրունդիից, Սուդանից, Պակիստանից և Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունից: Նրանք փորձում են ուժերի ներածին չափով օգնել բռնության զոհ դարձածներին ու ստրկական աշխատանքի ենթարկվողներին:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ․ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻԳԶԱԳՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼՆԵՐ
13.03.2016 \ 23:57
Reads: 2006
Կրեմլը լռում է անգամ այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը հայտարարում ՌԴ-ի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` ծրագրվող հանդիպման մասին: Իսկ ի՞նչ անակնկալներ ու վտանգներ կարող են պարունակել իրենց մեջ նման բազմակոմբինացիոն խաղերը Հայաստանի համար, ցույց կտան դեպքերի զարգացումը:
ԱՆԿԱՐԱՆ ԵՎ ԲԱՔՈՒՆ` ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
07.03.2016 \ 23:24
Reads: 1952
Հիմա այնպես է թվում, որ Բաքուն իր ավագ եղբոր այսօրվա կատաղի թշնամիների հետ խորացնում է իր հարաբերությունները` նրանց տալով նաեւ իրավական հիմք համաձայնագրերի տեսքով եւ քննարկելով այդ համաձայնագրերի գործնականացման ուղիները:
Մինչ այս պահը պաշտոնական Անկարան չի արձագանգել Թեհրան-Մոսկվա-Բաքու հարաբերությունների սերտացմանը միտող հայտարարություններին եւ այցելություններին:
Մինչ այս պահը պաշտոնական Անկարան չի արձագանգել Թեհրան-Մոսկվա-Բաքու հարաբերությունների սերտացմանը միտող հայտարարություններին եւ այցելություններին:
ԻՐԱՆՑԻՆԵՐԻ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
06.03.2016 \ 23:37
Reads: 2961
Թուրքերի մասին պարսկական հիշատակումները մեզ են հասել մեծանուն պարսիկ բանաստեղծներ Ֆիրդուսուց (10-րդ դար) և Հաֆեզից (14-րդ դար): Թյուրքական ցեղերը առաջին անգամ ներխուժեցին Պարսկաստան 11-րդ դարում, որոնց հաջորդեցին սելջուկները: 13-րդ դարում Իրանը նվաճեցին մոնղոլները, այնուհետև՝ թուրքմենական ցեղերը, որոնք վերջնականապես պարտության մատնվեցին 1592 թվականին: Հետագա դարերի ընթացքում բազմաթիվ պատերազմներ տեղի ունեցան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՄԱՆ Է ԿՆՈՋ, ՈՐԸ ՄԱՐՄԻՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ՄԵԿԻՆ, ԲԱՅՑ ԱՆԿՈՂԻՆ ՄՏՆՈՒՄ Է ՈՒՐԻՇԻ ՀԵՏ
02.03.2016 \ 00:21
Reads: 2706
Օրերս ԺՀԿ-ի փոխնախագահի արած արտահայտության նման մի հայտարարություն արեց նաև վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ Բինգյոլում ասելով, որ «1915-ին հայերը համագործակցում էին ռուսների հետ, և դուք տեսաք, թե ինչ եղավ դրա հետևանքը (նկատի ունի հայոց ցեղասպանությունը-հեղ), իսկ այսօր նույն բանը անում են քրդերը՝ կրկին համագործակցելով Ռուսաստանի հետ, նույնիսկ այդ երկրում ներկայացուցչություն են բացել։ Պարզ է, թե ինչ է լինելու նաև նրանց հետ»։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ․ ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՕԲԱՄԱՆ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ «ՊԼԱՆ Բ»
01.03.2016 \ 00:59
Reads: 2207
Ռուսաստանի նախագահը` սկսելով ռազմական գործողությունները ահաբեկիչների դեմ և վերադառնալով Միջին Արևելք որպես մեծ պետություն, այժմ ավելի շատ մտահոգված է, որպեսզի հնարավորինս ‹‹քիչ արյունով›› հասնի խաղաղության: Իսկ Օբաման ցանկանում է հեռանալ Սպիտակ տնից, որպես ‹‹խաղաղաբեր›› նախագահ, որը բացի Կուբայի հետ հարաբերությունները կարգավորելուց և Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելուց, դադարեցնում է սիրիական ‹‹մսաղացի պտույտները›› :
ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԳՌՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
25.02.2016 \ 23:44
Reads: 2504
Հիմնական վտանգը, Արման Նավասարդյանի կարծիքով, կսպառնա Ռուսաստանին: Թուրքիան չի հանգստանա և չի համակերպվի նորօսմանական պլանի ձախողման հետ, ուստի սիրիական տարածքներ մտնելու և քրդերին ոչնչացնելու ծրագրերը կիրագործի ահաբեկիչների միջոցով: