ԱՎՐՈՐԱ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՐԴ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամը 2015-ին նախ հիմնել է 100 lives նախագիծը՝ նպատակ ունենալով ներկայացնել Հայոց ցեղասպանությունից փրկված մարդկանց և նրանց փրկողների պատմությունները, ապա ցույց տալ մարդկային պայքարի կարևորությունը և մարդասիրությունը: Այս համատեքստում հիմնադրամը 2015-ի հուլիսից հոկտեմբեր ամիսներին ընդունեց հայտեր՝ աշխարհի տարբեր անկյուններում բռնության դեմ պայքարից մինչև կոնֆլիկտային գոտիներում մարդկանց օգնություն ցույց տալու վերաբերյալ:Ապրիլի 24-ին Երևանում տեղի կունենա Ավրորա առաջին մրցանակաբաշխությունը: 27 երկրներից 6 լեզուներով հայտեր ուղարկած 113 թեկնածուներից ընտրող հանձնաժողովն առանձնացրել է 4-ին՝ Բուրունդիից, Սուդանից, Պակիստանից և Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունից: Նրանք փորձում են ուժերի ներածին չափով օգնել բռնության զոհ դարձածներին ու ստրկական աշխատանքի ենթարկվողներին: 100 lives և Ավրորա նախաձեռնության հաղորդակցության հարցերի տնօրեն Արմինե Աֆեյանը մարտի 16-ին հայտարարել է, որ «թեկնածուներից յուրաքանչյուրը մի հերոս է, հերոսական աշխատանք է անում մարդասիրության հարցերում, բայց նրանցից կընտրվի մեկը: Վերջին ամիսներին Ավրորա մրցանակաբաշխության ընտրող հանձաժողովը քննարկում էր լավագույն գործերը»: 4 հիմնական հավակնորդներից մեկը ապրիլի 24-ին կստանա 100.000 դոլար պարգև ու ևս 1 մլն դոլար՝ իր ներկայացրած որևէ մարդասիրական կազմակերպությանը փոխանցելու համար: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրերին հարյուր հազարավոր հայերի կողքին Հայաստանում կլինեն ոչ միայն նշված 4 թեկնածուները, այլև աշխարհահռչակ դերասաններ ու մշակույթի այլ գործիչներ: | |
| ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
| 1782 reads | 17.03.2016
| |

Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամը 2015-ին նախ հիմնել է 100 lives նախագիծը՝ նպատակ ունենալով ներկայացնել Հայոց ցեղասպանությունից փրկված մարդկանց և նրանց փրկողների պատմությունները, ապա ցույց տալ մարդկային պայքարի կարևորությունը և մարդասիրությունը: Այս համատեքստում հիմնադրամը 2015-ի հուլիսից հոկտեմբեր ամիսներին ընդունեց հայտեր՝ աշխարհի տարբեր անկյուններում բռնության դեմ պայքարից մինչև կոնֆլիկտային գոտիներում մարդկանց օգնություն ցույց տալու վերաբերյալ:

