ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՆԵՐԱԼ ՍՈԼԵՅՄԱՆԻԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. Ի՞ՆՉ ԱՆԵԼ
09.01.2020 \ 11:06 Reads: 2190
Այն, ինչ տեղի ունեցավ Բաղդադի օդանավակայանում, լոկ ահաբեկչական գործողություն չէր, որի զոհը դարձավ գեներալ-լեյտենանտ  ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին՝ վերջին տասնամյակների Մեծ Մերձավոր Արևելքի ռազմա-քաղաքական լեգենդար դեմքերից մեկը, տարածաշրջանում իրանական  պլաների և ծրագրերի հիմնական կազմակերպիչն ու իրագործողը, Արևմուտքի, առաջին հերթին ԱՄՆ-ի հետ,  Թեհրանի հարաբերությունների առանցքային մոդերատորներից մեկը։
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՎԱՃՈՂԱԿԱՆ ԿԱՐՈՏԱԽՏԻ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
04.01.2020 \ 00:18 Reads: 3673
Քաղաքական դեպքերի զարգացումը կասկած չի թողնում, որ սկսվող տարին ավելի «բերքառատ», ավելի «արդյունավետ» է լինելու Անկարայի զավթողական նկրտումերի ուղղությամբ։ Արդեն մի քանի տարի է, որ նա  մասնակցում է Լիբիայի տարածքում ընթացող ռազմական գործողություններին։ Կարելի է վստահաբար ասել, որ շուտով Թուրքիան միջերկրածովյան ավազանում կունենա երկու ռազմական կոնֆլիկտ, մեկը Սիրիայում, մյուսը՝ Լիբիայում։ Ինչու՞մն է խնդրի էությունը։
ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ՄԵԾ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ, ԶԵՆՔ, ԶԻՆՈՒԺ Է ՀԱՎԱՔՎՈՒՄ. ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
07.12.2019 \ 15:57 Reads: 3013
Մենք նախիջևանյան շատ մեծ խնդիր ունենք, այնտեղ տեղի է ունենում թուրք-ադրբեջանական շատ ակտիվ միլիտարիզացիոն կուրս. և՛ ռազմական տեխնիկա, և՛ զինուժ է հավաքվում, այնտեղ տարին մի քանի անգամ զորախաղեր են տեղի ունենում, այնտեղ, վերջին հաշվով, Ադրբեջանի երկու տիեզերական կայաններից մեկն է գտնվում, որը հետախուզական աշխատանք է կատարում, և Ապրիլյան պատերազմի ժամանակ մեծ դեր ունեցավ բացասական առումով:
WHATSAPP-Ի ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ. ԻՐԱՆԱԿԱՆ ՇՂԹԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՆԱԿԵՏԸ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ
25.11.2019 \ 16:08 Reads: 4709
2019թ. հոկտեմբերի 17-ից Լիբանանում անսպասելի բռնկված սոցիալական բողոքի ցույցերը մի քանի օր անց վերածվեցին կառավարության հրաժարականի պահանջի, իսկ արդեն նոյեմբերի կեսին հստակ երևացին միջազգային դերակատարներն ու տարածաշրջանային լարվածության նոր օջախի հիմքերը: Լիբանանի ներքին խնդիրների վերաբերյալ հայտարարություններ և իշխանության հասցեին խիստ կոչեր են հնչեցնում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի, ԵՄ-ի և շատ այլ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարներ, մինչդեռ այն, ինչ առաջին հայացքից անակնկալ սկսվեց ու օրերի ընթացքում թափ հավաքեց Մերձավոր Արևելքի՝ մինչև այժմ կայուն այդ երկրում, նախևառաջ պայմանավորված է Լիբանանի հարևանների կոնկրետ ծրագրերով:
ՔԱՆԻ՞ ԱՆԳԱՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ
31.10.2019 \ 16:35 Reads: 3294
Այն, ինչը փաստաթղթի տեսք ստացավ 2019թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատում, սկսել է քննարկվել ավելի քան 100 տարի առաջ: Հայոց ցեղասպանության իրագործման տարիներին ամերիկյան Կոնգրեսն արդեն իսկ քննարկել և դատապարտվել է այդ ոճիրը, իսկ հետագա մեկ դարի ընթացքում ամերիկացի կոնգրեսականների սեղանին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը հայտնվել է 12 անգամ:
ԱՄՆ ԲԱՆԱՁԵՎՆ ՈՒՆԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԲԱԺԻՆ
31.10.2019 \ 15:40 Reads: 1289
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը առաջին հերթին ԱՄՆ Հայ Դատի համակարգի և հատկապես Վաշինգտոնի գրանսենյակի երկարատև ու հետևողական աշխատանքների արդյունքն է։ Բնականաբար, կա նաև քաղաքական ժամանակահատվածի գործոնը, հատկապես Վաշինգտոն-Անկարա հարաբերություների ներկա համապատկերը, միջին արևելյան տարածաշրջանում շահերի բախման որոշակի կետերն ու հատկապես Սիրիայում վերջին ռազմական գործողությունների համատեքստը նկատի ունենալով։
ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՔՄԱՆ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
17.10.2019 \ 18:02 Reads: 1006
Վաշինգտոնի պաշտոնական հայտարարությունը, թե ամերիկյան բանակը Հյուսիսային Սիրիայում թուրքական զինվորական գործողությանը ո՛չ մասնակցելու և ո՛չ աջակցելու որոշում ունի, գործնապես համազոր է թուրքական ներխուժման կամ անվտանգության գոտու ձևավորման գործընթացի կանաչ լույս տալուն։
 
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱԼԻԵՎԸ ԳԱՐՇԵԼԻ ԶԱԶՐԱՆՔ ԹԱՓԵՑ ՄԵՐ ԳԼԽԻՆ, ԻՍԿ ՄԵՆՔ ՀԱՄԵՍՏՈՐԵՆ ԼՌԵՑԻՆՔ
04.10.2019 \ 13:34 Reads: 2788
Սակայն այդ գոհունակությունը փոխակերպվում է խորը ֆրուստրացիայի, երբ ծանոթանում ես հոկտեմբերի 3-ին   Սոչիում կայացած հայտնի «Վալդայ» բանավեճային ակումբի 16-րդ նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտասանած ճառին։
ՀՆԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՆՈՐԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
02.10.2019 \ 16:33 Reads: 1090
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ուշագրավ երևույթ է, որն իր վրա է կենտրոնացնում մի շարք դիտարկումներ:
ՍՈՍԿԱԼԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀՈԼՈՔՈՍՏԻ
27.09.2019 \ 12:00 Reads: 1345
Իսրայելի վարչապետը խորքում արձագանքել  է Թուրքիայի  նախագահի հայտարարությանը, որտեղ Իսրայելը մեղադրվում էր Գազայում արաբների նկատմամբ Հոլոքոստ իրականացնելու համար: Իսրայելի վարչապետի հակազդեցությունը չուշացավ։ «Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդեր կոտորողը եւ հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը, չի կարող  եւ չպետք է դասեր տա Իսրայելին. Էրդողան, վերջ տուր ստերիդ», ասել էր Նեթանյահուն։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ-Ի ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆ ՈՒ ՀԱԿԱԴԱՐՁՈՂ ՓԱՍՏԵՐԸ
18.09.2019 \ 16:41 Reads: 1024
Ադրբեջանի ՊՆ-ն մասնավորապես ասել է. «Կարծում եմ, որ մենք՝ զինվորականներս, չպետք է խոսքակռվի մեջ մտնենք: Մեր պարտականությունն է մարտնչել, և մենք մեր խոսքն ասում ենք մարտի դաշտում: Հենց այնտեղ պարզ կլինի, Փաշինյանը պատասխան կտա՞ իր խոսքերի համար, թե՞ ոչ»: Զաքիր Հասանովի այդ սպառնալիքներին արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
 
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԱՔՐԻ ԱԳՆ-Ն ՆԱԽԿԻՆ ԱՐԱՏՆԵՐԻՑ. ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
04.09.2019 \ 11:09 Reads: 1221
Դիվանագետի խոսքով, ողջ արտաքին դոկտրինը այս տարիների ընթացքում կառուցել ենք երեք խնդիրների շուրջ, Արցախյան հարց, Ցեղասպանություն և հայ-թուրքական հարաբերություններ, իսկ սա սխալ է մոտեցում է, դիվանագիտությունը պետք է մտնի մեր կյանքի և  պետության կառավարման բոլոր ոլորտներ, մենք պետք է աշխարհի հետ հարաբերվենք նաև մեր մշակութային դիվանագիտությամբ, իսկ մենք փոխարենը ի՞նչ ենք անում, վերցնում և փակում ենք համապատասխան կառույցը։
ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՃԵՐԸ «ԴԱՎԻԹ ԳԱՐԵՋԻ» ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵՎ ԷՐԻՍԻՄԵԴԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՇՈՒՐՋ
30.08.2019 \ 12:04 Reads: 1667
Հետխորհրդային շրջանում նախկին խորհրդային հանրապետությունները կանգնեցին մի շարք խնդիրների առջև։ Տնտեսական և սոցիալական հարցերի սրացմանը զուգահեռ արդիական դարձան տարածքային վեճերն ու սահմանային անճշտությունները հարևան երկրների միջև։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին խորհրդային երկրները դարձան այն սահմանների իրավահաջորդները, որոնք  նախկինում սահմանվել էին նախկին խորհրդային հանրապետությունների համար։
«ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ՝ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ» ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ և ԴՐԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԻՆԸ
27.08.2019 \ 14:38 Reads: 1273
Տավուշի մարզի հյուսիսային հատվածում հայկական զինյալ ուժերի իրականացրած գործողության իբրև արդյունք 140 հեկտար տարածք ազատագրվել է և անցել հայկական ուժերի վերահսկողության տակ։ Գործողությունը եղել է հակադարձություն, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել  են միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքյար» կոչվող լեռան շրջակայքում։ Առաջին իսկ ընկալումով փաստորեն  գործնական տեսք  է ստացել ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարած  «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևը։
« 1 2 3 4 ... 36 37 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com