ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԻՆ
29.05.2018 \ 14:50
Reads: 2408
Վրաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունը վերջին ժամանակներին շատ դրամատիկ բնույթ են ստացել: Հետաքրքրական է, որ վրաց-թուրքական հարաբերությունների լարվածությունը Թբիլիսիի և Մոսկվայի միջև սառույցի թուլացմանը զուգահեռ է ընթանում: Պրահայում, սույն թվականի մայիսի 24-ին վրաց-ռուսական ոչ ֆորմալ երկխոսության շրջանակում Վրաստանի վարչապետի ՌԴ-ի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ-ի արտործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի միջև տեղի ունեցավ հերթական հանդիպումը:
ՉԵԽԻԱՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔ Է ՎԱՃԱՌՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
26.04.2018 \ 15:11
Reads: 1728
Երբ ադրբեջանական բանակը գովազդային տեսահոլովակով ցուցադրում էր 2017 թ. սեպտեմբերի 18-22-ը անցկացված զորավարժությունների ժամանակ իր կիրառած զինատեսակները, դիտորդները նկատեցին չեխական արտադրության ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 18 կմ հեռահարություն ունեցող «Դանա» ինքնագնաց հաուբիցներ և 20 կմ հեռահարություն ունեցող Rm-70 հրթիռային կայանքներ:
«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ»
20.04.2018 \ 18:53
Reads: 4302
Վերջերս ԱՄՆ-ի նախագահը Սիրիան հրթիռակոծելու հրաման տվեց: Ավիահարվածից հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բոլոր հրթիռները խոցել են նախատեսված թիրախները և դրանք շատ «գեղեցիկ հարվածներ» էին: Սակայն դրանում ոչ մի գեղեցիկ բան չտեսան մյուս երկրները և առաջին հերթին Ռուսաստանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժեց Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը, որը դատապարտում էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիային հասցված հարվածները: Իրադրության շուրջ իր գնահատականն է ներկայացրել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ:
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
16.04.2018 \ 11:21
Reads: 3497
Ադրբեջանա-թուրքական էքսպանսիանական պլանների սպառնալիքի դեմ հանդիման, որն էլ ավելի սրվելու միտում ունի մերձավորարևելյան քաոսի և ռուս-ամերիկյան հարաբերությունների խորը ճգնաժամի պայմաններում, մենք խորապես մտահոգված ենք ստեղծված դրությամբ և հանդես ենք գալիս առաջարկով ու նախաձեռնությամբ` հրավիրել միջազգային գիտական կոնֆերանս։
ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ)
14.04.2018 \ 20:06
Reads: 4431
2017 թ. դեկտեմբերի 28-ից 2018 թ. հունվարի 6-ը Իրանում բռնկվեցին հակակառավարական ցույցեր, որոնց ընթացքում մի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ոստիկանության, իսկ մյուս կողմից ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների պատճառով` պաշտո¬նական տվյալներով զոհվեցին 25 հոգի , իսկ ոչ պաշտոնական տվյալներով` 40, ձերբակալվածների թիվը պաշտոնական տվյալներով հասավ 3,700-ի, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 10000-ի:
«ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ
12.04.2018 \ 17:06
Reads: 1497
Երկու շաբաթ առաջ Irates.am-ի հետ հարցազրույցում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը հայտարարել էր, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղի է ունենում թուրք-ադրբեջանական գործողությունների աշխուժացում։ Երկու պետությունների միջև կնքված ռազմական համաձայնագրի շրջանակներում Հայաստանից 60 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունենում զինուժի և ռազմական տեխնիկայի կուտակում, անցկացվում են ռազմական զորավարժություններ, Նախիջևանում տեղադրված է ադրբեջանական տիեզերական արբանյակային երկու կայաններից մեկը, որն ունի ռազմահետախուզական գործառույթներ։ «Հայաստանի դեմ բացառված չէ ռազմական գործողությունների սանձազերծում երկու ճակատով»,- փաստել էր դեսպանը։
ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
11.04.2018 \ 17:01
Reads: 1388
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրել է մի քանի հիմնական մոտիվներ, որոնք միավորում են Իրանին, ՌԴ-ին և Թուրքիային տարբեր հարցերում համագործակցելու շուրջ, այդ թվում՝ Սիրիայի հարցում։ Նավասարդյանը նշել է, թե չի կարծում, որ Իրան-ՌԴ-Թուրքիա տրիումվիրատը, մեծ հաշվով, հանգեցնի տարածքային որևէ վերաբաշխման: «Եռամիասնությունը, մեծ հաշվով, Հայաստանի համար վտանգ չի։ Հարկ է շարունակել այն քաղաքական գիծը, որն ընտրել է Հայաստանը` զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի և Իրանի հետ, փորձել կանոնակարգել հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչը, իմ կարծիքով, ներկա փուլում քիչ է հավանական»,- ասել է դեսպանը:
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
10.04.2018 \ 01:34
Reads: 1717
Արևմուտք-Արևելք գլոբալ հակամարտության ծայրաստիճան լարվածության պայմաններում տարվա կարևոր իրադարձություններից մեկը կարելի է դիտարկել Պուտին-Էրդողան-Ռոհանի գագաթնաժողովն Անկարայում, որի հիմնական նպատակը, կողմերի երկկողմ հարաբերությունների քննարկումից զատ, սիրիական պատերազմում նրանց ստանձնած դերակատարությունն է և հետագա համագործակցությունը այդ տուրբուլենտային միջավայրում։
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ
03.04.2018 \ 12:48
Reads: 1755
Ամերիկյան «Pew Research Center» անունը կրող փորձագիտական կենտրոնը հրապարակել է սոցհարցման արդյունքներ, որոնցով փորձ է արվել պարզել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում հակահրեական տրամադրությունների մակարդակը: Ամերիկյան կենտրոնի տվյալներով՝ ամենամեծ հակահրեական տրամադրություն նկատվել է Հայաստանում (հարցվածների 32%-ը), ապա հետևում են Լիտվան, Ռումինիան, Ռուսաստանը և Վրաստանը:
Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
02.04.2018 \ 11:48
Reads: 1561
Հայկական ԶԼՄ-ներում բավական հաճախ կարելի է հանդիպել այն վարկածին, որ սպառազինությունների գնման նկատմամբ պատժամիջոցները կվերաբերեն ոչ միայն Հայաստանին, այլև՝ Ադրբեջանին, որն ակտիվորեն Ռուսաստանից միլիարդավոր դոլարների զենք է գնում: Տեսականորեն Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու շանսեր կան, սակայն գոյություն ունեն որոշակի վերապահումներ: Գործող վարչակազմը հակված է լուծելու «իրանական հարցը», որը Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական օրակարգի կենտրոնական հարցերից մեկն է: Դրա մասին են վկայում ոչ միայն բազմաթիվ հայտարարությունները, այլև արմատական կադրային վերադասավորությունները: Աշխատանքից ազատվեցին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերտ Մքմասթերը, որոնք հանդես էին գալիս Իրանի նկատմամբ հավասարակշռված մոտեցման օգտին:
ՆԱԽԻՋևԱՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ ԸՆԹԱՑՈՂ ՌԱԶՄԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
26.03.2018 \ 00:09
Reads: 3493
Նեոօսմանիզմի և պանթյուրքիզմի տեսության վրա զարգացող Թուրքիայի արդի արտաքին քաղաքականությունը` հավելյալ Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումներին, ռեալ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի անվտանգության և պետությունների տարածքային ամբողջականության համար։ Թուրք-ադրբեջանական միլիտարիստական քաղաքականությունը ներառում է Նախիջևանը, ինչը չի կարող լրջորեն չմտահոգել Հայաստանի իշխանություններին ու հասարակությանը, և ոչ միայն։
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
14.03.2018 \ 14:43
Reads: 1296
«Թուրքիան այսօր անեքսիայի է ենթարկում Նախիջևանը, որի իրավունքն ինքը չունի»,- այս մասին «Թուրքիան ուժեղացնում է Նախիջևանում իր ազդեցությունը, ինչը իսկապես սպառնում է մեր երկրի ազգային անվտանգությանը» թեմայով քննարկմանն ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ԵՎ ԱՄՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
09.03.2018 \ 22:10
Reads: 1628
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը ողջունում է այս քայլը, և հույս ունենք, որ հաջողության դեպքում նման գործընթացը կներառի ռուս ամերիկյան հարաբերությունների ոչ պակաս և ոչ քիչ վտանգավոր ներկա իրավիճակը ևս, որի կարգավորումից կշահեն բոլոր պետությունները`այդ թվում նաև Հայաստանը։
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՖԱՇԻԶՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐՈՎ
06.03.2018 \ 13:08
Reads: 3541
Ինչպես բոլոր դիկտատորները, Ալիևը ևս չի չեղարկել պառլամենտը և բազմակուսակցական համակարգը։ Սակայն ֆաշիզմի պայմաններում դիկտատուրայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ երկրում ստեղծվում է համակարգ, որտեղ իշխանության բոլոր լծակները կենտրոնանում են միանձնյա ղեկավարի ձեռքում, ինչի հետևանքով օրենսդիրի և գործադիրի ընդունած բոլոր օրենքները վերածվում են ֆիկցիայի, իսկ ընդդիմադիր կուսակցությունները կրում են զուտ դեկորատիվ բնույթ։