ԵՐԵՎԱՆ-ԱԹԵՆՔ-ՆԻԿՈՍԻԱ ԱՌԱՆՑՔԸ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՋՂԱՁԳՈՒԹՅՈՒՆԸ
15.06.2019 \ 23:12
Reads: 2372
Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գրառման հակազդեցությունը՝ Անկարայի կողմից ոչ միայն պետական առումով, այլև ընդհանրապես քաղաքական-հասարակական մակարդակի վրա մերժելի է` բռնամիջոցի ամենավայրագ դրսեւորման պետականացման հասկացությամբ:
ԹՐԱՄՓՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՍԻՐԻԱԿԱՆ ԳՈԼԱՆԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼ ԻՍՐԱՅԵԼԻՆ
03.04.2019 \ 11:18
Reads: 1405
Նախագահ Թրամփի վերջին գործողություններն արտաքին քաղաքականության մեջ ավելի քան մտահոգիչ են: Նա երբեք լուրջ չի ընդունել արաբա-իսրայելական հակամարտության ողջ բարդությունը: Ընդհակառակը, նա անտեղյակ հայտարարել է, որ հեշտ է լուծել մերձավորարևելյան խնդիրը և անպատասխանատու կերպով իր փեսային՝ Ջարեդ Քուշներին, որը դիվանագիտական փորձ չունի և ոչինչ չգիտի Մերձավոր Արևելքի մասին, նշանակել է արաբա-իսրայելական խաղաղության ծրագրի պատասխանատու:
ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է. ՄԻՐՈՍԼԱՎ ԼԱՅՉԱԿԸ ԽՈՍԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
13.03.2019 \ 17:06
Reads: 1365
Տարածաշրջանային այցով Հայաստանում է ԵԱՀԿ նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը: Մարտի 13-ին նա հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ապա երկու պաշտոնյաները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Հայաստանի ԱԳ նախարարը նշել է այն հիմնական կետերը, որոնք եղել են երկու պաշտոնյաների քննարկման առանցքում: Պաշտոնական Երևանը հունվարին ԵԱՀԿ ղեկավարի պաշտոնը ստանձնած Լայչակին ծանոթացրել է արցախյան հակամարտության լուծման հայկական կողմի մոտեցումների հետ:
Ի՞ՆՉ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ Է ԵՐԵՎԱՆ ԳԱԼԻՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԲԻԶՆԵՍ ԿԱՊԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵԱՀԿ ՍԼՈՎԱԿ ՆԱԽԱԳԱՀԸ
12.03.2019 \ 15:18
Reads: 3311
ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը մարտի 12-ին ժամանում է Հայաստան: Տարածաշրջանային այցի համատեքստում ԵԱՀԿ նորընտիր սլովակ նախագահը, սակայն, առաջինը Բաքու այցելեց: Վերլուծաբաններն ասում են՝ դա պատահական չէ: Սլովակիայի ներկա կառավարությունը վերջին տարիներին սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, զենքի առևտուր են անում, իսկ Միրոսլավ Լայչակը ԵԱՀԿ նախագահից բացի զբաղեցնում է նաև Սլովակիայի ԱԳ նախարարի պաշտոնը:
ՀՆԱՐԱՎՈՐ ՈՐՈԳԱՅՔ ՎԵՆԵՍՈՒԵԼԱ-ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՄ ԿԱՄ ԵՐԿՐՈՐԴ ՍԻՐԻԱՅԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԸ
28.02.2019 \ 00:00
Reads: 1283
Հարկ է ուշադրությամբ հետեւել Վենեսուելայում ծավալվող դեպքերի դինամիկային եւ երբեք չհայտնվել կոնֆլիկտի կողմերից որեւէ մեկի կողքին կամ ազդեցության տակ։ Իսկ որ մեծ տերությունների կամ ռազմական միությունների կողմից կլինի խնդրի մեջ այլ պետություններին ներքաշելու միտում, բացառված չէ։ Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրն է չհայտնվել Վենեսուելա-Ամերիկա-Ռուսաստան բերմուդյան եռանկյունում, որը կարող է դառնալ երկրորդ Սիրիա։
ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ
20.02.2019 \ 11:40
Reads: 1237
Վերջերս ԱՄՆ կառավարությունը մի նոր ու ավելորդ վեճ ստեղծեց՝ այս անգամ Հայաստանի Հանրապետության հետ: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Հայաստանի կառավարությունը որոշեց Սիրիա ուղարկել 83-հոգանոց բժիշկների, ականազերծողների և այլ մասնագետների մարդասիրական խումբ՝ Հալեպի կարևոր, սակայն նոսրացող հայկական համայնքին աջակցություն ցուցաբերելու համար։ Նախկինում Հայաստանը մարդասիրական օգնությամբ բեռնված չորս օդանավ էր ուղարկել սիրիացի ժողովրդին։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ
13.02.2019 \ 11:27
Reads: 1737
Այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցությունները հիմնականում հենվում է միջազգայնորեն ճանացված երկու սկզբունքների վրա՝ ժողովուրդների ազատ ինքնորոշման և պետությունների տարածքային ամբողջականության: Պարոդոքսալ է, որ ի հակակշիռ գոյություն ունեցող պատմական, իրավական ու քաղաքական անհերքելի փաստերի, հայկական կողմը շարունակում է առավելապես հենվել առաջին սկզբունքի վրա, երբ հենց սկզբից պարտավոր էր հավասարապես հենվել նաև երկրորդ սկզբունքի վրա:
ԿԱՍՊԻԱԿԱՆ ԾՈՎ-ԼՃԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ և ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
31.08.2018 \ 12:03
Reads: 1574
27-ամյա վիճարկումից հետո օգոստոսի 12-ին Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ղեկավարներն ստորագրեցին Կասպիականի կոնվենցիան։ Հայտարարվեց, որ Կասպիականը ոչ ծով է, ոչ էլ լիճ է։ Կասպիականը ծով չէ, քանի որ ներկոնտինենտալ ակվատորիա է և ուղիղ կապ չունի Համաշխարհային օվկիանոսի հետ։ Սակայն իր չափերով, ջրի բաղադրությամբ և հատակի առանձնահատկություններով այն նաև լիճ չէ։
ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԸ
17.07.2018 \ 12:06
Reads: 1357
Սլովակյան Dennik N հեղինակավոր լրատվամիջոցի լրագրող Վլադիմիր Շնիդլ (Vladimír Šnídl)-ը հետաքննություն է իրականացրել այդ երկրի կողմից Ադրբեջանին մեծ տրամաչափի զենք վաճառելու փաստի առիթով՝ նշելով այն հիմքերը, որոնցով Սլովակիայի կառավարությունը հաուբիցների և հրթիռային համազարկերի համակարգերի արտահանման լիցենզիա է տրամադրել։ Դրանք, ըստ լրատվամիջոցի, տարանցել են Իսրայելով և վստահաբար հայտնվել Ադրբեջանում։ Լիցենզավորման որոշումը կայացնում է էկոնոմիկայի նախարարությունը: Ինչպե՞ս են արտահանումն ստուգել անվտանգության ծառայությունները, հայտնի չէ, նշում է Dennik N-ը: Ներկայացնում ենք հրապարակման հայերեն թարգմանությունը:
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԸ ԴՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
14.07.2018 \ 17:55
Reads: 1985
Աշխարհում եղած միջուկային ռումբերի պաշարները բավարար են, որ երկրագունդը մի քանի անգամ պայթեցվի։ Այստեղ հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ են պետությունները ձգտում ստեղծել միջուկային զենք։ Պետությունները փորձում են ձեռք բերել միջուկային զենք, քանի որ այն հնարավորություն է ընձեռնում անձեռնմխելի սարքել սեփական սահմաններն ու անկախությունը։ Այսինքն՝ X երկիրը չի հարձակվի միջուկային զինանոց ունեցող Y-ի վրա, քանի որ կարող է հետևել կործանարար հակահարվածը։
ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ՃԱԿԱՏԸ
03.07.2018 \ 15:08
Reads: 1431
Ադրբեջանական լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ լուրեր էին տարածել, թե մի խումբ ռուս փորձագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ այցելել են Լելե Թեփեի բարձունք ու հակահայկական հարցազրույցներ տվել խրամատներում։ Լելե Թեփե այցելողների թվում էին Պետդումայի պատգամավորներ։
ԵՐԲ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՌՈՒՄ Է, ԽՈՍՈՒՄ ԵՆ ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ․ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ԼԱՐՎԱԾ ՎԻՃԱԿ Է. ՔՆՆԱՐԿՈՒՄ
03.07.2018 \ 13:01
Reads: 1513
Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ 1in.am- ի հետ քննարկմանը մասնակցեցին արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը, հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդավովը: Մհեր Հակոբյանի հավաստմամբ՝ նախիջևանյան հատվածում մենք լավագույն դիրքերն ենք զբաղեցնում. «Մենք ՊՆ ղեկավարության աջակցությամբ վերջերս այցելություն կատարեցինք այն դիրքերի շրջաններ, որոնց մասին ադրբեջանական կողմը հայտարարում էր, թե այնտեղ դիրքային առաջխաղացում են ունեցել. նրանք ծիծաղելիության աստիճանի խաբում են իրենց հասարակությանը և փորձում են ուրիշներին խաբել»:
ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ԵԿՈՂ ՎՏԱՆԳԸ. ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏՈՎ
02.06.2018 \ 16:18
Reads: 3087
Վերջին շրջանում շատ է խոսվում Նախիջևանից հնարավոր ռազմական հարվածի մասին: Բազմիցս նշվել է այդ վտանգի և հակազդող գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին: Սակայն մի կողմ թողնելով հարցի զուտ ռազմական բաղադրիչը, կենտրոնանաք նախիջևանյան խնդրի նաև քաղաքական մասի վրա և փորձենք ավելի լայն՝ տարածաշրջանային մակարդակով դիտարկել այն:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ ԱՂԱՎԱՂԵԼ ԵՆ ՌՈՒՍ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՌԴ ԱԳՆ
02.06.2018 \ 13:54
Reads: 2127
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Արտյոմ Կոժինի խոսքերը աղավաղվել են ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից՝ դրանք ներկայացվելով որպես ՀՀ վարչապետին ուղղված մտահոգություն: Այսպիսի հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն՝ մատնանշելով հունիսի 1-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Կոժինի խոսքերը արցախյան հակամարտության մասին: