ԶԼՄ-Ը՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Ցանկացած քաղաքական էլիտա ունի իր «բարձրախոսը» մամուլի շրջանակներում: Դրանք կոչվում են էլիտար թերթեր, որոնք մեծամասամբ ներկայացնում են կառավարության պաշտոնական դիրքորոշումները և մասնակիորեն զբաղվում իշխանամետ քարոզչությամբ:
16.03.2013 \ 03:23
Reads: 2530

ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (մաս երրորդ)
Իրենց պատմության ամենավաղ շրջանից սկսած օսմանյան թուրքերը ընկալում էին իրենք իրենց որպես առաջամարտիկներ՝ քրիստոնյաների դեմ պայքարում: Այդ ստեղծում էր նրանց միջավայրում համապատասխան ավանդույթների և հաստատությունների առկայության պայմաններում հակաքրիստոնեական ռազմատենչ մոլեռանդության յուրահատուկ մթնոլորտ և թելադրում էր մեկ գերխնդիր՝ նվաճումներ ջիհադի քողի ներքո:
14.03.2013 \ 23:08
Reads: 3343

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՌՈՒՍ-ՉԵՉԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
Մինչև 1995-ի փետրվարը ռուս և արտասահմանյան լրատվական գործակալությունները տեղեկատվությունը ստանում էին չեչենական տարբերակներով, ինչն էլ նպաստում էր բացասական կարծիք ձևավորել տարածաշրջանային բախումը ուժային մեթոդներով լուծելու հարցի մասին: Մոսկվայում գործում էր նաև «Չեչենմամուլ»-ի գործակալությունը, որն անմիջական կապ էր հաստատում Դուդայեվի հետ:
06.03.2013 \ 03:23
Reads: 4080

ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ «ԵՐԿԱԹԵ ՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐԸ»
Խորհրդային Միությունը կգրավի Արևելյան Եվրոպան և կծածկի «երկաթե վարագույրներով»: 1945-ին այդտեղ կսկսվեն բռնությունները և բնակչությունը կվերածվի «կենդանի ռոբոտների»: Արտաքին աշխարհից կստանան միայն այն տեղեկատվությունը, որը ձեռնտու կլինի Կրեմլին: Հող կնախապատրաստվի երրորդ համաշխարհային պատերազմի համար, 1940-ական թթ. –ի վերջերին կոմունիստները կգրավեն Մեծ Բրիտանիան, իսկ չորրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ԱՄՆ-ը:
28.02.2013 \ 02:42
Reads: 10704

ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼ-ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹ
«Դուք ինձ տեսնում եք որպես Ֆրանսիայի տեր, բայց ես չէի համարձակվի երեք ամիս Ֆրանսիան ղեկավարել մամուլի ազատության պայմաններում»: Նրանք, ովքեր կարծում են, որ նապոլեոնյան բռնապետությունը գոյատևում էր միայն զենքի և սպառնալիքի ուժով` չեն սխալվում, բայց թերանում են: Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը...
26.02.2013 \ 03:25
Reads: 3084

‹‹ՀԵՏՈ ԿԽՈՍԵՍ ԻՆՔԴ ՔԵԶ ՀԵՏ››
Ժամանակն է, վաղուց ժամանակն է ահազանգ հնչեցնել բոլոր զանգակատներից, բոլոր միջոցներով, ամենուր, աշխարհի բոլոր ծագերում` ‹‹Հայրենիքը վտանգի մեջ է››, ինչպես հայաստանաբնակների, նույնքան էլ այն լքողների համար: Ժամանակն է դուրս պրծնելու այս կախարդական շրջանակներից, սթափվելու լեթարգիայի վերածվող քաղաքական նիրհից, այսօր, հիմա: Վաղը ուշ կլինի:
23.02.2013 \ 16:09
Reads: 2331

ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (մաս երկրորդ)
Ս. Շոուի բնորոշմամբ` այդ վաչկատուն ցեղը չուներ արմատներ և պատրաստ էր իր ծառայությունները առաջարկել այն տիրոջը, որից ակնկալում էր ավելի մեծ շահ: Այն քոչել էր Միջին Ասիայից եւ Իկոնիայի սելջուկյան սուլթանների կողմից նրանց մի մասի առաջնորդ Էրթողրուլը, Օսմանի հայրը, որպես ուչբեյություն ստացել էր քրիստոնյաներով բնակեցված տարածք Փոքր Ասիայի հյուսիս արևմուտքում:
23.02.2013 \ 16:08
Reads: 3166

ՌԱԴԻՈՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ 2-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ. ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐԻ ՍԵՎ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՆ
«Գերմանիայի ազգային ռադիոկայանը» պատկանում էր Գերմանիայի Կոմունիստական կուսակցությանը: Այն գործում էր Իսպանիայում 1933-1939թթ, սակայն ստեղծում էր տպավորություն, որ գտնվում է Երրորդ Ռեյխի տարածքում: Գերմանիայի քաղաքացիներին այն կոչ էր անում. «Ուշադրությու՜ն, դուք լսում եք քրիստոնեական ռադիոն 38.52 կարճալիք հաճախականությամբ: Կաթոլիկնե՜ր, քրիստոնյանե՜ր. եղեք ուժեղ Հակաքրիստոսի դեմ պայքարում: Խիզախություն և հավատ առ Աստված Քրիստոսի սիրեցյալ իմ եղբայրներ»:
Ակտիվ ռադիոքարոզչությամբ էր զբաղվում նաև «Հոգիների ձայն» անլեգալ ռադիոկայանը:
21.02.2013 \ 23:12
Reads: 3261

Ակտիվ ռադիոքարոզչությամբ էր զբաղվում նաև «Հոգիների ձայն» անլեգալ ռադիոկայանը:
Ո՞Վ Է ՀՈՐԻՆԵԼ ՀԱՅԻՆ… ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱ՞ՆԸ
«Նախկին հայ զինծառայողների պաշտպանության ադրբեջանական կոմիտեն» հայ զինվորներին գերի հանձնվելու դեպքում հնարավորություն է տալիս անարգել տեղափոխվել արտասահման. «Սա հնարավորություն է ձեզ համար: Օգտվեք դրանից այսօր, քանի դեռ պատերազմը չի սկսվել: Ոչ ոք ձեզ չի պարտադրում: Պարզապես ազատ ժամանակ մտածեք ձեր սեփական ապագայի ու ձեր երեխաների ապագայի մասին: Ուզում եք, որ նրանք զոհվեն հրթիռների պայթյուններից, թե՞ ապրեն հանգիստ Եվրոպայում»:
13.02.2013 \ 03:26
Reads: 2353

ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Փոլ Վիթեքի տեսությունն ունի նաև իր կողմնակիցները մեր օրերի օսմանագետների շրջանում: Նրանցից կարելի է նշել Մեթին Հեփերի տեսակետը, որ գտնում է, որ այն հանգամանքը, որ օսմանայն պետությունը առաջացավ որպես ՙղազիների պետութ-յուն՚, հանգեցրեց նրան, որ բանակը ՙբանալի՚ դերակատարում ստացավ:
12.02.2013 \ 16:04
Reads: 3421

ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՃԳՆԱԺԱՄԸ (մաս 3-րդ)
Իրաքի ավիացիան չէր կարողանում կռվել կոալիցիոն ուժերի ավելի ժամանակակից տեղխնիկայի դեմ: Միայն առաջին օրը կոալիցիոն ուժերի 2000 ինքնաթիռների թռիչքի դեմ իրաքյան զորքերը կարողացան պատասխան տալ ընդամենը 100 ինքնաթիռներով: Միայն առաջին շաբաթվա ընթացքում Իրաքը կորցրել է 17 ինքնաթիռ՝ չվնասելով հակառակորդի ոչ մի ինքնաթռի: Դրանից հետո իրաքյան ինքնաթիռներն այլևս չթռչեցին: Իսկ կոալիցիայի ավիացիան սկսեց հարվածել ամրացված անգարների վրա, որտեղ գտնվում էին իրաքյան ինքնաթիռները: Մոտ 150 ինքնաթիռ օդաչուները ստիպված տեղափոխեցին Իրան: Իրաքի վերջին հույսը մնացել էին իր հրթիռները:
11.02.2013 \ 16:04
Reads: 3992

ԱՐՏԱԳԱՂԹԸ՝ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏ. ԻՄԱՑԻՐ, ՈՒՐ ԵՍ ՄԵԿՆՈՒՄ
‹‹Էս երկիրը երկիր չի›› արտահայտությունն այսօր դուք կլսեք հայրենիքը լքող հայից: Նրանից, ով ձայնը հինգ հազար դրամով ծախում է ընտրությունների ժամանակ, և նրանից, ով ունի գիտական տիտղոսներ, ուսյալ է, անգամ` կարդացած:
10.02.2013 \ 15:56
Reads: 2414

ԽՈՍՈՒՄ ԷՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆԸ: ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ. ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
Ծրագիրը ներառված է«Ազնիվ ձայն» օպերացիայում, որը մշակվել էր «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբի դեմ հոգեբանական պատերազմ իրականացնելու համար: Սակայն ակնհայտ է, որ այն կօգտագործվի ոչ միայն տեղեկատվական ինքնապաշտպանության, այլև գլոբալ պրոպագանդայի իրականացման և արդյունավետ տեղեկատվական պատերազմներ մղելու միտումներով, որի ժամանակակից մեթոդների մշակմամբ էլ զբաղվում է ԱՄՆ-ի «մտքի ֆաբրիկան»՝ RAND կորպորացիան նորագույն կիրառական տեխնոլոգիաների համար:
10.02.2013 \ 03:27
Reads: 2714

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԿԱՏԱԼԻԶԱՏՈ՞Ր
Երբ մենք խոսում ենք Ամերիկա ներգաղթած պիոներների մասին, միանգամայն հեռու ենք նրանց փնովելու կամ այդ երկրի արժանիքները թերագնահատելու մտքից: Քավ լիցի: Երիցս ճիշտ են նրանք, ովքեր արտագաղթի համար ընտրում են հենց ԱՄՆ-ը: Ճիշտ են նաև Հայաստանը լքողները, երբ առաջին հերթին իրենց անուրջներում տեսնում են Ազատության արձանն ու Նյու Յորքի երկնաքերները:
06.02.2013 \ 15:57
Reads: 2636
