ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՎԵՐԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Վերջապես, միջազգային հարաբերություններում կարևոր է ունենալ կանխատեսելի գործընկեր՝
լինի դա դաշնակից, թե թշնամի: Նախագահ Ալիևի վերաբերմունքը Հայաստանի և
Արցախի հանդեպ մինչ օրս եղել է միանգամայն կանխատեսելի: Վրացի լրագրող
Գեորգի Լոմսաձեն EurasiaNet.org կայքում շատ դիպուկ է ներկայացրել
Սարգսյանի կողմից ի նպաստ Ալիևի արված հայտարարությունը. «Նախընտրելի է այն
սատանան, որին գիտես, քան թե այն, որին չգիտես»:
28.08.2013 \ 17:56
Reads: 2243

«ՊԱՏՄԱԿԱՆ ՍԽԱԼ»-Ի՝ ԼԱՎՐՈՎԻ ՍԻՐԻԱԿԱՆ ԲՆՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ ՍՊԱՍՎՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն է վերնագրի հեղինակը, որն օրերս ուղղել է ԱՄՆ-ին՝ Սիրիայի դեմ ռազմական ուժի կիրառումից խուսափելու համար: «Սիրիայի հարցում ձեր կողմից թույլ տրվող «պատմական սխալը»,- ընդգծել է Լավրովը,- կներքաշի ողջ տարածաշրջանը անկանխատեսելի պատերազմի մեջ...»:
26.08.2013 \ 14:45
Reads: 3225

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՇԱՀԵՐԻՑ ՉԻ ԲԽՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԸՆԴՀԱՐՈՒՄ ՀՐԱՀՐԵԼԸ
Հուլիսի 31-ի գիշերը հայ-թուրքական սահմանին տեղի է ունեցել մի մահացու միջադեպ` հավանական լուրջ հետևանքներով: Հայկական և թուրքական աղբյուրներն իրարամերժ վարկածներ են առաջ քաշել այս միջադեպի առնչությամբ: Սակայն մի հարցում նրանք համամիտ են՝ թուրք հովիվը կրակոցից սպանվել է Հայաստանի տարածքն անցնելուց հետո:
15.08.2013 \ 14:23
Reads: 2383

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՎԻՐԱՑ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՍՓՅՈՒՌՔ
Դեռեւս Վրաստանի նախագահ համարվող Միխեիլ Սաակաշվիլին ապրիլի 6-ին ի լուր
աշխարհի հայտարարեց, որ վրացական սփյուռքը 10 միլիոն է եւ՝ քրիստոնյա ու
գերազանցապես իսլամ ընդունած, եւ որ իր «հայրենակիցները» հիմնականում
հարեւան ամենաբարեկամ երկրի` Թուրքիայի քաղաքացիներն են, եւ որ Վրաստանը
պատրաստվում է նրանց տրամադրել քաղաքացիություն:
14.08.2013 \ 14:23
Reads: 1852

ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ Է ՄՆԱՑԵԼ. ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ
Նա քննադատության ենթարկեց նաև հայկական դիվանագիտությանը` նշելով. «Այս քսան տարիների ընթացքում մեր դիվանագիտության ուղղակի բացակայության պատճառով, չնայած ավելի պարկեշտ է ասել անկատարության պատճառով` մենք հնարավորություն տվեցինք, որ հարևան պետությունը միջազգայնորեն կարողանա տրամադրել միջազգային հանրությանը ընդհուպ մինչև իր կողմից պատերազմով արդարությունը վերականգնելու իրավունքի ընդունում»:
18.07.2013 \ 14:23
Reads: 1461

ՊՈՒՏԻՆԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ. ՌԴ-ՈՒՄ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՇԱՎԻ ՍՏՎԵՐԸ
Այն վերաբերմունքը, որը ռուսական իրավապահ մարմինները և զանգվածային լրատվամիջոցները ցուցաբերում են Օզնոբիշինո բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարի մասնակից Հրաչյա Հարությունյանի նկատմամբ, ընդգծված վերաբերմունք է ոչ թե առանձին վերցրած անձի, այլ նրա ազգային պատկանելության ու նրա տեսակի նկատմամբ, որովհետև հենց նրա ազգային պատկանելությունն է դարձել ամենաշահարկվող թեմաներից մեկը:
17.07.2013 \ 14:23
Reads: 1620

ՊՐԻՄԱԿՈՎ. «ԱՄՆ-Ը ԵԳԻՊՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ»
ԱՄՆ-ը փորձում է վերահսկել ճգնաժամը` հենվելով նրա երեք ուղղությունների` նախագահ Մուրսիի, ցուցարարների և բանակի վրա: Բայց, ամեն ինչից ելնելով, ԱՄՆ-ը իր ճնշումը հիմնականում կենտրոնացրել է միայն մեկ ուղղությամբ` բանակի վրա: Ամերիկացիները բանակին սպառնացել են` զինվորական հեղաշրջման դեպքում կդադարեցվի ամենամյա` 1.3 միլիարդ դոլարի տնտեսական օգնությունը:
05.07.2013 \ 14:24
Reads: 1890

ԵՐԲ ԳՈՐԾԸՆԿԵՐԴ ԲԻԶՆԵՍ Է ԱՆՈՒՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻԴ ՀԵՏ
Հայաստանի քաղաքական դաշտն առ այսօր չի արձագանքել ռազմավարական գործընկերոջ համարում ունեցող ՌԴ-ի կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք վաճառելու գործարքին: Օրերս միայն հայտարարություն տարածեց ընդգծված արեւմտամետի համարում ունեցող "Ազատ դեմոկրատներ" կուսակցությունը՝ նկատելով, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ, եւ Ռուսաստանի քայլը դիտարկում են որպես նահանջ ռազմավարական գործընկերային հարաբերություններից:
04.07.2013 \ 14:24
Reads: 1514

ԵՐԵՔ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԻՆ
Այս երեքի հանրագումարը հասարակական կարծիքը բաժանեց երկու հիմնական իրարամերժ մասերի: Մի մասը խուճապահար ահից գոռում է, ինչով էլ մատնում իր անհանգստությունը, մյուս մասն էլ ներքին լսարանի առաջ աքլորանալու աստիճան հերոսացել ու գտնում է, որ մենք հաղթել ենք ու հաղթելու ենք ադրբեջանցիներին, այնպես որ խուճապի մեջ թող մեր թշնամին ընկնի:
29.06.2013 \ 14:25
Reads: 1589

ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂ . ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐ ԵՎ ԱՍՈՐԱՑԻՆԵՐ ՉԵՆ ՄՆԱՑԵԼ, ՀԻՄԱ ԷԼ ՄԵՆՔ ՍՊԱՆՈՒՄ ԵՆՔ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ
Վերջին օրերս թուրքական լրատվամիջոցներում մեծ արձագանք է գտել թուրք լրագրող Բայրամ Կալկանի` «Անիծյալ ոչ մահմեդականը» խորագրով հոդվածը, որում խոսվում է մուսուլմանական աշխարհում տեղի ունեցող ներքին բախումների պատճառների մասին: Աղմկահարույց հրապարակումը ներկայացնում ենք հատվածաբար:
29.06.2013 \ 14:13
Reads: 1882

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ Դադաշ Ռզաևի խոսքով. «Ադրբեջանը կարողանում է խոշոր ներդրումների շնորհիվ ստեղծել տարածաշրջանի ամենաուժեղ բանակը: Մեր զինված ուժերի օրը տեղի ունենալիք շքերթի ժամանակ կտեսնենք, թե ինչ ռազմական հզորություն ունի Ադրբեջանը: Միայն Թուրքիայից մենք ձեռք ենք բերել 60 հատ նոր կործանիչ օդանավ, իսկ այն, ինչ հիմա Ռուսաստանը վաճառում է մեզ, չի հասցրել ապահովել անգամ իր բանակին»:
19.06.2013 \ 14:24
Reads: 1896

ՉԱԿ ՀԵՅԳԵԼ. ԱՄՆ-Ը ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆՆ Է ԹՈՂՆՈՒՄ` ՀԱՐՎԱԾԵ՞Լ ԻՐԱՆԻՆ, ԹԵ՞ ՈՉ
ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի վարչակազմը մտադիր է օժանդակություն ցույց տալ և բարձրացնել Իսրայելի ռազմական գերազանցությունը Մերձավոր Արևելքում` հայտարարեց Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը Թել-Ավիվում:
08.06.2013 \ 14:25
Reads: 1907

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՈՍԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
Թեև գաղտնաբանության հակում չունեմ, սակայն, այդուամենայնիվ, չեմ կարող ուշադրություն չդարձնել այն հանգամանքին, որ Մերձավոր Արևելքում բոլոր «պայթուցիկ սցենարները» ասես պատճենված լինեն։
07.06.2013 \ 14:26
Reads: 1685

ԲԱՔՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱԿ-Ի ԲԱԶՄԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ
Բաքուն այստեղ ցուցադրել է փութկոտություն՝ հրապարակում կատարելով այն մասին, որ հենց ինքն է նախաձեռնել նման փաստաթղթի ձեւակերպումն ու որդեգրումը, հենվելով ՄԱԿ-ի ԱԽ-ի իր ժամանակավոր անդամի հանգամանքի վրա։
01.06.2013 \ 14:26
Reads: 1961
