«ՊԱՏՄԱԿԱՆ ՍԽԱԼ»-Ի՝ ԼԱՎՐՈՎԻ ՍԻՐԻԱԿԱՆ ԲՆՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ ՍՊԱՍՎՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
![]() Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր ![]() 2. Նույն հարցի վերաբերյալ կայացել են հեռախոսազրույցներ՝ Լավրովի եւ իր գերմանացի գործընկերոջ եւ Օբամա-Քամերոնի միջեւ, իսկ զուգահեռ սրանց՝ Ֆրանսիան ի սկզբանե խիստ դիրքորոշում որդեգրելով՝ հայտարարել է Սիրիայի դեմ զինուժ կիրառելու մասին՝ վերջինիս կողմից քիմիական զանգվածային զենք օգտագործելու պատճառով: ![]() 3. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ինչպես երբեւէ, այս խնդրում եւս հրապարակել է պրոտոկոլային դատապարտանքի հայտարարությունը, իսկ հենց սկզբից Ասադի գահընկեցությունը սադրող հակաալավիական Թուրքիան ու Սաուդյան Արաբիան ակնդետ սպասում էին «համաշխարհային հանրության» նմանատիպ համախոհության ձեւավորման վերջին փուլին, որին հասնելու «հարմարագույն» գործոնն է հանդիսացել քիմիական զենքը: 4. Ուրվագծված սցենարը շատ նմանություններ ունի նույն «համաշխարհային հանրության» կողմից Իրաքի դեմ հարձակման սցենարին, այն տարբերությամբ, սակայն, որ այսօր, թիրախ ընտրած երկրի նախագահ Ասադի դիրքերը օրեցօր ոչ թե թուլանում, այլեւ գնալով ավելի են ամրապնդվում, հատկապես, երբ քաղաքական ու դիվանագիտական մակարդակում եւս վայելում է Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի, իսկ այժմ էլ «բախտակից» Լիբանանի ու Իրաքի հովանավորությունը: ![]() 6. ...Եւ ինչպես լրահոսից է երեւում, ներկա պահին ԱՄՆ (ՆԱՏՕ) զինուժերը սպասում են հրահանգի, իսկ «հարեւանների հետ զրո խնդիր» ունեցող Թուրքիան էլ ուժեղացնում ու զգոնության է բերում Սիրիային սահմանակից իր զօրամիավորումները: 7. Կհրաժարվի՞ արդյոք «համաշխարհային հանրությունը» Լավրովի ասած «պատմական սխալի» ուղղությամբ ընթանալուց, թե՞ Միջին ու Մերձավոր արեւելյան, Արաբա-աֆրիկյան, Հարաւկովկասյան աշխարհամասերում թեժ կետերը մետալուտ ապագայում կվերածվեն աշխարհասասան բռնկվող անմարելի հրդեհների: ![]() | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
3226 reads | 26.08.2013
| |