ԻՐՈ՞Ք ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏ ԱՄՆ-Ն ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ Է ՀՍ ԿՈՐԵԱՅԻ ՎՐԱ
05.01.2018 \ 15:36
Reads: 2903
Ընդունված կարգ է, որ երկրների ղեկավարները տարեմուտին բարության, երջանկության և խաղաղության մաղթանքներ են հղում իրենց ժողովրդին ու համայն մարդկությանը։ Մինչդեռ հյուսիսկորեական լիդեր Կիմ Չեն Ընը նոր տարվա ուղերձում ահագուժեց ի լուր աշխարհի, որ իր երկիրը 2017 թվականին ավարտել է միջուկային ուժերի ստեղծման ծրագիրը։ Սա չարագուշակ բոթ էր հնարավոր ապոկալիպսիսից սարսափող միջազգային հասարակության համար։
Յ՞Ո ԵՐԹԱՍ ԵՐՈՒՍԱՂԵՄ։ ԹՐԱՄՓԻ ՄԱՏՆԱՆՇԱԾ ԱՐԱՀԵՏՈ՞Վ
24.12.2017 \ 12:15
Reads: 5626
Բացի այդ, իրադրություն է փոխվել։ Պաղեստինցիների ճնշող մեծամասնությունը ցանկություն չունի կռվելու և բավարարվում է բազմամարդ ցույցերով, անվադողեր և Թրամփի դիմանկարներն այրելով։ Իսկ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի մեղադրանքները Թրամփի հասցեին, թե «նա բացեց դժոխքի դռները», և մյուս սպառնալիքները, ոչ այլ ինչ են, եթե ոչ հռետորաբանական աֆորիզմներ։
ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
20.12.2017 \ 12:53
Reads: 2006
Դժվար թե Էրդողանի հրապարակային հայտարարությունը Արևելան Երուսաղեմի կամ պաղեստինյան Երուսաղեմի ճանաչման առումով առարկայանա: Այս խնդիրը շարունակում է մաս կազմել իբրև գլխավոր թեմա` սկսված պարանաձգությանը: Առ այս պահը Անկարան և Թել Ավիվը ռազմավարական հատուկ գործընկերներ են:
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ
08.12.2017 \ 12:23
Reads: 3796
ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասում առաջացավ նոր իրավիճակ: Մասնավորապես 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո Թուրքիան առաջին երկրներից մեկը դարձավ, որը ճանաչեց ՀՀ անկախությունը:
ԹՐԱՄՓԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԱՅՆՊԻՍԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ՈՐԻ ՀԱՄԵՄԱՏ ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂՈՒՊԱՐ ԿԹՎԱ
08.12.2017 \ 00:23
Reads: 1959
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի համոզմամբ՝ ԱՄՆ նախագահի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը շատ ավելի լուրջ խնդիրներ է լուծում, քան Թրամփի նախընտրական խոստման իրականացումն է. «Ես կարծում եմ, որ այս քայլով նա ավելի խորքային հարց է լուծում, որն առավելապես կապված է Մերձավոր Արևելքում նրա պլաններով: Նախորդ տարի Դոնալդ Թրամփը այցելեց Սաուդիան Արաբիա և ստեղծեց մինի ՆԱՏՕ, որն ուղղված էր Իրանի դեմ:
ԻՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
03.12.2017 \ 18:50
Reads: 2317
Խորհրդաժողովին զեկույցներ են կարդացել ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, ԵՊՀ Հայագիտական կենտրոնի հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանը, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի տնօրեն Ստեփան Գրիգորյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Արմեն Իսրայելյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայյանը, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի միջազգային լուրերի խմբագիր Վահրամ Էմմիեանը...
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶՈՒ ԶԻՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
13.11.2017 \ 20:41
Reads: 3457
Հայաստանի սահմանների մոտակայքում տեղակայված են 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակայի կորպուսի զորամիավորումները, որոնք ներառում են մեկ տանկային, վեց մախանիզացված և չորս հետևակային բրիգադներ: Այս ուժերով թուրքական բանակը ի վիճակի է համեմատաբար կարճ ժամկետում (5 –ից 7 օր) Գյումրի - Երևան օպերատիվ ուղղությամբ ստեղծել հարձակողական խմբավորում հետևյալ թվակազմով ` 40-50 հազար մարդ, 350-370 հատ տանկեր և 700 միավոր հրանոթներ, ականանետներ ու համազարկային կրակի հրթիռային համակարգեր, որոնց կաջակցեն ռազմաճակատային ավիացիայի մի քանի էսկադրիլիաներ:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՏԱԿԵՏԵՐ
08.11.2017 \ 01:07
Reads: 1934
Ներսաուդյան մագլցողականությամբ հատկանշվող իրադարձությունները, եմենական դիրքերից դեպի Ռիադ կատարված հրթիռակոծումը, Լիբանանի վարչապետի հանկարծակի հրաժարականի հայտարարության մեջ աննախադեպ հակաիրանական հռետորաբանության օգտագործումը, տարածաշրջանային մակարդակով նոր օրակարգի հասունացման մասին ընդգծումները տեսանելի են դարձնում:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ
01.11.2017 \ 00:20
Reads: 2244
Նախիջևանը հանդիսանում է Ադրբեջանի ամենակոռումպացված շրջանը: Այն իր կառավարման ձևով գրեթե չի տարբերվում Ուզբեկսանից. կառավարությունը չի ճանաչում կոռուպցիան համակարգային երևույթ, բայց ինչպես շատ ավտորիտար երկրներում, որոնք ունեն կլիենտային համակարգ, համատարած կոռուպցիան հանկարծահաս երևույթ չէ, որ բխում է միայն ցածր աշխատավարձերից, ցածր գիտակցական մակարդակից և իրավունքները չիմանալուց: Անձնական հարստացման աղբյուր լինելուց բացի, այն նաև վերից վար հսկողությունը պահպանելու միջոց է: Ինչից էլ բխում է այն իրավիճակը, որն այսօր առկա է Նախիջևանում՝ քաղաքացիական հասարակության լռեցում, «ոչնչացում», բռնաճնշումներ և անարդարություններ:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԻ ՀԱՅՑԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ, ԵՎ ԱՅԴ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ
25.10.2017 \ 00:26
Reads: 2049
2017 թ. հոկտեմբերի 19-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդես գալով Բրյուսելում, Եվրոպական խորհրդարանում ընթացող Հայ դատի համագումարում, քննադատեց ՄԻԵԴ-ի դատավորին, որը մերժել էր Հայոց եկեղեցու դատական հայցը, այն համարելով անընդունելի: Մինչև այս հայտարարությունը, դատական գործի կարգավիճակի վերաբերյալ ոչ մի լուր չկար: Ես դիմեցի Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի նստավայր, հետաքրքրվելով Հայոց եկեղեցու հայցով և տեղեկացա, որ իրոք անհատ դատավորն իրավունք ունի մերժել ցանկացած հայց, որը տվյալ դեպքում նախապես չի ներկայացվել Թուրքիայի ստորին ատյանի դատարան՝ իրավական պաշտպանության տեղական բոլոր միջոցները սպառելու համար, և որ մերժման նամակը ուղարկվել էր Կաթողիկոսարան դեռևս 2017 թ. մարտին: Ամենացավալին՝ ՄԻԵԴ-ից ինձ հայտնեցին, որ դատավորի որոշումը չի կարող բողոքարկվել:
ԱՐՏԱԳԱՂԹ. ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐԴԻ ԳԼՈԲԱԼ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
23.10.2017 \ 00:10
Reads: 3613
Ուրեմն, երբ մարդն առանց աչքը թարթելու հայտարարում է, որ իր ‹‹երկիրը երկիր չի››, նա առնվազն պետք է գոնե մոտավորապես իմանա, թե որ ‹‹երկիրն է երկիր››, որտեղ ինքը պատրաստվում է հանգրվանել: Մինչդեռ արտասահման արտագաղթում են նրանք, ովքեր քթներն անգամ դուրս չեն հանել հանրապետությունից, իսկ մյուսները դիտել են արտերկրի հրաշալիքներն ավտոբուսի պատուհանից:
ՄԱԿ-ՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
02.10.2017 \ 11:26
Reads: 2326
Ադրբեջանի նման քաղաքականության մերկացումը ՀՀ նախագահի կողմից արված է ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին՝ երկու առումով. ա) ՄԱԿ-ն այն հարթակն է, որտեղ մշակվել և ընդունվել են մարդու իրավունքների, ազատությունների, ցեղասպանության դատապարտման և այլ բարձր արժեքներ ընդգրկող փաստաթղթեր, բ) աշխարհում ընթացող տուրբուլենտային իրադարձությունների շրջանում, որը բաժին է ընկել այս սերնդին, տեղի են ունենում արժեքային համակարգերի խորքային տեղաշարժեր։
«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԻ». ՓՈՐՁԱԳԵՏ
28.09.2017 \ 22:33
Reads: 1475
Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ խոսքով` ՄԱԿ-ում Հայաստանի նախագահի ելույթը պարունակում էր մի քանի հիմնական շեշտադրումներ: Առաջին հերթին դա Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման հարցն էր, ինչը հայության համար օրակարգային պետք է համարել:
ՉԻՆԱԿԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ, ԹԵ՞ ԻՐԱՆԱԿԱՆ ԶԵՆՔ․․․
11.09.2017 \ 20:54
Reads: 4173
Իրանցիները հասկանում են, որ ռուսական զենքը լավն է, թե՛ իրենց, թե՛ չինական զենքից, պարզեցինք, որ չինացիներն էլ իրենց հերթին զենք են ներմուծում կամ հիմնական ռազմաարդյունաբերությունը զարգացնում են մեծամասամբ ռուսական նմուշների հիման վրա։