ՌՈՒՍ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ՝ ԱԶԵՐՊՐՈՊԻ ՕԲՅԵԿՏ. ԱՐՀԱՄԱՐՀԵ՞Լ, ԼՌԵ՞Լ, ԹԵ՞ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
20.05.2017 \ 12:28
Reads: 3348
2010 թվականին լույս տեսած իմ «Դիվանագիտություն» գրքում ես զետեղել էի «Արհամարե՞լ, լռե՞լ, թե՞ պատասխանել» խորագրով մի հոդված, որի հակահերոսը ճանաչված քաղաքական մեկնաբան Մաքսիմ Շևչենկոն էր: Նա նույնքան ճանաչված է որպես արմենաֆոբիայով տառապող գրչակ, որն անցնող տարիների ընթացքում չմարող եռանդով շարունակում է իր հակահայկական, չարանենգ և կեղտոտ աշխատանքը։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԻ ԿԱՇԱՌՔ ՏԱԼՈՒ ՄԵՋ
04.05.2017 \ 11:18
Reads: 2038
Ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովը տեղեկացրել է «Գարդիան»-ին, որ Ադրբեջանի կառավարությունը ավելի քան 30 միլիոն դոլար է տվել ԵԽԽՎ մի անդամի՝ ԵԽԽՎ այլ անդամներին որպես կաշառք բաժանելու նպատակով: «Վեհաժողովում Շվեդիայի պատվիրակ և արդարադատության նախկին նախարար Թոմաս Բիլսթրոմը ասել է՝ «շատ վստահելի անդամներ» նրան պատմել են, որ իրենց կաշառք են առաջարկել որոշակի ձևով քվեարկելու համար:
ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ` ԱՐՄԵՆՈՑԻԴԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՃԻՇՏ ՈՒՂԻ
03.05.2017 \ 23:53
Reads: 6779
Հայերիս համար կարևոր է վերանայել XX դարասկզբի ողբերգությունը, աստիճանաբար ազատվել ցեղասպանություն վերապրած ժողովրդի ազգային թերարժեքության բարդույթից, դառնալ պահանջներ նարկայացնող ազգ, վճռականորեն և հետևողականորեն պահանջել պատմական արդարության վերականգնում և ոճրագործների արդարացի պատժում: Իհարկե, դրա համար հարկավոր է հայեցակարգային մոտեցում խնդրին, այլ ոչ թե հույս լսել պետության ղեկավարների շուրթերից համապատասխան բառեր:
ԲԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԲԻՈՏԵՐՈՐԻԶՄ
01.05.2017 \ 20:42
Reads: 5346
Մինչ օրս գնում են բիոլոգիական պատերազմներ՝ կենսաբանական զենքերի ստեղծմամբ, բիոտերորիզմի վառ դրսևորմամբ: Կենսաբանական զենքը յուրահատուկ է իր անտեսանելիությամբ և իր թողած հետքերով: Այս գործոնները թույլ են տալիս օգտագործողներին տարածել վախ, խառնաշփոթ ստեղծել և «ջրից չոր դուրս գալ»: Դրա օգտագործումը հենց բիոտերորիզմն է, և այն ոչ միայն մարդկանց մահացությունով ու վիրուսների տարածումով է պայմանավորված, այլև հոգեբանական ահռելի՝ վատ ազդեցությամբ: Կենսաբանական զենքի դիմելը կապված է պետության տնտեսական, սոցիալական, ֆինանսական միջոցներից:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՍ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԱԽ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆՎԵՆ...
24.04.2017 \ 11:12
Reads: 2724
Քանի որ պետությունը վերացական մի հասկացություն է և կազմված է կոնկրետ թանձրացական մարդկանցից...
Պետությունը չի կարող դիմադրել այնպիսի մի հարցում, որի շուրջ հասակության մեծամասնությունը հստակ համոզմունք ունի: Ուստի պետությունը երկար չի կարող դիմադրել` ուզած-չուզած իր գոյությունը շարունակել կարողանալու համար պետք է ընդունի հասարակության համողմունքը...
Պետությունը չի կարող դիմադրել այնպիսի մի հարցում, որի շուրջ հասակության մեծամասնությունը հստակ համոզմունք ունի: Ուստի պետությունը երկար չի կարող դիմադրել` ուզած-չուզած իր գոյությունը շարունակել կարողանալու համար պետք է ընդունի հասարակության համողմունքը...
ՔԵՌԻ ՍԵՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ Է ՔԻՄԻԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆԻ ԿՈՉՈՒՄԸ
15.04.2017 \ 11:46
Reads: 2004
Հաճախ ենք լսում, որ շուտով կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը: Մի խումբ մարդիկ կարծում են, թե այս անգամ Էլզաս-Լոթարինգիայի կամ Հարթլենդի փոխարեն խնդրո առարկա է դառնալու ջուրը: Մեկ այլ խմբի մարդիկ համոզված են, որ Սիրիայում է այս պահին խմորվում ապագա աշխարհամարտը: Իսկ մի երրորդ խումբ մարդիկ էլ արդեն ազդարարում են տարածաշրջանային մակարդակում դրա սկիզբը:
ՀՀ ԱԳՆ. ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՎԱԿՆԵԼ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՆ
11.04.2017 \ 22:35
Reads: 2369
Diplomat.am-ը դիմել է ՀՀ ԱԳՆ-ին՝ վերոնշյալ խնդրի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը ճշտելու վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը պատասխանել է կայքի հարցերին.
ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՏԱՑՈՒՄԸ ԿԱԶԴԻ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ. ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
11.04.2017 \ 16:04
Reads: 1445
Բանախոսն անդրադարձավ նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների ազդեցությանը արցախյան հակամարտության վրա՝ նշելով, որ մեզ համար նպաստավոր կլինի, եթե ԵԱՀԿ ՄԽ եռանախագահները համաձայնության չգան «Լավրովի պլանի» կամ Կազանի փաստաթղթի շուրջ:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԵՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ
03.04.2017 \ 12:20
Reads: 2549
Որոշ ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր եղավ ճշտել ևս մեկ թեկնածուի՝ Եգիպտոսի ներկայացուցիչ, իրավապաշտպան Մուշիրա Խատտաբի անունը: Նա փետրվարին այցելեց ՌԴ՝ այդ երկրից ստանալու աջակցության խոստում: Ռուսական աջակցության համար ջանք չեն խնայում նաև ադրբեջանցիները՝ ձեռք բերելով ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցի և մշակույթի որոշ գործիչների հրապարակային բարեխոսությունը:
ԴԱ ԹՈՄԱՍ ԴԸ ՎԱԱԼԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆ Է. ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
01.04.2017 \ 13:00
Reads: 1473
«Անցած տարին շատ վտանգավոր էր, դիտարկվում էր լարման մի շարք հնարավորություններ: Այս տարին նույնիսկ կարող է լինել ավելի վտանգավոր»,-այդպիսի հայտարարություն արել էր կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ Թոմ դը Վաալը՝ «Մեդիա կենտրոնում» կայացած «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. գնահատականներ բանակցային գործընթացին» թեմայով քննարկմանն ժամանակ:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ
30.03.2017 \ 14:18
Reads: 2102
Ադրբեջանական հաքերներն աշխատել և աշխատում են հայկական կայքերը «կոտրելու» ուղղությամբ, ինչպես նաև պարբերաբար իրականացնում են DDoS հարձակումներ2: Սակայն վերջին տարվա ընթացքում նկատվում է ադրբեջանական հաքերների հարձակումների որակի փոփոխություն։ Դեռ ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ նկատվեց, որ արդեն որպես թիրախ սկսում են հանդիսանալ ոչ միայն կայքերը, ներքին ցանցերը, այլև առանձին հայ օգտատերերը։
ՀԱՄԱՐԸ՝ ՏԱՆԳՈ-ՎԱԼՍ, ԲԵՄԱՀԱՐԹԱԿԸ՝ ՍԻՐԻԱ
26.03.2017 \ 23:20
Reads: 1567
Մերձավոր Արևելքը տարիներ շարունակ ստանձնել է սև անցքի գործառույթ. նա անդադար կլանում է՝ շարքային կյանքերից սկսած, ահռելի ֆինանսական միջոցներով վերջացրած: Դրանով հանդերձ, նա մեծանում է նաև իր տրամագծով:
«ԴԴՈՒՄԸ ՊԱՅԹԵԼ Է» ԱՅԼ ԴԱՎԱՆԱՆՔԻ ՏԵՐ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԻՆ. ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
23.03.2017 \ 22:14
Reads: 1690
Պատրիարքի տեղապահի ընտրությունը չճանաչելուն ուղղված նահանգապետարանի գրությունը, Թուրքիայի Հանրապետությանը կանգնեցնում է նոր հարցերի շարքի առջև: Թուրքիայի հայ հանրությունը հայտնվում է մի դրության մեջ, երբ ոչ միայն արևմուտքում, այլև արևելքում և իսլամական աշխարհում հայտնվում է իրավազուրկի կարգավիճակում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՔՐԴԵՐԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ
20.03.2017 \ 11:52
Reads: 3462
Ամիսներ առաջ Կարսի ադրբեջանցի մի գործարար, որը 1990-ականների սկզբին Նախիջևանից է տեղափոխվել, գնել է քաղաքի կենտրոնական մեծ հողակտոր՝ հայկական պատմական շինություններով հանդերձ՝ ճակատային մասում հայերեն արձանագրություններով: Ադրբեջանցի գործարարը փորձել է քանդել շինությունները՝ տեղում հյուրանոցային համալիր կառուցելու մտադրությամբ: