ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՅՈՒՆԵՍԿՕ- Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
20.03.2017 \ 11:42 Reads: 1725
Պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը ստեղծված իրավիճակում մեղադրում է հայկական կողմին: Ճիշտ է՝ Բաքուն նավթադոլարներ է ծախսում, այդ քաղաքականությունը արդյունքներ է տալիս, եւ վաղուց պետք է հայկական կողմը մտածեր այդ ուղղությամբ:
ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԿԴԱՌՆԱ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ, ԵԹԵ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՐԱԾ ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼԻՆ ՆՇԱՆԱԿՎԻ ՂԵԿԱՎԱՐ
20.03.2017 \ 11:34 Reads: 1475
«Այս կառույցը կոռումպացված է: Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանն ու Քաթարը մեծ ներդրումներ են անում ՅՈՒՆԵՍԿՕ-ում անդամավճարների առումով և սա մեծ նշանակություն կունենա Բյուլբյուլօղլու համար: ԱՄՆ-ն կրճատել է իր ներդրումները այս կազմակերպության համար, այնպես որ, ֆինանսները մեծ նշանակություն կունենան կառույցի համար: 9 թեկնածուներից, որոնք առաջադրվել են, Բյուլբյուլօղլին առաջին պլան է մղվել»:
ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ԱՊՐԻԼԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԻ՝ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ «ԻՍԿԱՆԴԵՐԻ» ԹԻՐԱԽ. ՄՈԴԵՍՏ ԿՈԼԵՐՈՎ
16.03.2017 \ 11:49 Reads: 1448
«Իսկանդերը» անկասկած զսպման շատ հզոր զենք է, քանի որ միայն «Իսկանդերի» կիրառումը բավարար չէ, օրինակ, ճակատային գիծը առաջ տանելու կամ տեղաշարժելու համար: Դրա համար պետք են մեծ թվով ուժեր: Իսկ «Իսկանդերը» կարող է ագրեսորին հասցնել անդառնալի վնաս, որը քաղաքական ցանկացած օգուտ տնտեսապես կդարձնի չափազանց թանկ:
ՍՏԱՄԲՈՒԼԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԱՄ ԱԹԵՇՅԱՆԻ ՄԱՏԸ ԽԱՌԸ ՉԷ
16.03.2017 \ 11:47 Reads: 1507
Արամ արք, Աթեշյանը նաեւ, ըստ էության, անպատվում է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, քանի որ այս քայլով կաթողիկոսի միջնորդությամբ կայացված որոշումը առ ոչինչ է դարձվում: Սակայն այս զարգացումը եթե շարունակվի նախ կարող է հարուցել համազգային լուրջ դժգոհություն ողջ աշխարհի հայության շրջանում եւ ապա արդեն հարցը դուրս բերել զուտ ներհամայնական հարթակից եւ դարձնել քաղաքական:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ DIPLOMAT.AM-Ի ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ
16.02.2017 \ 02:00 Reads: 1965

2017թ. Փետրվարի 12-ին Diplomat.am-ում հրապարակվեց հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի հետ՝ նվիրված ռուս լրագրող Ալեքսանդր Լապշինի ձերբակալությանն ու Արդբեջանին արտահանձնելուն: Օրեր անց հրապարակմանն արձագանքեց թուրքական T24 կայքը՝ հրապարակելով «Հայաստանի Ազգային ժողովը կոչով դիմել է Թուրքիային» վերնագրով հոդված՝ այն ավարտելով հետևյալ նախադասությամբ. “Տեսնենք` այս կոչը արձագանք ստանալո՞ւ է”:Նույն պարբերականը փետրվարի 14-ին հրապարակել է թուրք քաղաքական և մշակութային գործիչների արձագանքը, որը ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԴՐՍևՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ
14.02.2017 \ 23:17 Reads: 1875
Լապշինի արտահանձնման գործընթացը կարծես մի թնջուկ է, որը անխուսափելիորեն էական ազդեցություն է ունենում միջպետական հարաբերությունների գնահատման ու վերլուծության հարցում: Ստորև ներկայացնում ենք այն հիմնական վերլուծական մոտեցումները, որոնք անմիջականորեն կապված են և իրենց ազդեցությունն են թողնում տվյալ քաղաքական գործընթացների վրա։
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՐԹ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
13.02.2017 \ 23:25 Reads: 1681
Թուրքական T24 հեղինակավոր թերթը ծավալուն հոդված է հրապարակել Մերձավոր Արևելքի այսօրեական խնդիրներին՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև ռուս լրագրող Ալեքսանդր Լապշինի ձերբակալմանն ու Ադրբեջանին արտահանձնմանը : Թուրքական թերթը հոդվածում մեջբերել է Diplomat.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի հետ : Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ:
ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՐԶԱՊԵՍ ԹՈՂՆԻ ԵՎ ԳԱ ՏՈՒՆ
11.02.2017 \ 01:00 Reads: 1913
Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը պետք է պարզապես թողնի այդ երկիրը և վերադառնա Հայաստան, 1in.am-ի հետ զրույցում նշել է հայտնի դիվանագետ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման և դրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
 
ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԻԱՆԱԼ ԼԱՊՇԻՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԻՆ
11.02.2017 \ 00:37 Reads: 1491

Հաճախ ենք լսում, թե Ադրբեջանը Թուրքիայի կրտսեր եղբայրն է և իր բոլոր քայլերը համաձայնեցնում է Անկարայի հետ: Ես համոզված եմ, որ Ադրբեջանը ոչ թե Թուրքիայի կրտսեր եղբայրն է, այլ անբարո ընկերուհին, որը ժամանակ է անցկացնում նրա հետ: Այդ մեկ ազգ, երկու պետություն գաղափարները, փորձը ցույց տվեց, որ չեն աշխատում, որովհետև արհեստածին են: Մենք շատ լավ գիտենք, թե Ադրբեջանն ինչ քաղաքականություն է վարում և ինչպես կարող է թիկունքից խփել յուրաքանչյուրին: Թուրքիայում էլ կան բավական լուրջ գործիչներ, որոնք նույնիսկ Արցախի հարցում ունեն իրենց սկզբունքային և արդարացի դիրքորոշումները:

ՌՈՒՍ-ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ՉԱՐԴԱՇ ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՌԵՔՎԻԵՄ
03.02.2017 \ 01:24 Reads: 2036
Հունգարիան բացառություն է, որի արտաքին քաղաքականությունն այնքան էլ համահունչ չէ Եվրամիության և եվրոպական մյուս կառույցների հետ։  Չնայած հանգամանքին, որ Բուդապեշտը ստիպված միացել է հակառուսական պատժամիջոցներին, հունգարական ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ դժգոհություն է հայտնել այդ կապակցությամբ` նշելով, որ երեք տարվա ընթացքում իր բյուջեն կորցրել  է 6,5 միլիարդ դոլարից ավելի, ինչը զգալի գումար է երկրի համար։
100 ՏԱՐՎԱ ՄԵՋ ՔԱՆԻ՞ ԱՆԳԱՄ ԹՈՒՐՔԻԱՆ ՃԱՄԲԱՐ ՓՈԽԵՑ՝ ԴԱՎԱՃԱՆԵԼՈՎ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ
01.02.2017 \ 13:07 Reads: 2147
Այսօր Թուրքիան Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցն է ահաբեկչության դեմ պայքարում, քանի որ պարզ է՝ աշխարհը ընդհանուր հայտարարի է գալիս Մերձավոր Արևելքը ահաբեկիչներից մաքրելու գործում: Բնականաբար, թուրքերը հիմա պետք է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինեն՝ անողոք պայքար մղելով նրանց դեմ, ում սնել ու աճեցրել են տարիներ շարունակ: Բնական է, որ ռուսները Թուրքիայի կերպարում տեսնում են ԱՄՆ-ից խլվող գործընկեր, սակայն կասկածից վեր է՝ երբ տարածաշրջանը հանդարտվի, թուրքերն էլ ստանան ցանկալիի գոնե մի մասը, հերթական անգամ նույն երեք մատի կոմբինացիան ցույց կտան ռուսներին (և սխալ չեն անի):
ԵԱՀԿ ՄԽ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ. ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐՆ ԻՐԵՆՑ ՊԵՏՔ Է ՀԱՂԹՈՂ ԶԳԱՆ
31.01.2017 \ 11:06 Reads: 1549
2016թ. դեկտեմբերին այցելեցի տարածաշրջան եւ պատիվ ունեցա հյուրընկալվել նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի, երկու երկրների արտաքին գործերի նախարարների եւ այլ հիմնական դերակատարների կողմից: Նրանց դիտարկումները եւ խորհուրդները շատ արժեքավոր էին, քանզի աշխատանքս լիարժեք կատարելու համար շատ կարեւոր էր հասկանալ, թե որոնք են կողմերի դիրքորոշումները, նպատակները եւ «կարմիր գծերը»: Ի վերջո, լուծումը պետք է այնպիսին լինի, որ բոլոր կողմերն իրենց հաղթող զգան (win-win):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԵԿՇՌՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԱՄՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՐԹԱԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
28.01.2017 \ 14:10 Reads: 1857
Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), պրոֆեսոր (ՀՀ), ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի առաջատար հրավիրված պրոֆեսոր, Հարվարդի համալսարանի Ազգային անվտանգության ծրագրի առաջատար հրավիրված հետազոտող, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված իսկական անդամ, ՀԱՊԿ-ի Գիտափորձաքննական խորհրդի անդամ Հայկ Քոթանջյանի զեկուցումը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի համատեղ նիստում:
ԲԻԶՆԵՍ-ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
20.01.2017 \ 00:53 Reads: 2905
Առաջին հայացքից Թիլլերսոնի մոտեցումը կարող է պարզունակ թվալ, քանի որ ընդամենը մեկ նպատակ հետապնդելը զրկում է դիվանագիտությանը ճկունությունից ու մանևրելու հնարավորությունից, բայց ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ ենթադրում ենք, որ նա ոչ թե մեկ նպատակ է հետապնդում, այլ պարզապես լռում է ավելի կարևոր նպատակի՝ Սիրիայում հետպատերազմյան կարգավորման պայմանների մասին: Սիրիան՝ որպես պետություն, և Ասադը՝ որպես առաջնորդ, երբեք այնքան թույլ չեն եղել, որքան այսօր, հետևաբար հենց հիմա և հենց Ասադի հետ կայացված համաձայնությունը կարող է առավելագույնս շահավետ լինել ԱՄՆ-ի համար:
« 1 2 ... 7 8 9 10 11 ... 36 37 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com