ԲԻԶՆԵՍ-ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
![]() ![]() Բիզնեսում կա մի սկզբունք, որ որևիցե ընկերության հետ պայմանագիր կնքելը գերադասելի է այն ժամանակ, երբ նրա բաժնետոմսերի գինն իջնում է, քանի որ այդ պահին հնարավոր է առավելագույն զիջումներ կորզել, իսկ երբ ընկերության բաժնետոմսերի գինն աճում է, պայմանագիր կնքելը ձեռնտու չի լինի: Իհարկե, այս սկզբունքը գոյություն ունի նաև քաղաքականության և մասնավորապես դիվանագիտության մեջ, բայց քաղաքականության մեջ կան նաև այլ, ավելի կարևոր գործոններ, որոնք դիվանագետները պետք է հաշվի առնեն, մինչդեռ գործարարների համար էժան գնելը և թանկ վաճառելը գլխավոր նպատակն ու մեթոդն է, որի համեմատ մյուս բոլոր գործոնները երկրորդական են: Այս հանգամանքով կարելի է բացատրել Թրամփի մոտեցումները Սիրիայի և Ռուսաստանի հետ հարաբերություններում: ![]() Սա, իհարկե, անթաքույց քննադատություն էր Բարաք Օբամայի կառավարության հասցեին, որը Սիրիայում իր քաղաքականության առաջնահերթությունն էր հռչակել ինչպես ահաբեկչության դեմ պայքարը, այնպես էլ Բաշար Ասադին տապալելն ու Սիրիայում ժողովրդավարության հաստատումը: Առաջին հայացքից Թիլլերսոնի մոտեցումը կարող է պարզունակ թվալ, քանի որ ընդամենը մեկ նպատակ հետապնդելը զրկում է դիվանագիտությանը ճկունությունից ու մանևրելու հնարավորությունից, բայց ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ ենթադրում ենք, որ նա ոչ թե մեկ նպատակ է հետապնդում, այլ պարզապես լռում է ավելի կարևոր նպատակի՝ Սիրիայում հետպատերազմյան կարգավորման պայմանների մասին: Սիրիան՝ որպես պետություն, և Ասադը՝ որպես առաջնորդ, երբեք այնքան թույլ չեն եղել, որքան այսօր, հետևաբար հենց հիմա և հենց Ասադի հետ կայացված համաձայնությունը կարող է առավելագույնս շահավետ լինել ԱՄՆ-ի համար: ![]()
Խնդիրը, սակայն, այն է, որ այս գործոնները ժամանակավոր բնույթ ունեն՝ նավթի գները ցանկացած պահի կարող են բարձրանալ, պատժամիջոցներին հարմարվելը զուտ ժամանակի հարց է, իսկ ՌԴ կառավարությունն էլ ակտիվորեն զբաղված է բարեփոխումներով, որոնց արդյունքները կարող են նկատելի դառնալ մի քանի տարի հետո: Այսինքն՝ ամերիկյան նոր վարչակազմն իր առջև խնդիր է դնում համաձայնության գալ Ռուսաստանի հետ քանի դեռ վերոհիշյալ երեք գործոնները չեն կորցրել իրենց ազդեցությունը, քանի որ բիզնես-տրամաբանությամբ առաջնորդվելով, ներկայումս Ռուսաստանից կարելի է ավելի շատ զիջումներ կորզել, քան ցանկացած այլ պահի: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2905 reads | 20.01.2017
| |