2017թ. փետրվարին Պոլսի պատրիարքությունում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից եւ Մայր Աթոռում կայացած դռնփակ հանդիպումներից ու դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, որոնք ամենեւին էլ նպաստավոր չէին Արամ արք. Աթեշյանի համար, ներկայիս զարգացումները, որոնք տեղի ունեցան հաշված ժամերի ընթացքում, ի դեմս Ստամբուլի նահանգապետի կողմից ընտրությունների չեղարկման հրահանգի, միայն այն մտքին են հանգեցնում, որ Արամ արք, Աթեշյանը` պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը պահպանելու համար սկսել է ինտրիգներ բանեցնել իր Եկեղեցու եւ ազգի հանդեպ եւ փորձում է այդ կերպ ճնշումներ բանեցնել պատրիարքարանի վրա: Արամ արք, Աթեշյանը նաեւ, ըստ էության, անպատվում է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, քանի որ այս քայլով կաթողիկոսի միջնորդությամբ կայացված որոշումը առ ոչինչ է դարձվում: Սակայն այս զարգացումը եթե շարունակվի նախ կարող է հարուցել համազգային լուրջ դժգոհություն ողջ աշխարհի հայության շրջանում եւ ապա արդեն հարցը դուրս բերել զուտ ներհամայնական հարթակից եւ դարձնել քաղաքական:
Համանման մի նախադեպ եղավ տարիներ առաջ, երբ Իսրայելի իշխանությունները փորձեցին վնասել Երուսաղեմի Հայոց պատրիարքության կալվածքների ամբողջականությանը, Գարեգին Բ-ն Երուսաղեմի Հայոց պատրիարքության կալվածքների անձեռնմխելիությունն ու ամբողջականությունը պահպանելու համար հարցը լուծեց պետական-դիվանագիտական խողովակներին դիմելով: Տիգրան Վահանե Նյութի աղբյուրը ` hraparak.am | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1507 reads | 16.03.2017
| |