ՊԱՏԳԱՄԱՎՈՐ․ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ 100 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՐԵՎԷ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐԵԼ
![]() «Մենք պարտավոր ենք հիշել, որ առաջին համաշխարհային պատերազմի մեջ Օսմանյան կայսրությունը ներքաշվեց մի պարզ միջադեպով։ Երկու գերմանական նավ, խուսափելով անգլիական նավատորմի հետապնդումից, մտավ Բոսֆորի նեղուց, թուրքական իշխանության հետ համաձայնության գալով, նրանք փոխեցին անվանումները, մեկի անունը դրեցին «Յավուզ», մյուսինը՝ «Միդիլի» և անկաշկանք շարժվեցին դեպի Նովոռոսիյսկ ու ռուսական նավատորմին անակնկալ ձևով լուրջ կորուստներ պատճառեցին։ Փաստորեն այդկերպ ազդարարվեց օսմանյան կայսրությանը ներքաշվելը պատերազմի մեջ։ Սկսվեց մի անհասկանալի գործընթաց, որտեղ մենք՝ հայերս, ուղղակի կոտորվեցինք։ ![]() Թուրքական դիվանագիտությանը բնորոշ է ոչ հուսալի գործընկերը։ Այսօր նույն երևույթը կրկնվում է Սիրիայում։ Երբ ռուսական օդանավին թուրքերը հարվածեցին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա իրավամբ անվանեց հարված թիկունքից։ Նա դա ասաց՝ նաև հաշվի առնելով թուրքերի հետ վերջին մեկ դարի այդ հարաբերությունները, թուրքերի կենսագրությունը։ Թուրքիան անհաջողության մատնվելով սիրիական ճակատում՝ այսօր շրջվել է ներքին խնդիրների դեմ և փաստացի ցեղասպանություն է անում։ Նկուղներում կանանց, երեխաներին այրելը բնորոշ է միայն ցեղասպանության, որը եղավ նաև 1915-ին։ Թուրքիայի շուրջ այս իրադարձությունները ոչ մի լավ բանի չեն հասցնելու։ Թուրքական իշխանությունը տենչում է ռազմական գործողություններ սկսել Սիրիայում, բայց դա առաջին հերթին վտանգավոր է Թուրքիայի համար։ Նրանք ուզում են մնալ խաղի մեջ, ստիպել, որ մեծ խաղացողները իրենց հետ հաշվի նստեն, բայց, կարծում եմ, գնացքը արդեն գնացել է։ Պատմությունը կրկնվում է, բայց եթե 1920-ական թվականներին թուրքերը կարողացան Խորհրդային Ռուսաստանին համոզել, քանի որ նրանք թուլացած էին, Լենինը գնաց դաշինքի, ապա այս անգամ դա չի հաջողվի։ ![]() Եթե մի երկիր կամ երկրների բլոկ արտահայտում է տեսակետ, ապա դրան պետք է հետևի պատժամիջոցների փաթեթ։ Մենք տեսանք, թե Արևմուտքը դա ինչպես արեց ռուսների նկատմամբ, իսկ Թուրքիայի նկատմամբ մեղադրանքներ են հնչում, բայց որևէ պատժամիջոց չի կիրառվում։ Այսօր առաջին քայլն արեց Ռուսաստանը։ Այսօր ամենակարճ ճանապարհը գրպանին կպնելն է։ Ռուսաստանը շատ լուրջ շուկա էր Թուրքիայի համար, այսօր դա գոյություն չունի։ Միայն տարեկան 20 մլրդ դոլարի եկամուտ Թուրքիան ուներ ռուս տուրիստների շնորհիվ։ Այսօր դա նվազել է 2-3 անգամ։ Թուրքիան չի կարողանա դիմանալ այսօրվա մարտահրավերներին»։ | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
2811 reads | 24.02.2016
| |