ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
06.03.2015 \ 12:18 Reads: 9977
Առանց մեկ առ մեկ նշելու տարածաշրջանի հայկական եկեղեցիների և կենտրոնների կրած վնասները, կենտրոնանանք դարձյալ Դեր Զորի հուշահամալիրի պայթեցման արարքի վրա, վերստին համոզվելու պատվերի առկայության, պատվիրատուի դիմագծի ու ձեռագրի և այլոց ձեռքով մշակութային ջարդարարությունը շարունակելու ակներև փաստին:
ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ՀԱՎԱՏԱ՞Լ, ԹԵ՞ …
05.03.2015 \ 22:57 Reads: 2057
Ինչ հաշվարկ էր արել Արարիչը, որ տարիներ առաջ գործող Սփյուռքահայության հետ Մշակութային Կապի Կոմիտեի ավագ խորհրդական, երևանցի մի տղեկի «բաժին» էր տվել աճյուններ, այն էլ ինչպիսի, ոչ միայն հասցնել Հայրենիք, այլև գործող կազմակերպիչը լինել նրանց հուղարկավորության:
ԹՈՒՐՔԵՐԵՆ ԽՈՍՔԻ ԳԵՆԵՐԱԼԸ. ՅԱՇԱՐ ՔԵՄԱԼ
04.03.2015 \ 20:59 Reads: 2194
Յաշար Քեմալի մահը պետական սուգ համարեցին նույնիսկ թուրք պաշտոնյաները՝ շեշտելով, որ նա Թուրքիայի մշակույթը բարձրացրեց նոր մակարդակի: Թուրքիայի, բայց ոչ թուրքական մշակույթը: Կյանքի ընթացքում Քեմալը միշտ հայտարարել է, որ պետք է հարգել օտար մշակույթները, սովորել դրանցից և կատարելագործել սեփականը: 1951-ին լինելով վանեցի քուրդ՝ Յաշար Քեմալը հանդես եկավ հայկական հազարամյա արժեքը պահպանելու նախաձեռնությամբ՝ թուրքերին ու քրդերին համոզելով գոնե մեկ անգամ չանել ոճրագործություն:
ԼԻԱԶՈՐՎԱԾ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐ. ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ
03.03.2015 \ 21:08 Reads: 1897
Դրանք տարածաշրջանային իրողական սահմանագծումներին ծառայող միջոցներ են, եւ խորքում Իսլամական պետություն խմբավորումը շարունակում է իբրեւ ամենաազդեցիկ գործիք իրականացնել աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվող ծրագիրը:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՔԱՅԼԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ ՓՈԽԵԼՆ Է
03.03.2015 \ 20:35 Reads: 3526
«Մեզ հաճախ թվում է, թե թուրքերը չգիտեն, որ իրենք մեզ ենթարկել են ցեղասպանության: Նրանք դա շատ լավ գիտեն, բայց իմանալը մի բան է, խոստովանելը՝ մեկ այլ բան: Միաժամանակ մենք պետք է այնպիսի քաղաքականություն ընտրենք, որ ի հակակշիռ քրդերի, Արևմտյան Հայաստանում փոխենք ժողովրդագրական պատկերը»:
ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵՑ 845.000 ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՁՈՒ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
25.02.2015 \ 23:54 Reads: 1785
Գեբարդը Ստամբուլ և Անկարա է մեկնել Փարիզից, երթուդարձի համար ծախսելով 1513 դոլար, իսկ  Օ՛Քոնելը Ստամբուլ և Անկարա է մեկնել Վաշինգտոնից՝ ծախսելով 6986 դոլար երթուդարձի համար: Երկու լոբբիստները երեք օր գիշերել են Ստամբուլի «Կոնրադ» հյուրանոցում, և յուրաքանչյուրի ծախսը կազմել է 710 դոլար: Թուրքիայում եղած ժամանակ նրանք ծախսել են 600 դոլար լիմուզինների ծառայության վրա:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ. ԲԱՐՈՆ ՄՅՈՒՆՀԱՈՒԶԵՆԻ ՍԻՆԴՐՈՄԸ
24.02.2015 \ 00:27 Reads: 3610
Երբեմն  ուշադրության արժանանալու մոլուցքը կարող է մարդուն տանել մեկ այլ, թվում է թե ավելի հեշտ ուղիով. ընդամենը կարելի է մի քանի  սուտ հորինել,  և որ ամենակարևորն է` սկսել հավատալ սեփական ստին այնպես, որ դրան հավատան նաև ուրիշները: Նման մարդիկ Բարոն Մյունհաուզենի սինդրոմով տառապողներ են, ովքեր, ինչպես ենթադրվում է, ուշադրության արժանանալու ցանկությունից դրդրված, վերագրում են իրենց այս կամ այն հիվանդությունը` հզոր ինքնաներշնչման արդյունքում ունենալով ուժեղ ցավի զգացողություններ օրգանիզմի տարբեր հատվածներում:
ՎԱՐԴԱՆԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
23.02.2015 \ 13:17 Reads: 16919
Թշնամին նույնպես կար՝ Պարսից թագավորը, որ կամենում էր ուծացնել և ոչնչացնել հայ ժողովրդին: Եկեղեցին կար՝ հայրենյաց պաշտպան, և դավաճանը նույնպես՝ Վասակը, որ խաբեություններով խարխլում էր եկեղեցու ուխտի միաբանությունը: Եվ այս ամենը հավաստի դարձնելու համար հարկավոր էր ընդամենը մի բան՝ չճանաչել Վասակ Սյունու լիազորված իշխանությունը, կեղծ համարել Հազկերտի ներման հրովարտակը:
ԻՍԼԱՄԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԶԻԳԶԱԳՆԵՐՈՒՄ 19-20 ԴԴ.
23.02.2015 \ 12:12 Reads: 3650
1872թ. ապրիլի 5-ին երկարատև մշակումներից հետո ցարի հրամանով Թիֆլիսում ստեղծվեցին այսրկովկասյան երկու հոգևոր-կրոնական վարչություններ՝ սուննիների և շիաների գործերը վարելու համար, որոնք փաստացիորեն դարձան «պաշտոնական իսլամը» ներկայացնող կառույցներ՝ ըստ էության ինստիտուցիոնալացնելով «ցարական իսլամը»: 
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԼԾԱԿ
21.02.2015 \ 20:24 Reads: 2287
ՄԱԿ-ի կանոնադրության 41-րդ հոդվածը նախատեսում է միջազգային անվտանգության և խաղաղության պահպանմանը կամ վերականգնմանն ուղղված այն միջոցները, բացառությամբ` ռազմական ուժի օգտագործման, որոնք կարող են ընդունվել Անվտանգության խորհրդի կողմից. դրանք են` «տնտեսական հարաբերությունների, երկաթգծային, ծովային, օդային, փոստային, հեռագրական, ռադիո և այլ կապի միջոցների ամբողջական կամ մասնակի ընդհատում, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների խզում»:
ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ ԲԱՑ ՆԱՄԱԿ Է ՈՒՂՂԵԼ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԷՐԻԿ ՌՈՒԲԻՆԻՆ
20.02.2015 \ 23:50 Reads: 3328
Անձամբ ես ողջունում եմ Միացյալ Նահանգների այդ որոշումը, քանի որ, ինչպես Դուք իրավացիորեն նշել եք. «Հայաստանը և ընդհանրապես Հարավային Կովկասը, շատ մոտ են աշխարհի ամենվտանգավոր շրջաններին»:  Լրացուցիչ անվտանգությունը տվյալ դեպքում բնավ  ավելորդ չէ:  Թեև ինձ համար դեռևս պարզ չէ, թե ի՞նչ կերպավորում է ունենալու այդ համագործակցությունը, բայց արդեն ակնհայտ է, որ այն շատ բան է փոխելու տարածաշրջանում:
ԷՐԴՈՂԱՆ ՀՐԵՇԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՇՇԻՑ. Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
19.02.2015 \ 10:55 Reads: 2259
Վերջին 13 տարիների ընթացքում Էրդողանը աստիճանաբար վերածվեց կոռումպացված բռնակալի՝ ժամանակակից Օսմանյան սուլթանի հովերով տարված: Արդյոք ի սկզբանե նա եղե՞լ է գառան մորթի հագած գայլ, թե՞ շփացել է միջազգային հանրության կույր աջակցության և շռայլ գովասանքների պատճառով:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
12.02.2015 \ 12:28 Reads: 1985
Դիվանագետի կարծիքով, նախ պետք է լուծել 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հարցը՝ չվնասելու 100-ամյակի հռչակագրին. «Պետք է ցյուրիխյան արձանագրությունները հետ կանչվեն, որովհետև ստացվում է երկու փաստաթղթերի՝ հռչակագրի և արձանագրությունների դիսոնանս, ասիմետրիա, որը կարող է մեզ խանգարել»:
ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻ ՓՈւԼՈւՄ
11.02.2015 \ 21:37 Reads: 4138
Փոքր երկրները գերտերությունների մեծ խաղում մշտապես շախմատային զինվորի դեր են կատարել. նրանց դերերը տարբերվում են՝ կախված իրենց պատմական ճակատագրից, աշխարհագրական դիրքից, հարևան պետություններից և նրանց հետ հարաբերություններից, այն դաշինքներից, որոնց մեջ նրանք ներգրավված են:
« 1 2 ... 39 40 41 42 43 ... 90 91 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com