ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵՑ 845.000 ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՁՈՒ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
![]() «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ ![]() Զարմանելիորեն, Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավար Դիկ Գեբարդը Կոնգրեսում իր երկարատև գործունեության ընթացքում պայքարել է ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման: Սակայն պաշտոնաթողությունից շատ չանցած, նա դարձավ հայկական հարցերի մոլի հակառակորդ՝ փող աշխատելով Հայոց ցեղասպանության թուրքական ժխտումներից: ԱՄՆ արդարադատության նախարարության փաստաթղթերը բացահայտում են, որ «Գեբարդ գրուպին» վճարվել է տարեկան 1.4 միլիոն դոլար՝ Թուրքիայի շահերը Վաշինգտոնում առաջ մղելու համար: Ըստ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի՝ Արդարադատության նախարարություն «Գեբարդ գրուպի» ներկայացրած փաստաթղթերը ցույց են տալիս, որ Գեբարդը և նրա գործընկերներն անցյալ տարի հանդիպումներ են ունեցել Ներկայացուցիչների պալատի և Սենատի տասնյակ անդամների հետ՝ աշխատանքներ տանելով ընդդեմ. 1) Կոնգրեսի բանաձևերի՝ Հայոց ցեղասպանության և Թուրքիայի կողմից քրիստոնեկան եկեղեցիները վերադարձնելու վերաբերյալ, և 2) բացահայտումների, որ Թուրքիան աջակցել է իսլամական ջիհադականներին՝ Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաք նրանց ներխուժման ժամանակ: Ավելի նողկալի է, որ Արդարադատության նախարարության փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես 2014 թվականի ապրիլի 24-ի հենց նախօրեին Գեբարդի գործընկեր Ջանիս Օ՛Քոնելը կապ է հաստատել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Բրայան ՄաքՔեոնի և Պետքարտուղարի օրենսդրական հարցերով տեղակալի օգնական Չադ Քրեյկեմիերի հետ, որպեսզի ձևափոխի Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Օբամայի ամենամյա հայտարարությունը՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանի խեղաթյուրված և կեղծավոր ներողությունից հետո, որ նա հայտնել էր Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բոլոր զոհերի համար: Արդարադատության նախարարության փաստաթղթերը նաև բացահայտում են, որ Գեբարդը և Օ՛Քոնելը 2014 թ. մարտի 3-ին «Թուրքական ավիաուղիներով» մեկնել են Ստամբուլ և Անկարա՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդականի հետ հանդիպելու նպատակով: Գեբարդը Ստամբուլ և Անկարա է մեկնել Փարիզից, երթուդարձի համար ծախսելով 1513 դոլար, իսկ Օ՛Քոնելը Ստամբուլ և Անկարա է մեկնել Վաշինգտոնից՝ ծախսելով 6986 դոլար երթուդարձի համար: Երկու լոբբիստները երեք օր գիշերել են Ստամբուլի «Կոնրադ» հյուրանոցում, և յուրաքանչյուրի ծախսը կազմել է 710 դոլար: Թուրքիայում եղած ժամանակ նրանք ծախսել են 600 դոլար լիմուզինների ծառայության վրա: Անցյալ ամիս Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, Ամերիկայի հայկական համագումարը և Հայ երիտասարդաց դաշնակցությունը (Արևելյան և Արևմտյան ԱՄՆ) ավելի քան 200 նամակ են ուղարկել «Գեբարդ գրուպի» և Թուրքիայի համար աշխատող 4 այլ լոբբիստական ընկերությունների՝ «Դիկշտայն շապիրո» ՍՊԸ-ի, «Գրինբերգ թրորիգ», «Ալփայթակ» և «Միջազգային ԼԲ» հաճախորդ հանդիսացող գործարարներին, համալսարաններին և հասարակական կազմակերպություններին: Նման մի նամակով նրանք խնդրել են «Յունայթեդ էյրլայնսից» պահանջել լոբբիստական ընկերությունից դադարեցնել իր պայմանագիրը Թուրքիայի կառավարության հետ, հակառակ դեպքում ավիաընկերությունը պետք է խզի իր պայմանագիրը լոբբիստական ընկերության հետ: Եթե մինչև փետրվարի 28-ը ոչ մի գործողություն չձեռնակվի՝ ամերիկահայերը պետք է բողոքի ակցիա անցկացնեն ինչպես լոբբիստական ընկերության, այնպես էլ «Յունայթեդ էյրլայնսի» դեմ: ![]() Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը ողջունեց «LAWA-ի և Լոս Անջելես քաղաքի պաշտոնատար անձանց՝ զրոյական հադուրժողականության քաղաքականություն ցուցաբերելու սկզբունքային դիրքորոշման համար ընդդեմ ցեղասպանության ժխտողականության: LAWA-ի որոշումն արտացոլում է ճիշտ կառավարման ամենաբարձր չափանիշները և ավելի է ամրապնդում Լոս Անջելեսի՝ պետական և միջազգային առաջնորդ հպարտ դիրքորոշումը ցեղասպանության կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով: Որպես ցեղասպանությունը ժխտող անձ՝ Գեբարդն արժանի չէ Լոս Անջելեսի բնակիչների անգամ մեկ դոլարին, և չպետք է որևէ կապ ունենա մեր քաղաքի հետ»: Ըստ Արեմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ձեռք բերած փաստաթղթերի՝ «Գեբարդ գրուպ» ընկերությունը «845 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է ունեցել LAWA-ի հետ, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2012 թ. Լոս Անջելեսի նախկին քաղաքապետ Անտոնիո Վիլարագոսայի պաշտոնավարության ժամանակ: LAWA-ի հետ պայմանագրի հաստատումից հետո, «Գեբարդ գրուպը» ստանում էր ամսական ավելի քան 23 հազար դոլար վարձատրություն իր աշխատանքի դիմաց օդանավակայանի համար, միաժամանակ ներկայացնելով Թուրքիայի կառավարության շահերն ընդդեմ ամերիկահայ համայնքի շահերի»: Այս առաջին խոշոր հաղթանակից հետո ամերիկահայերը պետք է շարունակեն կոչ անել մնացած 200 ընկերություններին՝ «Գեբարդ գրուպի» և Թուրքիայի կողմից վարձու այլ լոբբիստական ընկերությունների հաճախորդներին՝ խզել իրենց պայմանագրերը, քանի որ ցեղասպանության ժխտողներին վարձելը թե անբարոյական է, թե վատ բիզնեսի որոշում... Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1785 reads | 25.02.2015
| |