ԶՎԱՐԹ ՍՈՒՋՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ՝ ՎԵՐՍՏԱՆԱԼՈՒ ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ
23.01.2015 \ 00:48 Reads: 1838
Ես խոսեցի 94-ամյա տիկին Սուջյանի հետ, որ բնակվում է Նյու Յորքում (և ոչ թե Կալիֆորնիայում, ինչպես հաղորդում է թուրքական մամուլը): Նա պատմեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո, բռնագաղթելով Դիարբեքիրից, նրա ընտանիքն սկզբում տեղափոխվել է Լիբանան, այնուհետև Կուբա (ոչ թե Կորեա՝ ըստ թուրքական մամուլի) և վերջապես հաստատվել Միացյալ Նահանգներում:
ՕՋԱԼԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ԹՄՆ
20.01.2015 \ 11:53 Reads: 3139
«Իմ պլանի եզրափակիչ՝ 4-րդ կետը փաստական նշանակություն ունի: Պետք է վերաշարադրվի թուրք-քրդական հարաբերությունների պատմությունը, քրդերը չպետք է ներկայացվեն որպես ահաբեկիչներ, իսկ ժամանակակից Թուրքիայի տարածքը չպետք է լինի միայն թուրքերի հայրենիք, որովհետև քրդերն էլ այստեղ պետք է ունենան իշխանություն և երկիրը կառավարելու հավասար լիազորություններ»:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԱՐՍԵՆ ԿԻՏՈՒՐ
20.01.2015 \ 00:14 Reads: 3102
1919թ. մայիսին եղել է Հայաստանի Հանրապետության Պետական խորհրդի անդամ, ապա գործուղվել Իրաք՝ որպես ՀՀ հյուպատոս, և կազմակերպել ներգաղթը: 1919-ին Բաղդադում հանդիսացել է ՀԲԸՄ տեղի մասնաճյուղի հիմնադիրներից: Մոսուլում հիմնել է «Վասպուրական» որբանոցը, որը հետագայում տեղափոխվել է Բաքուբա, ապա՝ Երուսաղեմ, վերանվանվելով «Արարատեան որբանոց»:
ԻՍԼԱՄ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ
18.01.2015 \ 23:52 Reads: 12951
Իսլամի դրոշի ներքո արաբական ցեղերին հաջողվեց միավորվել և նվաճողական արշավանքների արդյունքում 7-րդ դարի կեսերին ստեղծել արաբաիսլամական պետություն (խալիֆայություն):
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ
17.01.2015 \ 11:55 Reads: 5230
Վատիկանից դուրս գալուց հետո, հայերից մեկն ասաց, որ մոտերքում մի շատ “աղվոր, և կարևորն աժան ճաշարան” գիտե և ցանկացողներին կոչ արեց հետևել իրեն: Մի քանի հունահայ բարեկամներիս հետ ես էլ միացա: Իմանալով, որ հայ դիվանագետ եմ, մեր փոքրիկ խմբի անդամների վերաբերմունքը համեստ անձիս նկատմամբ արմատապես փոխվեց: Հասանք ռեստորան, պատվիրեցինք կերակուրը, բերեցին, սակայն ոչ-ոք չէր սկսում ուտել:
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ, ԹՈՒՐՔԱԿԱՆԸ` ՀԱԿԱԶԴՈՂ
16.01.2015 \ 22:52 Reads: 2191
Կասկած չկա, որ Դարդանելը հակազդեցություն է Ցեղասպանության 100-ամյակին: Կասկած չկա նաեւ, որ 100-ամյակը լրջագույն մարտահրավեր-մղձավանջ է դարձել Անկարայի համար, որ պետական ամենաբարձր մակարդակով եւ աշխարհին ուղղված հրավերներով ուզում է հակակշիռ քայլերի դիմել: Այս ծրագիրը վեր է Թուրքիայի վարչապետի հայ խորհրդականի իրավասություններից, ինչը որ հերթական անգամ ընդգծում է հայազգի խորհրդականի սոսկ ազգային պատկանելիության փաստի շահարկումը Անկարայի կողմից:
Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՓԱՐԻԶԻ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
14.01.2015 \ 23:20 Reads: 1653
Իրաքում և Սիրիայում 2014-ի կեսից տասնյակ հազարավոր մարդկանց սպանած «Իսլամական պետություն» խմբավորումը պաշտոնապես զենք ու փող ստանում է Սաուդյան Արաբիայից, ոչ պաշտոնապես՝ Թուրքիայից, եվրոպական մի քանի երկրներից ու Ամերիկայից: Փարիզի ահաբեկության հեղինակները Իսլամական պետության անդամներ են:
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԽԱՓԱՆԵԼ Է «ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱ» ԿՈՄԻՏԵԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՀՆԱՐՔԸ ԱԹԵՆՔՈՒՄ
14.01.2015 \ 00:36 Reads: 1628
Անցյալ շաբաթ թուրքական «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին չհաջողվեց  Հունաստանում կրկնել տասը տարի առաջ Շվեյցարիայում իր կազմակերպած ժխտողական խաղը:  Փերինչեքը ծրագրել էր իր սրբապիղծ «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամների հետ միասին մեկնել Աթենք՝ վիճարկելու Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող վերջերս ընդունված հունական օրենքը:
ՊԵՏՔ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՔԱՄԵԼ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉԸ ՆԱ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՏԱԼ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
13.01.2015 \ 23:51 Reads: 2820
Ես չեմ կարծում, որ Ղարաբաղում պատերազմական գործողություններ լինեն, որովհետև Ադրբեջանը չի գնա այդ քայլին` հասկանալով, որ շատ կտուժի: Բլից քայլեր, ավելի խորացված ռազմական ակտեր կարող են լինել, բայց ընդհանրապես, աշխարհն այսօր չի գնա մեծ պատերազմի: Բոլորը լավ պատկերացնում են դրա հետևանքները, որ դա կարող է բոլորի վերջը լինել:
ՇԱՌԼԻ ՀԵԲԴՈՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ԼԱՐԱԽԱՂԱՑՈՒԹՅՈՒՆԸ
13.01.2015 \ 00:48 Reads: 1713
Թուրքիայի վարչապետի հայտնվելը դատապարտանքի և զորակցության քայլարշավին որոշ նախաբան ուներ. Անկարայի հայտարարությունները` ահաբեկչությունը դատապարտող ու տակավին այն կանխարգելող գործողությունների մասնակցելու պատրաստակամության դրսևորումով, Դավութօղլուի ճանապարհն էր հարթում դեպի Փարիզ։
​ՄՈՆՏԵՎԻԴԵՈ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
12.01.2015 \ 11:54 Reads: 1631
Տարեսկիզբը հայության համար հատկանշվում է քաղաքական բավական ուշագրավ եւ կարեւոր մի իրադարձությամբ: Ձայնը հնչեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետության կողմից: Պաշտոնական Մոնտեվիդեոն հանդես է գալիս նման հայտարարությամբ, հայության ամենահրատապ խնդրի շուրջ շատ կարեւոր նախանշում կատարելով:
ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՂԿԱՍԱՅԼԸ ՎԱՐԴԵՐԻ ՇՔԵՐԹՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ
12.01.2015 \ 11:24 Reads: 1532
Ավելի քան մեկ տարի առաջ մի խումբ հայ երիտասարդներ ստեղծեցին Ամերիկայի ծաղկասայլի հայկական ընկերակցությունը և ձեռնամուխ եղան մի հավակնոտ ծրագրի, որի մասին շատ հայեր վաղուց էին մտածել, սակայն ոչ ոք չէր փորձել իրականացնել: Նրանք որոշել էին 126 տարվա ընթացքում առաջին անգամ հայկական ծաղկասայլով մասնակցել աշխարհահռչակ Վարդերի շքերթին, որն անցկացվում է Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում:
ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է. ԴԻՎԱՆԱԳԵՏ
08.01.2015 \ 22:59 Reads: 1715
- Իսլամական այդ հանրապետությունը կամ շարժումն ի՞նչ վտանգ կարող է առաջացնել Հայաստանի համար:
- Ունենալով համաշխարհային խալիֆաթ ստեղծելու նպատակներ՝ նրանք ծրագրում են հարված հասցնել նաև Հարավային Կովկասի ուղղությամբ՝ դեպի Ռուսաստան: Նրանց նպատակը հիմնականում Ռուսաստանի տարածք ներթափանցելն է, հատկապես որ ՌԴ-ում կա մուսուլմանական մեծ զանգված: Իսկ այդ ծրագրերում Հայաստանը կարող է ոտքի տակ գնալ:
ԱՄԱԼ ՔԼՈՒՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
25.12.2014 \ 01:40 Reads: 1897
Ամալ Քլունին բարձրակարգ փաստաբան է, ով մասնագիտացած է միջազգային իրավունքի, քրեական իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության և արտահանձնման ոլորտներում: Նա ներգրավված է եղել մի շարք խոշոր դատավարություններում, ինչպիսիք են՝ Էլգինի մարմարները Մեծ Բրիտանիայից Հունաստան վերադարձնելու դատը, «Վիկիլիքսի» Ջուլիան Ասանժի պաշտպանությունը և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատը: Նա նաև աշխատել է ՄԱԿ-ում Լիբանանի հարցերով հատուկ դատարանի դատախազի, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի համար Միջազգային քրեական դատարանի հետ:
« 1 2 ... 41 42 43 44 45 ... 90 91 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com