ԹՈՒՐՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՆՈՒԼ Է ՏՎԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ
26.11.2014 \ 13:58 Reads: 1784
Վերջին տարիներին մեծանում են թուրք մտավորականների, գիտաշխատողների, լրագրողների և իրավապաշտպանների շարքերը, որոնք համարձակ դիրքորոշում են դրսևորում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ՝ ընդդեմ իրենց կառավարության ժխտողականության: Չնայած նրանց դեռևս փոքրաթիվ քանակին և նախագահ Էրդողանի վրա ունեցած չնչին ազդեցության՝ պայքարը հանուն ճշմարտության և արդարության պետք է իրականացնել երկու ճակատով՝ Թուրքիայի ներսում և դրսում:
ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԵՆՔ ՎԱՃԱՌՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ ՆՈՒՅՆՔԱՆ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
25.11.2014 \ 10:44 Reads: 1588
Հայաստանը ոչ միայն պետք է հակահարված տա Ադրբեջանին, այլ նաև ձեռնարկի դիվանագիտական բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բացահայտելու և դատապարտելու այն երկրին, որի վաճառած հրթիռների միջոցով Բաքուն խոցել է հայկական ուղղաթիռը: Պետք է նշել, որ վերջին տարիներին Իսրայելը և Ռուսաստանը միլիարդավոր դոլարների ժամանակակից ռազմական տեխնիկա են վաճառել Ադրբեջանին:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ. ՎԵ՜ՐՋ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԼԵՇՄՈԲԵՐԻՆ
24.11.2014 \ 13:15 Reads: 1631
Գործողության կազմակերպման, նախապատրաստման, իրականացման եւ կատարողականության որակի ռազմագիտական վերլուծումները մասնագիտական մոտեցումներ են պահանջում։ Այս պահին պարզ է եւ հստակ, որ ուղղաթիռի վայրի ապաշրջափակումը, ադրբեջանական ծուղակի չեզոքացումը, ադրբեջանցի զինվորների ոչնչացումը եւ հայ օդաչուների դիակի եւ մասունքների, ինչպէս նաեւ ուղղաթիռի անհրաժեշտ մասերի տարհանումը բարդ, սակայն միաժամանակ կատարելագործության հասնող զինվորական միջամտություն է, եւ վեր է ամեն գնահատականից։
ԵՐԵՎԱՆԸ՝ ՄԵԿՈՒՍԱՑՎՈՂ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԱՊԱՄԵԿՈՒՍԱՑՎՈՂ ԹԵՀՐԱՆԻ ՄԻՋԵՎ
20.11.2014 \ 10:27 Reads: 1550
Ընթացքը այնպես է, որ Ռուսաստանի մեկուսացման դիմաց Իրանի ապամեկուսացման միտումներ են դրսևորվում ԱՄՆ-ի առաջնորդությամբ, ինչը նաև հատկանշում է Իրանի հետ բանակցությունների աշխուժացումը և դրական արդյունքների հանգման հավանականությունների բարձրացումը: Իրանի գործոնի նկատմամբ ԱՄՆ-ի հարափոփոխ դիրքորոշումները իրենց ազդեցությունն են ունենում Երևանի ուղղությամբ. մանավանդ որ մյուս կողմը այս դեպքում Ռուսաստանն է, որի նկատմամբ որդեգրված պատժամիջոցները արձանագրում են հետևողական մագլցողականություն:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԱՐԿԵԼ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ
19.11.2014 \ 00:29 Reads: 1650
Հիմա պահն է, որ պատասխանատվությունների համահավասարեցման խաղը կանգ առնի եւ իրերը կոչվեն իրենց անուններով: Պատասխանատվության մատնանշմանը բնականաբար կհաջորդի դատապարտում: Ուսումնավարժական նպատակով թռիչք իրականցնող ուղղաթիռի խոցումները կանխարգելելու համար միջազգային հանրությունը պետք է երաշխավորի օդային անվտանգ տարածք Արցախին:
ԴԻՎԱՆԱԳԵՏ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԶԲԱՂՎԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅՈՎ
19.11.2014 \ 00:12 Reads: 1724
Ստեղծվելիք Միջազգային ինտեգրացիայի նախարարությունը, ամենայն հավանականությամբ, պետք է զբաղվի Եվրասիական ինտեգրացիայով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը՝ ստեղծել Միջազգային ինտեգրացիայի նախարարություն:
ԻՆՔՆԱԹԻՌ ԽՓԵԼԸ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋ ԲԵՐՈՒՄ. ԴԵՍՊԱՆ
18.11.2014 \ 11:58 Reads: 1833
Միջազգային իրավունքի տառի համաձայն՝ եթե ինքնաթիռը խփված է իր տարածքում, իրավական տեսակետից շատ դժվար է այնտեղ որևէ բան գտնել, քանի որ իր օդային տարածքն է խախտել: Ինչ վերաբերում է նրան, որ Ղարաբաղն իրենց օդային տարածքն է, այստեղ մեծ հարց է բացվում, քանի որ 94 թվականին, երբ զինադադարի պայմանագիր ստորագրվեց, այնտեղ չէր ասվում, որ Ղարաբաղի օդային տարածքում ոչ մի ինքնաթիռ չպետք է թռչի, այնպես որ, սա նրանց մեծ բացն է: Եթե խփված ուղղաթիռը չեզոք տարածքում է կամ Ղարաբաղի օդային տարածքում է, այդ դեպքում որևէ արդարացում գոյություն չունի:
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԷՍԿԱԼԱՑԻԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼ
13.11.2014 \ 13:03 Reads: 1646
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ նշելով, թե հայկական ռազմական ուղղաթիռը ոչ թե խախտել է սահմանը, այլ առաջին գծից 500 մետր հեռավորությունից հարձակման կուրս է վերցրել ու փորձել կրակել Ադրբեջանի դիրքերի վրա: Հենց դա է իբրև եղել պատճառը, որ նրանց հակաօդային ուժերը ոչնչացրել են ՄԻ-24-ը: Արդեն գիշերը ադրբեջանցիները տեսանյութ տարածեցին՝ ցույց տալով, թե ինչպես են կործանում հայկական ուղղաթիռը:
ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ
13.11.2014 \ 12:31 Reads: 1624
ԱՄՆ Կոնգրեսի գրեթե բոլոր թեկնածուները, որոնք աջակցել են հայ-ամերիկյան հարցերին, հաղթանակ են տարել նոյեմբերի 4-ին կայացած ընտրություններում: Արդյունքը նույնքան դրական եղավ առաջադրված մյուս թեկնածուների համար՝ նահանգային և տեղական մրցապայքարներում: Հետևաբար, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ իր աջակցած թեկնածուների ավելի քան 95 տոկոսը հաջողության է հասել:
ԶՈՐՔԻ ԲԱՐՈՅԱԼՔՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ. ԿԱՐՍԻ ԱՆԿՈՒՄԻՑ 94 ՏԱՐԻ ԱՆՑ…
04.11.2014 \ 22:44 Reads: 1998
94 տարի առաջ հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ հայ ժողովրդի պատմության ողբերգական դրվագներից մեկը՝ առանց կռվի թուրքերին հանձնվեց Կարսի ամրոցը, որի պատճառով հայկական բանակը ունեցավ մեծ թվով ռազմամթերքի, մարդկային և տարածքային կորուստներ: 1920 թվականի իրադարձությունները վերագնահատելիս այսօր փորձագետները հաճախ մեղադրում են այն ժամանակվա բոլշիկյան քարոզիչներին, մինչդեռ մեր պարտության համար հիմնական դեր խաղացել է հայ զինվորների բարոյալքված լինելը:
ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ. ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
04.11.2014 \ 22:35 Reads: 4071
Այս հաջորդականությամբ և այս պատճառներով են տեղի ունեցել դեպքերն ու իրադարձությունները հինգերորդ դարի մեծ ապստամբության ժամանակ, որը հայտնի է Վարդանանց պատերազմ կամ Հայոց պատերազմ անունով և որը մեզ անծանոթ է իր բուն էությամբ: Մինչև Նվարսակ դեռ 21 տարի կար...
ԻՆՉՈ՞Ւ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՑՈՒՑԱՆԱԿԻ ՈՒՂՂՈՒՄԸ. ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
30.10.2014 \ 16:02 Reads: 2031
Տասնամյակներ շարունակ թուրքական իշխանությունները համակարգված ձևով թաքցրել են հայկական եկեղեցիների և հուշարձանների իսկական ինքնությունը, որպեսզի ոչ ոք չհիշի, որ հայերը հազարավոր տարիներ ապրել են այժմ Թուրքիայի Հանրապետության կողմից բռնագրավված հողերի վրա: Չբացահայտելով հայկական քաղաքակրթության հետքերը, թուրք պաշտոնյաները հուսով էին, որ այդպես հարկ չի լինի բացատրել հայերի անհետացումը. ևս մեկ թուրքական ժխտողականության դրսևորում:
«ԱՎԵԼԻ ՎԱՏ ԾԱԳՈՒՄՈՎ» ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ
30.10.2014 \ 00:32 Reads: 1744
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի նշանակման լուրը բնականաբար պիտի գրավեր բազմակողմանի ուշադրություն: Առաջին հայացքից թվում է, որ «Ակոսի» նախկին խմբագրի նշանակումը կապված է հայկական կողմին ուղղված ծրագրերի հետ. ավելի մասնակի` Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ առնչված Անկարայի որդեգրած գործողությունների շարքի կարեւոր օղակի հանգամանք ունի այս քայլը:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՁՄԵՌՎԱ ՎՏԱՆԳԻՑ
29.10.2014 \ 23:24 Reads: 1475
«Գազի գնի վերաբերյալ բանակցության արդյունքները պետք է ձեռնտու լինեն բոլոր կողմերին: Խոսել Ռուսաստանի ձմեռային, աշնանային կամ այլ եղանակային սպառնալիքների մասին, սխալ է, որովհետև մենք տնտեսական ճնշումների պատճառով չենք կարող գնալ զիջումների»,-նշել է դեսպան Իվան Կուխտան:
« 1 2 ... 43 44 45 46 47 ... 90 91 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com