ԶՈՐՔԻ ԲԱՐՈՅԱԼՔՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ. ԿԱՐՍԻ ԱՆԿՈՒՄԻՑ 94 ՏԱՐԻ ԱՆՑ…
![]() 1920-ի օգոստոսի 10-ը Հայաստանի ու հայերի ամենահիշարժան օրերից մեկն է: Սևրի պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքը եռակի ավելի էր այսօրվա տարածքից՝ հասնելով մինչև Սև ծովի ափեր: Այդ օրվանից ճիշտ 81 օր անց՝ 1920-ի հոկտեմբերի 30-ը նշանավորվեց որպես հայոց պատմության ամոթալի էջերից մեկը: Առաջին աշխարհամարտում թուլացած, իսկ Սարդարապատի ու Բաշ Ապարանի ճակատամարտերում ջախջախված թուրքական բանակը առանց կրակոցի, որպես նվեր ստացավ Կարսի բերդը: Դա Արևմտյան Հայաստանի վերջնական հայաթափման և հայոց պետականության կորստի հիմք դրեց: ![]() Բեռլինի ազատ համալսարանի դոկտոր Ժիրայր Քոչարյանը համոզված է՝ ոչ ոք թուրքերին ավելի լավ չի ճանաչում, քան հայերը, որովհետև 700 տարի ապրել ենք նրանց հետ կողք կողքի, տեսել բոլոր դավադրություններն ու կազմակերպած կոտորածները, ուստի մեզ համար աններելի է թուրքի դիմաց բարոյալքվել ու կորցնել պետականությունը: Թուրքերը նույն փորձը արեցին 90-ականներին՝ Արցախում, բայց Հայաստանն այդ ժամանակ առավել քան միասնական էր: Այսօր մեզ համոզում են, որ թուրքերը փոխվել են: Ժիրայր Քոչարյանը բերում է մեկ փաստ՝ հայոց ցեղասպանության հեղինակները ամբողջ աշխարհում համարվում են համամարդկային հանցագործ, բայց Թալեաթի, Սելահաթին և Ջեմալ փաշաների գերեզմանները Թուրքիայում և հատկապես գերմանաբնակ թուրքերի համար սրբավայր են: Նաիրի Հոխիկյան | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
1998 reads | 04.11.2014
| |