ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀՐԵԱ ՇԱՌԼԱՏԱՆԸ ՔԱՐԵՐ Է ՆԵՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ԱՊԱԿԵ ՏՆԻՑ
20.12.2014 \ 13:09 Reads: 1760
Հրեական և իսրայելական լուրերի JNS.org կայքը տեղադրել է Արյե Գուտի թունոտ, հակահայկական հոդվածն ամպագոռգոռ խորագրով՝ «Հակասեմիտիզմը Հայաստանում. հստակ և այժմեական վտանգ»: Տասնյակ ադրբեջանական և թուրքալեզու լրատվամիջոցներ շտապեցին վերահրապարակել այս հայատյաց քարոզչությունը՝ ընդգծելով, որ այն վերցված է «հանրաճանաչ» իսրայելյան լրատվական աղբյուրից: Հնարավոր է, որ հոդվածը գրվել է Բաքվում, տեղադրվել իսրայելական և հրեական հրապարակումներում, ապա արտատպվել Ադրբեջանում՝ ընթերցողների մոտ ստեղծելով այնպիսի տպավորություն, որ այն գալիս է երրորդ կողմի անաչառ աղբյուրից:
ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ
20.12.2014 \ 12:54 Reads: 1481
Վերջին աշխատանքային օրը նա անցկացրել է լրագրողների հետ, պատմել դեսպանի իր առաքելության ու իրականացված ծրագրերի մասին, խոսել ամերիկյան աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նպատակներից: Ամերիկյան ֆաստֆուդի երբեմնի սիրահար դիվանագետը Հայաստանում աշխատելու 3 տարվա ընթացքում հասցրել է դառնալ մեղրի, չորացրած մրգի ու ընդեղենի սիրահար:
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ` ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
17.12.2014 \ 17:23 Reads: 1717
Որքան մոտենա Ցեղասպանության 100-ամյակը, այնքան պիտի շատանան Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականի հայտարարությունները: Եվ այս առումով, երևույթը պետք է ընկալել օրինաչափ. ի վերջո ճիշտ չեն այն պնդումները, որ Մահչուպյանի նշանակման մեջ դեր չի ունեցել նրա հայազգի լինելը և թե Մահչուպյանն ընդհանրապես թուրքական հրատապ հարցերի նկատառումով է, որ նշանակվել է վարչապետի խորհրդական:
ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
17.12.2014 \ 11:11 Reads: 1596
Չնայած 2013-ի սեպտեմբերին եվրոպական ուղուց շեղվելու Հայաստանի որոշումը բացասաբար ազդեց վստահության մակարդակի վրա, բայց ճիշտ մեկ տարի անց հնարավոր եղավ գալ ընդհանուր հայտարարի և աշխատել գործակցության նոր փաստաթղթի վրա: Երևանում դեկտեմբերի 16-ին հայտարարել է Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ նշելով, որ նոյեմբերին Բրյուսելում ստորագրվել է Եվրամիության և Հայաստանի գործակցության միասնական օրակարգի փաստաթուղթ:
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
12.12.2014 \ 17:47 Reads: 2812
«Հայաստանն ու Ադրբեջանը վերջին տարիներին ավելացրել են ռազմական բյուջեները: Ռուսաստանը երկու երկրներին էլ զենք է մատակարարում, բայց դա վտանգավոր է և կարող է դառնալ նոր էսկալացիայի պատճառ: Ադրբեջանը շեշտը հիմնականում դրել է հարձակողական զենքի՝ մասնավորապես հրթիռների, տանկերի և կործանիչների վրա, իսկ Հայաստանը թեև քիչ է խոսում իր հնարավորությունների մասին...
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ
12.12.2014 \ 11:11 Reads: 1408
Հայաստանի և Սփյուռքի ղեկավարության տարբեր հեղինակավոր անձինք խնդրեցին ինձ մեկնաբանել այս բանավեճը՝ հուսալով հանդարտեցնել շիկացած մթնոլորտը: Ես համաձայնեցի, ոչ թե այն պատճառով, որ կարծում եմ, թե իմ հոդվածը կլուծի բուն հարցը, այլ որպեսզի անդրադառնամ ավելի մեծ խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջև մեր պատմության այս ճակատագրական պահին:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇՐՋԱԴԱՐՁԻ ՆԱԽԱՆՇԱՆՆԵ՞Ր
11.12.2014 \ 11:03 Reads: 1551
Էրդողանի կիրառած առաձգականությունը այս խաղում բավական նեղացել է։ ՌԴ նախագահի Անկարա կատարած այցելությանը անմիջապես հետևած ԵՄ-ի պատվիրակության այցելությունը միայն Անկարային սիրաշահելու փորձերով չի բացատրվում։ Այստեղ հստակ ճնշում կա ԻՊ-ի զարգացման և տարածման ընթացքին մեծ աջակցություն ցույց տված Անկարայի վրա, որի ղեկավարը Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների համաժողովում իր ելույթում ասել էր. «Արևմուտքը չի սիրում մուսուլմաններին, նրանք ժպտում են մեր երեսին, միաժամանակ հրճվում մեր և մեր երեխաների մահերով:
CNNTURK. «ՊՆԴՈՒՄՆԵՐ ԿԱՆ, ԹԵ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՊՐՈՒՄ Է 4 ՄԼՆ ՀԱՅ»
11.12.2014 \ 10:49 Reads: 2071
«CnnTurk» լրատվականն անդրադարձել է հայկական «Կենտրոն» հեռուստաալիքով հեռարձակված ֆիլմաշարի և մի նյութի, որտեղ խոսվում է քրդական հարցի լուծման հեռանկարների և Արևմտյան Հայաստանում այժմ ապրող հայերի թվի մասին: «Թուրքիայում 4 մլն հայերի առկայության մասին պնդում» վերնագրով նյութում «CNNTurk»-ը հանգամանորեն ներկայացնում է Նաիրի Հոխիկյանի պատրաստած ռեպորտաժը քրդական հարցի կարգավորման վերաբերյալ քրդերի ցմահ բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի առաջ քաշած քառափուլ ծրագրի մասին: Այդ ծրագիրն առաջին անգամ հրապարակվել է դեկտեմբերի 5-ին թուրքական «Միլլիյեթ» օրաթերթում:
ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՔԱՂԱՔԸ ՄԻԱՅՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ ՉԷ (ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 26-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ)
08.12.2014 \ 11:40 Reads: 1474
Իբրև Թուրքիայի սահմանակից հայկական քաղաք, Գյումրիին տրված ռազմական այս նշանակությունը իր հիմնավորումներն ու բացատրությունները ունի: Սակայն մեր ռազմավարական գործընկերները պիտի իմանան նաև, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը միայն ռազմակայան չէ: Դա քաղաք է, որը պիտի ապրի, շնչի, զարգանա ու բարգավաճի, ժամանակակից հասկացողությամբ իբրև ԵՏՄ-ի անդամ հանրապետության կարևորագույն երկրորդ քաղաք: Ռազմավարական գործընկերները միայն ռազմական հիմնադրույթների վրա չեն մշակում իրենց հայեցակարգերն ու համագործակցության դաշտը ընդհանրապես:
ՉԵՆՔ ԴԱՌՆԱԼՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍ. ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊՈՒՏԻՆԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՈՉ ՊԱՏՇԱՃ ՁԵՎՈՎ
03.12.2014 \ 23:59 Reads: 1861
Նախագահ Էրդողանն ու վարչապետ Դավութօղլուն բարեհաճեցին բարձրաստիճան հյուրին սպասել նախագահի նստավայրում: Մեկ տարի առաջ Հայաստանի նախագահը անձամբ գնաց Գյումրու օդանավակայան և այնտեղ դիմավորեց ռազմավարական գործընկերոջը: Սա դաշնակիցների համեմատական բնութագրի համար:
ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԵԿՈՒՍԱՆԱԼ. ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱԿՏԻՎ
02.12.2014 \ 11:55 Reads: 2457
Այսօր միայն ծույլը չի քննադատում մեր արտաքին քաղաքականության ձախողումները՝ մեղադրելով արտգործնախարարությանը և նրա ղեկավարին։ Մինչդեռ անհաջողությունների պատճառը չպետք է փնտրել առանձին գործչի կամ գերատեսչության աշխատանքներում։ Դրանք համակարգային արատների հետևանք են, որոնք հնարավոր կլինի շտկել՝ XXI դարի համամարդկային և դեմոկրատական արժեքների որդեգրման ու իրագործման դեպքում։
ԲՈԼԻՎԻԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄԸ
02.12.2014 \ 11:35 Reads: 1712
Բոլիվիան Հարավային Ամերիկայի երրորդ երկիրն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հետևողի համար առաջին հարցն այն է, որ Բոլիվիան, ի տարբերություն Ուրուգվայի և մանավանդ Արգենտինայի, չունի հայկական գործոնի տարողունակությունը, քանակը և քաղաքական լծակի հանգամանքը: Չի կարելի անշուշտ բացարձակ հաստատումներ կատարել այն շարժառիթների մասին, որոնք Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները մղել են հանգելու նման բանաձևի:
ՆՈՐ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԹԻՄՈՒՄ
01.12.2014 \ 01:16 Reads: 2553
Դոկտոր Քոթանջյանը Հայաստանում "ազգային ավտանգության քաղաքագիտության" դպրոցի հիմնադիրն է, անվտանգության քաղաքակրթական վերլուծությունների գծով քաղաքական գիտությունների դոկտոր է (Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից Կառավարման ակադեմիա, Մոսկվա, 1992), Հակատերորիզմի գծով գիտական փորձագետ (ԱՄՆ Պաշտպանաության ազգային համալսարան, Վաշինգտոն, 2004 թ.), ՀԱՊԿ գիտական-փորձագիտական խորհրդի անդամ: Հայկ Քոթանջյանը ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր է, ունի Արտակարգ Դեսպանորդի ու Լիազոր Նախարարի դիվանագիտական կարգ։
«18+» ԿԱՄ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
26.11.2014 \ 19:44 Reads: 4415
1939-ի սեպտեմբերի 1-ին Ֆաշիստական Գերմանիան ներխուժեց Լեհաստան, սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ընթացքում՝ 6 տարի շարունակ, ակտիվ մասնակցություն ունեցան նաև երիտասարդ հիտլերականները: Նրանց հանձնարարված էր մաքրել հյուսիսային Լեհաստանը բնիկ լեհերից, աջակցել երկիրը ֆաշիստներով վերաբնակեցնելու հատուկ ծրագրին, չենթարկվողներին հանձնել էսէսականներին ու գեստապոներին:
« 1 2 ... 42 43 44 45 46 ... 90 91 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com