«18+» ԿԱՄ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
![]() ![]() Մինչդեռ անչափահասների ներգրավումը ռազմական գործողություններում և նրանց շահագործումը հետախուզադիվերսիոն օպերացիաներում տարածված էր նաև հնագույն ժամանակներում: Հին Հռոմում բանակ էին տանում միայն 16 տարին բոլորած պատանիներին. ըստ հռոմեական փիլիսոփայության՝ պատանին պետք է ոչ միայն տիրապետեր մարտարվեստին, այլև տվյալ դարաշրջանի տեխնոլոգիաներին`դարբնագործությանը, գորգագործությանը, խոհարարությանը, բժշկությանը, ինժեներությանը և այլն, իսկ Հին Հունաստանում 7-ամյա պատանու մուտքը Սպարտայի բանակ նույնիսկ ողջունելի էր: 14-րդ դարում Օսմանյան կայսրությունում դեռահաս զինվորներին փնտրում էին քրիստոնյաների և հրեաների շրջանում: Նրանց խլում էին իրենց ընտանիքներից, ստիպում ընդունել մահմեդականություն, որից հետո միայն թույլ տալիս մուտք գործել Սութլան Մուրադ Առաջինի էլիտար զորքերի շարքերը: Յենիչերները (անգլ՝ Jannisaries, թուրք՝yeniçeri - yeni («նոր») + çeri («զինվոր»)) Սուլթանի ամենավստահելի զինվորներն էին, որոնցից շատերը շուտով իրենց ձեռքը վերցրին Կայսրության կառավարման օղակները: ![]() ![]() Այստեղ էլ գործի դրվեցին «մտքի կառավարման և ուղեղների լվացման» Ֆաշիստական Գերմանիայի կողմից մշակված տեխնոլոգիական գաղափարները: Ռազմարվեստի և մարտական հնարքներին տիրապատելուց բացի դեռահաս արիացիները սովորում էին նվիրվել, սիրել ու մեռնել հանուն Ֆյուրերի, փառաբանել նորդիկ ու արիական ռասսայի ներկայացուցիչներին, նվաստացնել ու զրպարտել պարազիտ ու խառնածին ազգերին, ինչպիսիք էին հրեաները: Մինչդեռ արիական ռասսայի դեմոգրաֆիական աճն ապահովելու համար գործի էին անցնում աղջիկների երիտասարդական լիգայի (Bund Deutscher Madel) անդամները, ովքեր նաև պետք է կարողանային հաղթահարել 60 մետր տարածություն 14 վայրկյանում, նշան բռնել և պայթուցիկ նյութեր շպրտել 12 մետր հեռավորության վրա, լողալ 100 մետր: 1939-ի սեպտեմբերի 1-ին Ֆաշիստական Գերմանիան ներխուժեց Լեհաստան, սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ընթացքում՝ 6 տարի շարունակ, ակտիվ մասնակցություն ունեցան նաև երիտասարդ հիտլերականները: Նրանց հանձնարարված էր մաքրել հյուսիսային Լեհաստանը բնիկ լեհերից, աջակցել երկիրը ֆաշիստներով վերաբնակեցնելու հատուկ ծրագրին, չենթարկվողներին հանձնել էսէսականներին ու գեստապոներին: Վերապատրաստված պատանի հիտլեկանները հաճախ թաքնվում էին անտառներում և հակառակորդի զինվորական շարասյունը տեսնելուն պես դիմում հարձակման. կրակում էին կամ դանակահարում, նռնակները շպրտում տանկերի մեջ ու արագ թաքնվում: Իսկ եթե հայտնվում էին շրջապատման մեջ, պայքարում էին մինչև վերջին շունչը: ![]() Ի սկզբանե Տաբորիցկիի նշանակետում էին Բեռլինում էմիգրացված 16-ից բարձր տղաներն ու աղջիկները, սակայն աստիճանաբար ընդլայնվեց աշխարհագրությունը, նվազեցվեց տարիքային շեմը: Կազմակերպության շարքեր էին ընդգրկվում ռուս երիտասարդ շրջանավարտներ Պրահայից, Վարշավայից, Բռնոյից, Լոթարինգիայից, սկաուտական խմբեր Բելգրադից, Սմոլենսկից, Մցենսկից և այլն: ![]() Երրորդ Ռեյխում ստեղծված հատուկ հանձնախումբը՝ Աբվերը (Հիտլերյան Գերմանիայի ռազմական հետախուզության և հակահետախուզության վարչություն), զբաղվում էր հակասովետական հասարակական քարոզչությամբ: Նրանք զանազան պաստառների, ֆիլմերի, երգերի միջոցով հասարակական լայն շերտի ու հատկապես դեռահասների մոտ առաջացանում էին հակասովետական հակակրանք՝ բարձունքում պահելով Ադոլֆ Հիտլերին: «Դու ապահով կլինես բարձրակարգ սնունդով, բնակարանային լավ պայմաններով, լավ հագուստով ու գիտելիքով. կապրես հավասարը հավասարի պես, ինչպես շարքային գերմանացին, կմեկնես արձակուրդի, Եվրոպան բաց կլինի քո առջև, կծանոթանաս տարբեր ժողովուրդներին ու աշխարհագրությանը». ահա այսպիսի բազում հոգեբանական մեխանիզմներ էին կիրառում ֆաշիստները՝ վախի մթնոլորտ ստեղծելով դեռահասների շրջանում և ատելություն սերմանելով Խորհրդային Միության և Խորհրդային իշխանությունների նկատմամբ: Դիվերսիոն կադրեր պատրաստելու նպատակով Աբվերը գերմանական Կասել քաղաքի մերձակայքում՝ Գեմֆուրտի տարածքում, դիվերսիոն դպրոց էր հիմնել ռուսախոս էմիգրանտների համար: Այստեղ ապագա պատանի տեղեկատուները համապատասխան «վերբովկա» անցնելուց հետո ներգրավվում էին Հիմմլերի մշակած «Ցեպպելին» (Operation Zeppelin) լրտեսական օպերացիայում՝ շպրտվելով Կարմիր բանակի թիկունքներ: Նախնական գաղափարախոսական կուրսն անցնելուց հետո պատանի հիտլերականները տեղափոխվում էին հակաօդային պաշտպանություն, այնուհետ՝ Լյուֆտվաֆեի զենիթային դպրոց. այդ իսկ պատճառով նրանց անվանում էին «Լյուֆտվաֆեի օգնականներ», իսկ ավելի ուշ՝ «երիտասարդ էսէսականներ»: Պատերազմի ընթացքում միայն արևելյան ճակատում գործում էին Աբվերի և Ֆաշիստական Գերմանիայի անվտանգության ծառայությունների ավելի քան 130 հետախուզական, դիվերսիոն և հակահետախուզական խմբեր, շուրջ 60 դիվերսիոն դպրոց կադրեր էր պատրաստում հետագայում Կարմիր բանակի խրամատներ ուղարկելու նպատակով: Ֆաշիստական Գերմանիայի հետախուզության ու հակահետախուզության ծառայությունը բաղկացած էր 5 վարչությունից՝ «Աբվեր 1»՝ հետախուզության վարչություն, «Աբվեր 2»՝ սաբոտաժ, դիվերսիա, ահաբեկչություն, ապստամբություն, թշնամու կազմալուծում, «Աբվեր 3»՝ հակահետախուզություն, «Աուսլանդ (Ausland)»՝ արտաքին գործեր, և «Կենտրոնական բաժին»: ![]() Պարզվեց, որ գերմանական հետախուզությունը խորհրդային զորքերի տեղակայման, միավորումների և շտաբների վերաբերյալ ստույգ տեղեկություն ստանալու նպատակով խորհրդային տարածքներ էր ուղարկում անչափահասների, ովքեր զինված էին սնունդով, ջրով, պայթուցիկ նյութերով և 3-4 կտոր ածուխով. եթե հարցնեին՝ ինչի համար է ածուխը, երեխաները պետք է պատասխանեին՝ «մթերքով փոխելու համար»: Մինչդեռ ածուխն ընդամենը պատյանն էր պայթուցիչով լի դեղապատիճի, որը հանգիստ վիճակում անվտանգ էր, սակայն պայթյունավտանգ էր բենզինի կամ այլ վառելանյութի հետ միախառնվելիս: Դիվերսիոն օպերացիաները տապալվում էին մեկը մյուսի հետևից, թեև պակաս չէր նաև գրանցած հաջաղությունների թիվը Աբվերի հաշվեկշռում: 1944-ին «Սմերշ»-ի մեկ այլ գործողության շնորհիվ վերջնականապես Խորհրդային սահման անցան Աբվերի վերահսկողության տակ գտնվող Բիշոֆսֆելզենի (Bischofsfelsen) դիվերսիոն դպրոցի ռուսախոս սաները: Դիվերսիոն դպրոցի լիկվիդացիոն գործողությունը ղեկավարում էր ԽՍՀՄ հակահետախուզության գլխավոր վարչության պետ գեներալ-գնդապետ Վիկտոր Աբակումովը: 1944-ին Լյուֆտվաֆեի գլխավոր շտաբն ու ցամաքային զորքերի գլխավոր շտաբն արևելքի գրավյալ տարածքներից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Մերձբալթիկայից, հավաքագրել ու մոբիլիզացրել էին ավելի քան 28.000 անչափահաս պատանիներ ու աղջիկներ, ովքեր լրացուցիչ օգնող ձեռք պետք է լինեին ֆաշիստների ավիացիոն ու հակաօդային պաշտպանության համակարգում: Մոտ 19.000 պատանի ու 2500 աղջիկ կցված էին Լյուֆտվաֆեի կապի բաժանմունքին, մեխանիկական գումարտակներին ու հակաօդային ոստիկանությանը, ևս 5500 պատանի ու 1200 աղջիկ ներգրավված էին զինվորական արդյունաբերության՝ մասնավորապես գերմանական «Յունկերս» (Junkers) զինվորական ուղղաթիռների գործարանում և «Տոդտ» (The Todt) քաղաքացիական և ռազմաինժեներական կազմակերպության մեջ: Վեց տարի շարունակվող պատերազմից հետո Հիտլերի՝ «արիական ռասսա» ստեղծելու երազանքը փշրվեց Ֆաշիստական Գերմանիայի ջախջախման հետ մեկտեղ: 1945-ի մայիսին՝ Ֆաշիստական Գերմանիայի զինված ուժերի շրջափակումից հետո պատանի մի խումբ հիտլերականներ դեռևս շարունակում էին իրենց պայքարը «Werewolves» պարտիզանական ջոկատներում, և Դաշնակից երկրների ու Խորհրդային Միության իշխանություններից մի քանի տարի պահանջվեց իսպառ ջնջելու երիտասարդ գերմանացիների ուղեղներից ու մտածելակերպից ֆաշիստական մոտեցումներն ու նոր արժեհամակարգ ստեղծել՝ հիմնված ժողովրդավարական մեխանիզմների վրա, և վերադարձնել նրանց իրենց մանկությունը, որը բռնի կերպով խլել ու դարձրել էին ֆաշիստական լոզունգների ու պրոպագանդայի հզոր զենք: | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
4415 reads | 26.11.2014
| |