ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
![]() Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ ![]() 2015-ին Ադրբեջանը ևս 1 մլրդ դոլարով կավելացնի իր ռազմական բյուջեն՝ հասցնելով 4 մլրդ 500մլն-ի: Դա մոտ 9 անգամ գերազանցում է Հայաստանի ռազմական ծախսերը, 3%-ով ավելի է Ադրբեջանի 2014-ի ռազմական բյուջեից, համարվում է մեր տարածաշրջանի ամենամեծ ծախսը՝ ուղղված զինամթերքի ձեռքբերմանը: ՄԱԿ-ի զգուշացումներին ընդամենը մի քանի օր առաջ Իլհամ Ալիևը պատասխանեց յուրօրինակ ձևով. ![]() «Նավթի վաճառքի շնորհիվ Ադրբեջանն ունի փող, իսկ Ռուսաստանը միջազգային պատժամիջոցներից թուլացել է և փնտրում է շուկաներ: Մենք 2015-ին մոտ 2մլրդ դոլարի զենք կգնենք Ռուսաստանից, կարծում եմ, նրանք կհամաձայնեն, քանի որ փողի կարիք հիմա շատ ունեն»: Փողի կարիք ունի նաև Հայաստանի տնտեսությունը, և Ալիևի տրամաբանությամբ, մենք պետք է որ արդեն ծնկի եկած լինեինք: Մինչդեռ: Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնը ուսումնասիրություն է արել աշխարհի առավել շատ զինված երկրների առումով և պարզել, մենք 3-րդն ենք 149-ի շարքում, իսկ Ադրբեջանը՝ 5-րդը: Վերլուծաբանները հաշվել են ոչ թե զենքի քանակը, այլ բնակչության թիվը, երկրի համախառն ներքին արդյունքն ու տիրապետած զենքի արդյունավետությունը: ![]() Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Հունաստան. Կիպրոս, Իրան, Չինաստան: Սրանք այն հիմնական երկրներն են, որոնք զենք են մատակարարում հայկական երկու հանրապետություններին: Ի տարբերություն ադրբեջանական կողմի, ՀՀ-ն ամեն օր չի պատմում ունեցած անհաշիվ տանկերի, թնդանոթների ու ռազմածովային ուժերի մասին: Չնայած ադրբեջանական նավերը Կասպից ծովից չեն հասնի Արցախ, բայց նրանց ռազմական բյուջեի առյուծի բաժինը գնում է հենց դրանց վրա, իսկ Հայաստանը ունի կոնկրետ թշնամի և կոնկրետ նպատակ, որի իրագործման վրա էլ ծախսվում է մեր ռազմական լեգալ բյուջեն: Պաշտոնապես Հայաստանը 2014-ին պաշտպանությա վրա ծախսել է մոտ կես միլիարդ դոլար: Պաշտոնապես: Դրա շնորհիվ հասցրել են գնել հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համալիրներ, տանկեր, բայց ամենակարևոր զենքը, որ ունեցավ բանակը, չինական արտադրության AR1A համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն են: Սա հնարավորություններով գերազանցում է 2014-ին Ադրբեջանի ձեռք բերած Սմերչ-ին: Եթե Սմերչ-ի կրակի հեռավորությունը 90կմ է, այս համակարգինը 130կմ է, հրթիռներն ունեն մանյովրելու գերազանց հնարավորություն և կառավարվում են մինչև թիրախին հասնելը: Ադրբեջանը լրջորեն անհանգստացած է 2011-ից սկսված հայ-չինական ռազմական գործակցությունից, փող չի խնայում գնելու ամենաթանկ զենքերը, մինչդեռ նույն թանկ զենքերից շատերը Հայաստանը ևս գնում է, բայց էժան գնով, որովհետև գերտերություններին ձեռնտու է վաճառել զենքեր, բայց խուսափել պատերազմից: | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
2812 reads | 12.12.2014
| |