CNNTURK. «ՊՆԴՈՒՄՆԵՐ ԿԱՆ, ԹԵ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՊՐՈՒՄ Է 4 ՄԼՆ ՀԱՅ»
«CnnTurk» լրատվականն անդրադարձել է հայկական «Կենտրոն» հեռուստաալիքով հեռարձակված ֆիլմաշարի և մի նյութի, որտեղ խոսվում է քրդական հարցի լուծման հեռանկարների և Արևմտյան Հայաստանում այժմ ապրող հայերի թվի մասին: «Թուրքիայում 4 մլն հայերի առկայության մասին պնդում» վերնագրով նյութում «CNNTurk»-ը հանգամանորեն ներկայացնում է Նաիրի Հոխիկյանի պատրաստած ռեպորտաժը քրդական հարցի կարգավորման վերաբերյալ քրդերի ցմահ բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի առաջ քաշած քառափուլ ծրագրի մասին: Այդ ծրագիրն առաջին անգամ հրապարակվել է դեկտեմբերի 5-ին թուրքական «Միլլիյեթ» օրաթերթում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը: Ըստ այդմ` 1. Անկարան պետք է չեղյալ անի քրդերի դեմ առաջ քաշված բոլոր մեղադրանքները և համաներման արժանացնի «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամներին: 2. Քրդերը պետք է ունենան իրենց մայրենիով կրթության և մշակութային ինքնավարության իրավունք: 3. 2015-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում քրդերը պետք է առանցքային տեղեր ունենան: 4. Պետք է վերաշարադրվի թուրքերի ու քրդերի հարաբերությունների պատմությունը: Քրդերն այլևս չպետք է ներկայացվեն իբրև ահաբեկիչներ, իսկ Թուրքիան էլ չպետք է ներկայացվի որպես միայն թուրքերի հայրենիք, քանի որ քրդերն էլ պետք է ունենան իշխանություն և երկիրը ղեկավարելու հավասար լիազորություններ: Չորս մլն հայերի առկայության վարկածից բացի, թուրքական կայքը հիշեցնում է «Իսլամացված հայեր» կոնֆերանսին մասնակցած Այշե Գյուլ Ալթընայի հայտարարությունը: Նա ասել էր, որ այժմ Թուրքիայում ապրում են իսլամացած հայերի միլիոնավոր ժառանգներ: | |
| ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
| 2075 reads | 11.12.2014
| |




