ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՔԱՅԼԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ ՓՈԽԵԼՆ Է
![]() «Մուշ քաղաքում, օրինակ, նախկինում քրդական անուն ունեցող մարդը կարողացել է տեղում բացել հայկական համայնքի գրասենյակ: Դա է ճանապարհը, որ տեղի հայկական համայնքները կարողանում են գործել, եկեղեցիներ բացել: Ո՞վ կարող էր դա պատկերացնել»,-նշում է նա: Պրոֆեսոր Ներսիսյանը շեշտում է՝ եթե ուզում ես խոսքերից անցնել գործի և թուրքերի հետ մտնել համարժեք պայքարի մեջ, պետք է փոխել Արևմտյան Հայաստանի ժողովրդագրական պատկերը: Հայերի առնվազն 5000-ամյա պատմական հայրենիքն այսօր դարձել է Քրդստան, մինչդեռ դրա պաշտոնականացումը կստիպի հավերժ մոռանալ պահանջատիրության մասին: Ցեղասպանությունից 100 տարի անց, 21-րդ դարասկզբին թուրքե՞րը, թե՞ քրդերն են հայերի համար առավել վտանգավոր: Պատմաբանը առաջարկում է հետադարձ հայացք գցել անցյալին և ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումներին: «Մեզ հաճախ թվում է, թե թուրքերը չգիտեն, որ իրենք մեզ ենթարկել են ցեղասպանության: Նրանք դա շատ լավ գիտեն, բայց իմանալը մի բան է, խոստովանելը՝ մեկ այլ բան: Միաժամանակ մենք պետք է այնպիսի քաղաքականություն ընտրենք, որ ի հակակշիռ քրդերի, Արևմտյան Հայաստանում փոխենք ժողովրդագրական պատկերը»: Թվում է, թե Հայոց ցեղասպանության և Արևմտյան Հայաստանի մասին գոնե հայկական կողմը նոր ասելիք չունի, բայց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը համոզված է՝ նորություն չենք ասի, բայց վերլուծելու շատ բան ունենք: 100-ամյակին գոնե պետք է ունակ լինենք գիտակցել մեր թույլ տված ռազմավարական սխալները, սթափ նայել աշխարհին և աշխարհին պահանջներ ներկայացնելու փոխարեն երկիր կառուցել: Դա կորցրածը հետ բերելու, ոճրագործին պատժելու և ցեղասպանության թողած ազգային սթրեսը հաղթահարելու ամենակարճ և կենսունակ ճանապարհն է: Նաիրի Հոխիկյան | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
3526 reads | 03.03.2015
| |