ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԿԱՆԽԱԶԳԱՑՈՒՄԸ ՑԱՎԱԼԻՈՐԵՆ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ. ՊԱՏԱՍԽԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ
19.04.2015 \ 19:50
Reads: 3618
Երբ սակավաթիվ քաղաքագետները, այդ թվում, տողերիս հեղինակը դեռևս իրադարձությունների սկզբին փորձեցին տագնապ հնչեցնել, զգուշացնել, որ ազգի այդ հատվածին սպառնում է ‹‹Բարդուղիմեոսյան գիշեր›› ու արեցին մի շարք կոնկրետ դիվանագիտական, հասարակական և համազգային առաջարկներ, ենթարկվեցին օբստրուկցիայի ու քննադատության: Նրանց հասցեին հնչեցին ‹‹խուճապ սերմանելու››, ‹‹իզուր տագնապ բարձրացնելու››, ‹‹սիրահայության մարտունակությունն ու դիմադրելու կամքը կասկածի տակ դնելու›› և նման իռացիոնալ այլ մեղադրանքներ:
ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԶՆԻՆ
17.04.2015 \ 22:02
Reads: 3088
Ընդունում եմ, որ Ձեր պարտքն է բրիտանական հպատակներին հիշելը: Բայց Դուք էլ պիտի ընդունեք, որ նաև պարտք ունեք Բրիտանական կայսրության քաղաքականության զոհերի՝ հայերի հանդեպ: Եթե Բրիտանական կայսրությունը 19-րդ դարում մի քանի անգամ կանխած չլիներ Օսմանյան կայսրության տրոհումը, ապա հայերը չէին ենթարկվի ցեղասպանության ու երջանիկ կապրեին իրենց հազարամյա հայրենիքի մեջ ու ամեն ապրիլի 24-ին չէին մորմոքի իրենց կորուստը:
«ՎԱՏԻԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԸ
17.04.2015 \ 21:48
Reads: 3613
Իրավամբ, Վատիկանը ազդանշեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով նախաձեռնված նշումների ամենից տարողունակ եւ միջազգային մակարդակի վրա ամենից արձագանքող հանգրվանը: Մինչ այժմ: Սա նշանակում է, որ առնվազն միեւնույն բարձրակետի վրա մնացող այլ կարեւոր իրադարձություններ եւս կիրականանան մինչեւ ապրիլի 24-ը:
ՀԱՅԵՐԸ ՊԵՏՔ Է «ԱՄՈԹԻ ՊԱՏ» ԿԱՌՈՒՑԵՆ` ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԳԱԼԻՊՈԼԻ ԳՆԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
14.04.2015 \ 23:04
Reads: 2131
Հայ ժողովուրդը պետք է «Ամոթի պատ» կառուցի և վրան արձանագրի աշխարհի բոլոր ղեկավարների անունները, որոնք կլինեն Գալիպոլիում ապրիլի 24-ին... Իսկ ո՞վ է ավելի մեղավոր: Նախագահ Էրդողա՞նը, որ երբեք խղճի խայթ չի ունեցել մարդու իրավունքների խախտման համար, թե՞ օտարերկրյա պաշտոնյաները, որոնք կմասնակցեն նրա սարքած խեղկատակությանը:
ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՑՆՑԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵԴԻԱԴԱՇՏԸ
13.04.2015 \ 23:15
Reads: 3594
Մեկնաբանություններ արել են նաև թուրք ընթերցողները՝ նշելով, որ թուրքական դիվանագիտությունը ծանր պարտություն է կրում այս պայքարում՝ Էրդողանին հեգնանքով անվանելով աշխարհի առաջնորդ և կոչ անելով մեծ-մեծ խոսելու փոխարեն գործ անել: Կարևոր ձեռքբերումների շարքում, սակայն, թուրք հասարակության լոյալ վերաբերմունքն է Հայաստանին ու հայ ժողովրդին: Օրեցօր շատանում է ցեղասպանությունը պատմական փաստ համարող և իր պապերի հանցանքի համար ներողություն խնդրող մարդկանց թիվը:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ
12.04.2015 \ 00:02
Reads: 3656
Աչքի էր զարնում ոստիկանի ցցված ատրճանակը: Ալևի պահակը Ներկայացուցչության վարորդին առաջարկեց հայկական դիվանագիտական համարներով ավտոմեքենան տեղափոխել շենքի հետնամասում գտնվող փակ ավտոկայանատեղին՝ շառից, փորձանքից հեռու: Նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք սովորական աշխատաժամանակով է գործելու Ներկայացուցչությունը և դրական պատասխան ստանալով մի տեսակ տխրեց: Շենքի շրջակայքում հայտնվեցին թուրք ոստիկանների փոքրիկ խմբեր:
ԾՈՎԱՅԻՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ. ՉԻՆ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԱՍԻԱԿԱՆ-ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈւՄ
09.04.2015 \ 22:12
Reads: 5280
ԱՄՆ-ում չինական վտանգով անհանգստացած էին դեռևս 2000թ.: Այդ ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում մշակվեց «Ասիա-2025» փաստաթուղթը, որում ներառվել էին չին-ամերիկյան հնարավոր բախման 5 սցենարներ
ՄԱՐԴՈՒՆ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՈՒՂԻՆԵՐ՝ ԿՈՆՏԵՆՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
09.04.2015 \ 11:15
Reads: 5343
Հոգեբանական տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ մարդու հոգեբանական առանձնահատկությունների բացահայտման համար գոյություն ունեն տարբեր ուղիներ՝ սկսած վերջինիս սիրելի գույնի ուսումնասիրությունից մինչև նրա կողմից կիրառվող մակաբույծ բառերի բացահայտումը: Այս առումով ընտրությունը իրոք բավական մեծ է, սակայն խնդիրն այն է, որ երբեմն ստացված տվյալներն այդքան էլ օբյեկտիվ չեն և դրանց հիման վրա վերլուծություններ անելն՝ այնքան էլ ճիշտ չէ:
ԼԻՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆԱԿԻՑ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՄԵԿՈՒՍԱՆԱԼ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻՑ
08.04.2015 \ 22:08
Reads: 2439
Նա կողմնակից է «և-և»-ի քաղաքականությանը, որի համար, ըստ նրա, Հայաստանն ունի բոլոր նախադրյալները:
Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանում բովանդակային առումով այլ ելույթ հնչեց ՌԴ պետդումայի նախագահի կողմից: Նա հայտարարեց, որ եթե Հայաստանը ցանկանա կարգավորել հարաբերությունները ԵՄ-ի հետ, ապա արևմտյան պատժամիջոցներից կտուժի:
Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանում բովանդակային առումով այլ ելույթ հնչեց ՌԴ պետդումայի նախագահի կողմից: Նա հայտարարեց, որ եթե Հայաստանը ցանկանա կարգավորել հարաբերությունները ԵՄ-ի հետ, ապա արևմտյան պատժամիջոցներից կտուժի:
ՈՐՈՇ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՇՈՒՐՋ
08.04.2015 \ 21:16
Reads: 3892
Տվյալ հակամարտությունը մեծի մասամբ գաղափարական է։ Բաշար Ալ-Ասադի վարչակարգը բնույթով նացիոնալ-սոցիալիստական է, մինչդեռ իսլամիստների վերջնանպատակը զուտ շարիաթի օրենքի հաստատումն է և երկրը իսլամի նորմերով առաջնորդող ուժի ստեղծումը։ Ավելին, հակամարտությունը հաջողացրել է խորագույն ատելություն սերմանել սուննի և շիա մուսուլմանների միջև՝ հնարավորություն տալով նշյալ հոսանքներին նորանոր հակամարտություններ հրահրելու և կառավարման թելերը սեփական ձեռքերում կենտրոնացնելու համար:
ՀԱՅ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ «ԱՄԵՐԻԿԱՆԱՅԻՆ»
02.04.2015 \ 00:11
Reads: 3420
Չնայած «Ամերիկանայի» ներողությունը ողջունելի էր, սակայն հապճեպ տեղադրված գրառումը խեղաթյուրում էր նրա անօրինական որոշումը՝ այն անվանելով «թյուրիմացություն»: Տարօրինակ է, որ առևտրային կենտրոնը նեղություն չէր քաշել վարձակալներին տեղեկացնելու, որ ցեղասպանության վերաբերյալ հագուստի վաճառքի արգելքը հանված է:
Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԶԻՆԱՆՇԱՆԸ
29.03.2015 \ 22:51
Reads: 3201
Կարելի է, իհարկե, ամենայն մանրամասնությամբ նշել բոլոր խեղաթյուրումները, սակայն խնդրի էությունը դրանից չի փոխվի, եթե չհամոզվենք ու չընդունենք, որ կատարված այլափոխությունն իսկապես ամբողջովին ոգեզրկել է զինանշանը, չեզոքացրել ներկոմպոզիցիոն տրամաբանական փոխկապակցությունները` կուռ կառուցվածքը վերածելով ազդեցիկությունից ու զորավորությունից զուրկ խռիվ մի գծանկարի: Հետեւաբար, Հայաստանի Հանրապետության զինանշանի մանրամասն նկարագրությունը օրենքով սահմանելիս, պետք է վերականգնել սկզբնական (թամանյանական-կոջոյանական) տեսքը, որովհետեւ նա է ազդեցիկը, ոգեկիրն ու իմաստավորը:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՀ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՌԻԹԸ
29.03.2015 \ 21:46
Reads: 1779
Այս հանգրվանի էականը մեզ համար այլ ուղերձ եւս ունի: Այսպես, եթե մանրադիտակի տակ բերենք բանաձեւը, այնտեղ կնկատենք, որ հույների եւ ասորիների ցեղասպանությունները անառարկելիորեն ամբողջացնում են ցեղասպանության ուխտի բանաձեւած կետերը: Մարդկության դեմ կատարված հանցագործությունների վաղեմության ժամկետի անընդունելիության ընդգծումը պարզ է, որ վերաբերում է նաեւ Հայոց ցեղասպանությանը, եւ այս պահին նման շեշտադրումը լուսաբանելն ավելի քան ըմբռնելի է: Նոր չէ նաեւ հայ, հույն եւ ասորի ժողովուրդների պատմական բարեկամության գիտակցումը:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՂԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ ՄՈՆՍՏՐՆԵՐԻ ՀԵՏ
28.03.2015 \ 11:08
Reads: 3020
Ամերիկացիները մի այսպիսի ֆորմուլա ունեն, որ եթե ստորագրված փաստաթղթերի 25%-ը իրագործվում, ռեալիզացվում է, արդեն շատ լավ է: Հիմա արդյո՞ք մենք նման խոշոր պետության հետ մտնելով այսպիսի հարաբերությունների մեջ և ստորագրելով այսպիսի փաստաթղթեր, ունենք այն ռեզերվները, այն ներուժը, որ կկարողանանք դրանք իրականացնել։ Դրա մասին պետք է մտածել, որովհետև այստեղ կան և տնտեսական խնդիրներ և մշակութային: