ՄԱՐԴՈՒՆ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՈՒՂԻՆԵՐ՝ ԿՈՆՏԵՆՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ԵՐԵՎԱՆ Հոգեբանական տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ մարդու հոգեբանական առանձնահատկությունների բացահայտման համար գոյություն ունեն տարբեր ուղիներ՝ սկսած վերջինիս սիրելի գույնի ուսումնասիրությունից մինչև նրա կողմից կիրառվող մակաբույծ բառերի բացահայտումը: Այս առումով ընտրությունը իրոք բավական մեծ է, սակայն խնդիրն այն է, որ երբեմն ստացված տվյալներն այդքան էլ օբյեկտիվ չեն և դրանց հիման վրա վերլուծություններ անելն՝ այնքան էլ ճիշտ չէ: Հոգեբանական հետազոտություններում վերջերս լայնորեն կիրառվող կոնտենտ վերլուծության մեթոդը հնարավորություն է տալիս համեմատաբար ավելի օբյեկտիվ հետազոտություններ իրականացնել: Մեթոդի էությունը կայանում է հետևյալում. վեր է լուծվում տվյալ անձնավորության կամ խմբի կողմից օգտագործվող բանավոր կամ գրավոր խոսքը: Քանակական կոնտենտ վերլուծության դեպքում առաձնացվում են այն բառերը կամ բառակապակցությունները, որոնք առավել հաճախ են օգտագործվում անձի կողմից: Որակական կոնտենտ վերլուծության դեպքում ուսումնասիրվում են առավել հաճախ օգտագործվող բառերի և բառակապակցությունների միջև կապերը: Ռուսական պարբերականներից մեկը, լայնամասշտաբ ուսումնասիրություններ է կատարել՝ կոնտենտ վերլուծության ենթարկելով տարբեր երկրների նախագահների ելույթները, և առանձնացնելով դրանցում առավել հաճախ օգտագործվող բառերը: Ստորև ներկայացնում ենք այդ սանդղակը, որի տվյալները հնարավորություն են տալիս նոր բացահայտումներ անել նախագահների անձնային հոգեբանական առանձնահատկությունների, ընդհանուր արժեհամակարգի, աշխարհընկալման և այլ առանձնահատկությունների վերաբերյալ:
| |
| ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
| 5346 reads | 09.04.2015
| |


Հոգեբանական տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ մարդու հոգեբանական առանձնահատկությունների բացահայտման համար գոյություն ունեն տարբեր ուղիներ՝ սկսած վերջինիս սիրելի գույնի ուսումնասիրությունից մինչև նրա կողմից կիրառվող մակաբույծ բառերի բացահայտումը: Այս առումով ընտրությունը իրոք բավական մեծ է, սակայն խնդիրն այն է, որ երբեմն ստացված տվյալներն այդքան էլ օբյեկտիվ չեն և դրանց հիման վրա վերլուծություններ անելն՝ այնքան էլ ճիշտ չէ:


