ԴԵՐՍԻՄՑԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ
25.03.2015 \ 17:41 Reads: 1959
Դերսիմի միությունների դաշնության նախագահ Ահմեդ Բալկըսը խոսում է իրենց ապրած տարածաշրջանում հայկական պատմամշակութային կոթողների մասին: Որոշել են՝ ցեղասպանության 100-ամյակին հանուն հայերի անելու են հատուցման քայլ՝ վերականգնելով Մազկերտի կիասաքանդ եկեղեցին: Դերսիմի տարածաշրջանում կա 5 քաղաք, մի քանի տասնյակ գյուղ, ոչ պաշտոնական հաշվարկներով՝ մոտ կես միլիոն հայ և 162 հայկական եկեղեցի:
10 ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՆ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
25.03.2015 \ 13:56 Reads: 6387
Նախագահ Օբաման կարող է հիմք դնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը՝ հիմնված ճշմարտության և արդարության վրա, համահունչ Ներկայացուցիչների պալատում սպասվող բանաձևին և իր նախորդ ապրիլքսանչորսյան ուղերձներին՝ հայտարարելով, որ «փաստերի լիարժեք, անկեղծ ու արդարացի ճանաչումը բխում է բոլորիս շահերից»: Նախագահ Օբամայի այցը նաև կխրախուսի մարդու իրավունքների թուրք պաշտպաններին՝ շարունակելու իրենց դժվարին աշխատանքը՝ օժանդակելու Թուրքիայի կառավարությանը՝ հաշվի նստելու իր անցյալի ամենամութ էջերի հետ:
ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԻ
25.03.2015 \ 00:07 Reads: 5673
Խնդիրն այն է, որ ԼՂ հիմնահարցը դուրս է եկել 11.5 հազար քառակուսի կմ ազգային ինքնորոշում պահանջող հանրապետության սահմաններից: Ստեփանակերտի՝ բանակցային գործընթացից օտարվելը (ոչ առանց մեր դիվանագիտության մեղքով) ՀՀ-ին եւ Ադրբեջանին երես առ երես տեղափոխել է հակամարտության դաշտ: Երկու սուվերեն պետություն, միջազգային իրավունքի 2 սուբյեկտ: Եւ, փոխանակ բանակցային-փոխզիջումային ճանապարհով հասնելու հանգուցալուծման՝ Ալիեւը հավակնում է ոչ միայն ԼՂ, այլեւ ՀՀ տարածքներին:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ 120 ՀՈԳԱՆՈՑ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՄԲ
23.03.2015 \ 23:57 Reads: 3011
Լեռնային երկրներում ապրելը հաճախ դժվար է, բայց շատ ավելի հաճախ հնարավորություն է տալիս տուրիզմի շնորհիվ զարգացնել տնտեսությունն ու միջմշակութային կապերը: Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ ֆրանսիացի, շվեյցարացի ու հայ բազմաթիվ մասնագետներ կգան՝ խոսելու իրենց վարպետության և երեք երկրների ընդհանրությունների մասին: Ֆրանսիան ու Շվեյցարիան Հայաստանի նման լեռնային երկրներ են, բայց ի տարբերություն մեզ կարողանում են լեռների ու տուրիզմի շնորհիվ փող աշխատել:
ԱՆՑՅԱԼ ՇԱԲԱԹ ՆՅՈՒ ՅՈՐՔԸ ՄԻ ՔԱՆԻ ՕՐՈՎ ՎԵՐԱԾՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ
20.03.2015 \ 14:17 Reads: 1995
Նույն շաբաթավերջին Նյու Յորքում տեղի ունեցավ  Հայոց ցեղասպանության հարյուրամյակի «Պատասխանատվություն 2015» համաժողովը, որը տևեց երեք օր և որի աշխատանքներին մասնակցեցին շուրջ 50  հանրահայտ մտավորականներ, իրավաբաններ, գրողներ, արվեստագետներ, լրագրողներ և հասարակական գործիչներ ամբողջ աշխարհից, որոնք լուսաբանեցին հարցերի լայն շրջանակ կապված տարբեր ցեղասպանությունների հետ:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ ԲԱԶՄԱՎԵԿՏՈՐԱՅԻՆ ԴԻՏԱԿԵՏԵՐ
19.03.2015 \ 15:14 Reads: 3216
Խնդիրը կենտրոնանում  է նշման տարողության, ոչ հայկական` պետական, հասարակական, զանգվածային առավելագույն շրջանակներ ներգրավելու վրա: Եւ այս առումով, պարզ է, որ հայ մարդը սպասում է առավելագույն հնարավորը, թե՛ իբրեւ բարձրորակ, թե՛ իբրեւ յուրահատուկ եւ թե՛ իբրեւ արձագանքում ապահովող հսկայածավալ միջոցառումների շարք:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՔՈՒՄ ԿԼԻՆԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՅՍԵՐԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ
17.03.2015 \ 23:29 Reads: 2033
Յունկերի այսօրվա նախաձեռնության հետևում էլ Գերմանիան է՝ խնդիր դնելով տևական գործընթացի վերջին փուլում դառնալ Եվրոպայի աքսակալ. «Մենք գործ ունենք քաղաքական շատ խորը մտածված բլեֆի հետ: Ասում են, որ Եվրոպան պետք է պաշտպանվի Ռուսաստանից, բայց ես կարծում եմ, որ սա հեռու է իրականությունից կամ այդքան էլ մոտ չէ իրականությանը, որովհետև Գերմանիան այսօր շարուակում է իր քաղաքական գիծը, որը նա տարել է մեկ դար շարունակ: Անգելա Մերկելը դա շատ լավ կարող է անել, որովհետև ունի կոմունիստական դաստիարակություն և ԽՍՀՄ կառավարման ուղղահաաց կառուցվածքը նրան շատ լավ ծանոթ է: Նա կարող է կանգնել բուրգի գխին, ղեկավարել ամբողջ շարժումը»:
ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
17.03.2015 \ 13:15 Reads: 9316
Եթե  միայն հայերի  երկյուղից մայրաքաղաք տեղափոխելը բավարար փաստ չէ,  ապա հատուկ նրանց  համար փոքրիկ մեջբերում էլ անենք Աղվանքի վերաբերյալ իրանցի նշանավոր  պատմաբան  Էնայաթոլլա  Ռեզայի մենագրությունից,  ուր հստակ գրված է, թե հայերի  ուժն այնքան  էր, որ Հազկերտ Բ.–ին մեծապես  անհանգստացնում  էր  «Հայոց  մեծերի  ազդեցությունը  և արդյունքում Բյուզանդիայի ազդեցության վտանգը Կովկասի պետություններում, այդ  թվում՝ Իբերիայում (Վրաստան) և Աղվանքում (Առան)»:
ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ 4 ՏԱՐԻ ԱՆՑ. ՋԻՆԸ ՇՇԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ
17.03.2015 \ 00:41 Reads: 3685
2011-ի մարտի 15-ին մի քանի հազար մարդ հավաքվեց Դամասկոսի գլխավոր հրապարակում ու նախագահից հրաժարական պահանջեց՝ դժգոհելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակից ու ցածր կենսամակարդակից: Հետո պարզվեց, որ բողոքի ցույցերի հետևում կանգնած էր ոչ թե սիրիացի ժողովուրդը, այլ Սիրիայի տարածքի վրա աչք դրած որոշ պետություններ ու համաշխարհային բիզնեսի խոշոր խաղացողներ: Թունիսը, Եգիպտոսը, Լիբիան ու արաբական այլ պետություններ ծնկի բերած եԱրաբական գարուն« օպերացիան Սիրիայում հանդիպեց ուժեղ դիմադրության:
ԱԼ-ՔԱԻԴԱՅԻ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
15.03.2015 \ 01:29 Reads: 8477
Չնայած Ալ-Քաիդան ահաբեկչական խմբավորումների շարքում արդեն գտել է իր հաստատուն տեղը և որպես պատասխան ռազմավարություն որդեգրել է բռնությունը, արաբական ազգերի և համաշխարհային անվտանգության համար դրա սպառնալիքն առավելապես գալիս է կառույցի գաղափարաբանությունից և այնպիսի ձեռնարկումներից, ինչպիսիք են ցանցային կառույցների ստեղծումն ու արմատականության տարածումը՝ միտված իսլամադավան աշխարհը մեկ հովանու ներքո միավորելուն և կառավարելուն։
ԷՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾՏԵՐՆ ԷԼ ԵՆ ԳՈՂ (ՊԱՏՄՎԱԾՔ)
13.03.2015 \ 23:11 Reads: 2338
Խաչիկը թե մնար Ագուլիսում, ու կարգերն էլ չփոխվեին, նրան կմեծարեին` աղա Խաչիկ: Բայց գաղթել էր Երևան ու դարձել ընկեր Խաչիկ կամ` Խաչիկ Իգնատովիչ: Ականջին երկուսն էլ խորթ էին, մանավանդ` երկրորդը, մտքում դժգոհում էր` Տո, հայ ես, էլ Իգնատովիչը ո՞րն է:
ԻՆՉՈ՞Ւ Է ՊՈԼՍՈ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ԳՈՐԾՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ՝ 120%-ՈՎ ԹԱՆԿԱՑՆԵԼՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11.03.2015 \ 22:07 Reads: 2727
Հուղարկավորության համար այժմ պետք է վճարել 1000 թուրքական լիրա՝ մոտ 450 դոլար, ամուսնության համար պահանջվում է 1525 թուրքական լիրա՝ մոտ 700 դոլար, եպիսկոպոսի մասնակցությամբ մկրտության արարողության համար ցանկացողները պետք է վճարեն 3600 թուրքական լիրա, որը համարժեք է 2200 դոլարի:
ԻՆՉՈ՞Ւ Է «ԱՄԵՐԻԿԱՆԱ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԱՐԳԵԼՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՊԻԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ
11.03.2015 \ 12:08 Reads: 2226
Այդ երեք հայերի բիզնեսի բացման օրը՝ փետրվարի 12-ին, «Ամերիկանայի» ղեկավարությունն անսպասելիորեն հայտնեց նրանց, որ վաճառասեղանից հեռացնեն բողոքի բոլոր պատկերները: Չնայած վաճառասեղանի վրա բողոքի որևէ պատկեր չկար, բացառությամբ վաճառքում առկա շապիկներով մարդկանց պաստառների, Չուլջյանը տեղեկացրեց «Կալիֆորնիա կուրիերին», որ նա անմիջապես հանել է այդ պաստառները՝ խուսափելով «Ամերիկանայի» հետ որևէ վեճից:
​ՇՌԱՅԼՈՒՄ ԵՆՔ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԱՍՏԻՃԱՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
06.03.2015 \ 12:37 Reads: 8382
Մարտի 2-ին, Դիվանագետի օրվա կապակցությամբ, նախագահ Սերժ Սարգսյանն արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհել 5 հոգու, ևս 13 հոգու էլ՝ արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան: 
« 1 2 ... 38 39 40 41 42 ... 90 91 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com