ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ 120 ՀՈԳԱՆՈՑ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՄԲ
![]() Լեռնային երկրներում ապրելը հաճախ դժվար է, բայց շատ ավելի հաճախ հնարավորություն է տալիս տուրիզմի շնորհիվ զարգացնել տնտեսությունն ու միջմշակութային կապերը: Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ ֆրանսիացի, շվեյցարացի ու հայ բազմաթիվ մասնագետներ կգան՝ խոսելու իրենց վարպետության և երեք երկրների ընդհանրությունների մասին: Ֆրանսիան ու Շվեյցարիան Հայաստանի նման լեռնային երկրներ են, բայց ի տարբերություն մեզ կարողանում են լեռների ու տուրիզմի շնորհիվ փող աշխատել: «Սա Ֆրանկոֆոնիայի սեզոնի մաս է կազմում, որի վրա Շվեյցարիայի դեսպանի հետ մենք երկար ժամանակ ենք աշխատել: Լեռնային փառատոնը պրեմիերա է Հայաստանում, և մենք հույս ունենք, որ մեր երկրների նմանությունների շնորհիվ կկարողանանք փորձի փոխանակում անել»,-ասում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Ֆրանսիայից ժամանած 12 երաժիշտները կմասնակցեն Ֆրանկոֆոնիայի օրերի միջոցառումներին, ընդհանուր առմամբ մոտ 20 ֆրանսիացի հյուր կլինի Հայաստանում: Շվեյցարիայի դեսպանը ևս հատուկ է պատրաստվել միջոցառմանը: Ֆրանսիացիների հետ Հայաստանում են նաև շվեյցարացի մասնագետները, տուրիզմի ոլորտի գիտակներ, որոնք շվեյցարական լեռների գրավչության միջոցով կփորձեն ստեղծել հայկական լեռնաշխարհի փոքր, բայց գեղեցիկ անկյունում տեղավորված ՀՀ լեռնային տուրիզմ: Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերի խոսքով. «Լեռնային փառատոնի ընթացքում կազմակերպվելու են կինոդիտումներ, կներկայացվեն նաև հայ հեղինակների գործեր: Այս նախաձեռնության շուրջ համախմբվել են մարդիկ ու կազմակերպություններ, որոնք կրում են եվրոպական մշակութային արժեքներ»: ![]() Նաիրի Հոխիկյան | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ | |
3011 reads | 23.03.2015
| |