ՇՌԱՅԼՈՒՄ ԵՆՔ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԱՍՏԻՃԱՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
![]() Մարտի 2-ին, Դիվանագետի օրվա կապակցությամբ, նախագահ Սերժ Սարգսյանն արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհել 5 հոգու, ևս 13 հոգու էլ՝ արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան: Նավասարդյանը տեղեկացրել է, որ որևէ սահմանափակում չկա, թե մեկ օրվա ընթացքում քանիսը նման կոչման կարող է արժանանալ. «Նախագահն է պարգևատրումներն ու այդ կոչումները տալիս և զրկում, և իրենից է կախված, թե քանի հոգու կտա, կշնորհի և կզրկի: Հարցն ուրիշ բան է, այդքան դեսպանների կոչումներ շնորհելը որքանո՞վ է համաչափ՝ սիմետրիկ մեր դիվանագիտական ծառայությունների մատուցմանը: Ըստ երևույթին, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Ֆրանսիայում կոչումով արտակարգ և լիազոր դեսպան 10-ն են, և 20 դեսպան ունի Իտալիան, ուղղակի մենք այս հարցում շռայլ ենք»: Բացի այդ, ըստ Նավասարդյանի, կարևոր է տեսնել, թե արդյոք ստացած կոչումներին բոլո՞րն են արժանի: Դա կախված է մի շարք գործոններից, առաջին՝ տվյալ անձի պրոֆեսիոնալ մակարդակից, կատարած աշխատանքի արդյունքներից, և շատ կարևոր է աշխատանքի տևողությունը, թե որքան տարի է ծառայում մարդը նման ամենաբարձր աստիճանին հասնելու համար. «Չնայած լինում են առանձին դեպքեր, առանձին ծառայություններ, որոնց համար կարող են ստանալ, բայց դրանք բացառություններ են կազմում»: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ | |
8382 reads | 06.03.2015
| |