ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ
12.05.2015 \ 21:05 Reads: 4005
Իսլամական ֆունդամենտալիզմի հավանական ծնունդը Ադրբեջանում խիստ անհանգստացնում է Իրանին, որի տվյալներով, այդ անդրկովկասյան հանրապետությունում ապրում են 40 հազար սալաֆիտներ, որոնց մի մասն, ինչպես ասվեց, ռազմական պատրաստություն է անցնում ահաբեկիչների  ջոկատներում: Սրան գումարվում է Իսլամական պետության ազդեցության ոլորտների տարածումը Կասպիական ավազանում: 
ԱԳՆ-Ն ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆ Է YOUTUBE-ՈՒՄ, FACEBOOK-ՈՒՄ ԵՎ TWITTER-ՈՒՄ
12.05.2015 \ 17:50 Reads: 1879
Հայաստանի արտգործնախարարության դիվանագիտական դպրոցն իր ստեղծման 5-րդ տարեդարձին կազմակերպել է «Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային կոնֆերանս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ դիվանագիտական դպրոցը Հայաստանի արտաքին քաղաքականության հաջող իրականացման գործում կարևոր դերակատարում ունի, քանի որ պատրաստում է դիվանագիտական ծառայության հմուտ մասնագետներ:
ՎՐԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԸ ՌԵՎԵՐԱՆՍ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԻ ՄԱՍԻՆ
12.05.2015 \ 12:26 Reads: 3349
Տեղի ունեցածն, ըստ երևույթին, եղել է քաղաքական անփութություն կամ դիվանագիտական սայթաքում: Անվանումից ոչինչ չի փոխվում: Իսկ հանդիպումը որակել որպես անձանական հանդիպում, ինչպես ներկայացվեց հայկական կողմից, ծիծաղելի է, եթե այն չունենար տխուր հետևանքներ: Սա հիշեցնում է այն դեպքը, երբ երեխան թաքցնում է ծնողներից, որ կոտրել է թանկարժեք ծաղկամանը: Անհաջող և անհամոզեցուցիչ է հնչում նաև այն հայտարարությունը, թե Հայաստանը տեղյակ չի եղել, որ օսերը ժամանելու են Ստեփանակերտ:
ՊԱՐՏՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ. ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԳԵՐՄԱՆԻԱՆ ՈՒ ԱԼԻԵՎՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ
09.05.2015 \ 15:38 Reads: 1729
Այն, ինչը գաղափարախոսություն էր ավանդույթներ ունեցող Գերմանիայի համար, 1918-ին Լենինի ստեղծած Ադրբեջանում վերածվեց կույր պաշտամունքի ու վայրագության: 2015-ին՝ Շուշիի շրջադարձային ազատագրումից 23 տարի անց Ադրբեջանի առաջնորդները շարունակում են քարոզել հայերի ցեղասպանության կրկնություն, կոչ անում սպանել բոլոր հայերին, իսկ քնած հայ սպային կացնահարած հանցագործին հերոսացնում: 
 
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
08.05.2015 \ 21:44 Reads: 2038
Այս հանգամանքով են իրարից տարբերվում դիվանագիտությունը և հետախուզությունը, որոնք, վերջին հաշվով, հետապնդում են նույն նպատակը` ինֆորմացիոն ապահովություն իրենց պետության համար: Սակայն խաղի կանոնների խախտման դեպքում և՛ դիվանագետները, և՛ հետախույզները արժանանում են նույն ճակատագրին. նրանց հայտարարում են persona non grata, անցանկալի անձ և վտարում երկրից, եթե ունեն դիվանագիտական անձեռնմխելիություն, իսկ դրա բացակայության դեպքում նրանց վրա տարածվում են երկրի օրենքները և նրանք ենթարկվում են քրեական պատասխանատվության:
ՅՈՒՐԻ ԼԵՎԻՏԱՆ. ՀԻՏԼԵՐԻ ԹԻՎ ՄԵԿ ԹՇՆԱՄԻՆ
08.05.2015 \ 14:22 Reads: 4816
Երիտասարդ Յուրկայի կարիերան սկսվեց 17 տարեկանում, երբ նա որոշեց լքել Վլադիմիրի մարզը (Ռուսաստան) և մեկնել Մոսկվա՝ ուժերը կինոյի բնագավառում փորձելու նպատակով: Նրա խրոխտ և «սուրբ» (խորհրդային ժողովուրդն այն սուրբ էր համարում) ձայնի ելևէջներին չէր կարող անտարբեր լինել և ոչ ոք, անգամ՝ ԽՍՀՄ առաջնորդ ընկեր Ստալինը:
ՌԱԴԻՈՅԻ ԱՐԽԻՎԻՑ. ՏՈՆԱԿԱՆ ՌԱԴԻՈՊԻԵՍ. 1957Թ.
07.05.2015 \ 22:49 Reads: 2772
1957-ին ձայնագրված տոնական ռադիոպիեսը ներկայացնում ենք ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆԻ արխիվից:
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԻ ԵՎ ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄԻ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ
07.05.2015 \ 13:06 Reads: 2670
Ամերիկյան դիվանագիտության կադրային քաղաքականության համար  նշված արատներից բացի, հատկանշանական է նրա քաղաքականացվածությունը.  երկու հիմնական կուսակցություններին չպատկանող դիվանագետը շանսեր չունի դառնալ դեսպան: Դիվանագիտական ‹‹spoil system››-ի մեթոդ է կիրառել Սիլվիանո Բեռլուսկոնին, չնայած Իտալական օրենքն արգելում է դեսպան նշանակել ոչ պրոֆեսիոնալի: Առանձին դեպքերում նույնը կարելի ասել  Մեծ Բրիտանիայի և  Ֆրանսիայի մասին: 
ԱԶԳԱՅԻՆ-ՊԵՏԱԿԱՆ ՀԶՕՐԱՆՔԻ ՏԵՍԼԱԿԱՆՈՎ...
07.05.2015 \ 13:00 Reads: 1443
Փարիզ, Բէյրութ, Թեհրան եւ Լոս Անջելէս ու դեռ նոյնինքն աղէտեալ Հալէպ, միլիոնաւոր հայորդիներ իրենց հաւատարմութեան անջնջելի դրոշմը թողեցին մեր համազգային պահանջատիրութեան միասնական ուղեգրութեան վրայ, համոզւած՝ գալիք յաղթանակների անխուսափելիութեանը:
ԲԵՌԼԻՆԻՑ ՀԱՍՆՈՂ ՀԱՐՎԱԾԸ
04.05.2015 \ 17:18 Reads: 2476
100-րդ տարելիցը լավ առիթ էր առնչված պետությունների համար կարմիր քարտ ցույց տալու Անկարային: STOP ասելու նոր օսմանականության հոխորտանքով աշխարհաքաղաքական ուժի վերածվելու նկրտումներ դրսեւորող եւ արեւմտյան ուժերի վերահսկողությունից դուրս եկող կրոնական ծայրահեղականությանը տիրություն անող Թուքիային։
ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾ ԽԱՂ Է, ՈՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐ
04.05.2015 \ 15:33 Reads: 5151
Այն բուռն ռեակցիան, որն առաջացրեց 100-ամյա տարելիցը իր գերազանց կազմակերպված միջոցառումերով, ունի և՛ բարոյական, և՛ քաղաքական ասպեկտներ: Մեծ նշանակություն ունեցան, անշուշտ, Հռոմի պապի և Եվրախորհրդարանի խոսքը ցեղասպանության ճանաչման և գնահատանքի գործում: Ես կկարևորեի այն հանգամանքը, որ Հայոց Մեծ եղեռնը, չնայած մեկդարյա անցյալին, ընդունեց համամարդկային, տիեզերական բնույթ, համեմատվեց ֆաշիզմի, ստալինիզմի, արդի ահաբեկչության և մարդկության դեմ գործվող հանցանքների հետ: Սա շատ կարևոր է:
 
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
04.05.2015 \ 11:13 Reads: 3144
Հայոց ցեղասպանության հիշատակման հիմնական միջոցառումները տեղի ունեցան Նանջինգ քաղաքում: Նանջինգն ընտրված էր, որպես ցեղասպանության հիշատակման կենտրոն, քանի որ 1937թ. ճապոնացիները Նանջինգում կոտորել են 300.000 չինացիների և այս առումով հայերին ու չինացիներին միավորող նմանատիպ վիշտ կար: Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, այպես էլ Նանջինգի կոտորածների դեպքում՝ կազմակերպիչները չեն ընդունում իրենց մեղավորությունը:
ԻՆՉՈՒ՞ ԻՍՐԱՅԵԼԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
27.04.2015 \ 02:18 Reads: 5016
Կփորձենք առանց երկու ժողովուրդների պատմական, կրոնաքաղաքակրթական և էթնոհեգաբական նրբությունների մեջ մտնելու, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացների տեսանկյունից թվարկել այն պատճառները, որոնք խոչընդոտում են Թել Ավիվի կողմից  հայոց  ցեղասպանության ճանաչմանը: 
ՈՒՂԵՐՁ՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ
24.04.2015 \ 14:45 Reads: 1765
Մենք համոզված ենք, որ ցեղասպանության համընդհանուր ճանաչումը անշրջելի և անկասելի գործընթաց է, որին հաջորդելու են պահանջատիրության ու փոխհատուցման հարցի արդարացի լուծումը` որպես մարդու իրավունքների, խղճի, ազատության և արդարության գաղափարների հաղթանակ:
« 1 2 ... 36 37 38 39 40 ... 90 91 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com