ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ Ինֆորմացիոն-վերլուծական աշխատանքը դասական առումով համարվում է դիվանագիտական գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը, որի հնարավորությունները XX-XXI դարերում կտրուկ մեծացել են:Դիվանագետներն, անկախ երկրների պատկանելության, համակարծիք են, որ ինֆորմացիոն-վերլուծական աշխատանքն իրենց գործառույթների դոմինանտն է: Իսկ թե որտեղ այն պետք է իրականացվի` արտգործնախարարությունում, դեսպանությունում կամ ռազմավարական գիտահետազոտական կենտրոններում` այստեղ կարծիքները տարբերվում են: Մեծ տերությունները, որոնք ունեն մեծ հնարավորություններ, վերլուծական դիվանագիտության վերջնական ձևավորումն իրականացնում են իրենց ‹‹ուղեղային կետրոններում››: Ընդ որում, այդ գործընթացը կատարվում է ոչ թե մեկ, այլ բազմաթիվ և տարբեր աղբյուրներից ստացվող ինֆորմացիայի համադրման մեթոդով: ԽՍՀՄ-ը մեծ փորձ ուներ այդ ուղղությամբ: Տարբեր կազմակերպություններ (արտգործնախարարություն, արտաքին լեգալ և ոչ լեգալ հետախուզություններ, ռազմական հետախուզություն) իրարից անկախ և գաղտնի իրենց ինֆորմացիոն-վերլուծական նյութերը ներկայացնում էին ԽՄԿԿ-ի Կենտրոնական կոմիտեի միջազգային բաժին, որտեղ գիտական խոր վերլուծությունների ու կանխատեսումների հիման վրա ձևավորվում էին պետության արտաքին քաղաքականության մոտակա և հեռավոր ռազմավարությունն ու մարտավարությունը: Ինֆորմացիոն-վերլուծական աշխատանքում հավասարարության նշան դնել արտասահման գործուղված օպերատիվ դիվանագետի և գիտնական–վերլուծաբանի միջև, սխալ է: Հենրի Քիսինջերն իր հայտնի ‹‹Դիվանագիտություն›› գրքում հետաքրքիր կերպով է մեկնաբանում վերլուծաբանի ու քաղաքական գործչի գործունությունը, որտեղ, մեր կարծիքով, ‹‹քաղաքական գործիչ›› տերմինը առանց սխալվելու հավանականությամբ կարող ենք փոխարինել ‹‹դիվանագետ›› եզրույթով:‹‹Վերլուծաբանը,- գրում է նա,- կարող է ընտրել իր ուսումնասիրության թեման, իսկ քաղաքական գործիչն ստիպվա՛ծ է դա անել: Վերլուծաբանն ազատ ժամանակ ունի և կարող է տնօրինել այն ըստ իր հայեցողության` հստակ ու պարզ եզրակացության հանգելու համար, իսկ քաղաքական գործիչը միշտ ցայտնոտի մեջ է: Վերլուծաբանը ոչ մի ռիսկի չի գնում: Եթե պարզվի, որ նրա հետևությունները սխալ են, նա նոր տրակտատ կգրի: Պետական գործիչը ունի մի փորձի իրավունք, եթե նա ճիշտ չի գուշակում, սխալն ուղղելն անհնար է: Վերլուծաբանն իր տրամադրության տակ ունի բոլոր փաստերը, և դրա համար նրա մասին դատում են իր ինտելեկտուալ կարողությունների համեմատ: Քաղաքական գործիչն ստիպված է գործել` ելնելով գնահատականներից, որոնք նա չի կարող ապացուցել այդ պահին, երբ հիմնավորում է դրանք: Պատմությու՛նը կդատի նրա մասին այն բանի հիման վրա, թե որքանով է նա խելացի գտնվել անհրաժեշտ փոփոխություններ կատարելիս, և ամենակարևորը` որքանով է կարողացել պահպանել խաղաղությունը››: (Henry Kissinger. Diplomacy. N.Y. 1994 p. 27): Դիվանագետին սպառնացող նշված վտանգներին մենք կավելացնենք ևս մի քանիսը: Վերլուծական աշխատանքը միայն ինֆորմացիայի հայթայթումը և մշակումը չէ: Այն պահանջում է ստացված տեղեկության ստուգում և ճշգրտում, որի համար հարկ է ունենալ աղբյուրների բազմազանություն: Ինֆորմացիայի հայթայթումը նուրբ և բարդ գործընթաց է, որը բաժանվում է երկու խմբի` բաց (լեգալ) և փակ (գաղտնի): Առաջինի մեջ մտնում են երկրի պաշտոնական հրատարակությունները, ԶԼՄ-երը, տեղեկագրերը, գրականությունը, ինչպես նաև պաշտոնական և ոչ պաշտոնական կապերը դեսպանընկալ երկրում և դիվանագիտական կորպուսում, ընդդիմադիր կուսակցությունները, (եթե դրանք արգելված չեն) և այլն: Այս ճանապարհով ինֆորմացիայի հայթայթումն ապահովագրված է 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայի 3-րդ հոդվածով: Դժվար է միանշանակ որոշել երկրորդ խմբի` գաղտնի` կոնֆիդենցիալ ինֆորմացիայի աղբյուրները և դրանց թույլատրելիության սահմանները: Դիվանագետի համար կոնֆիդենցիալ ինֆորմացիայի աղբյուրներն են վստահելի կապերը դեսպանընկալ երկրի հասարակության տարբեր խավերի, քաղաքական, հասարական գործիչների, գիտության, մշակույթի և կրոնական ներկայացուցիչների հետ, դիվանագիտական կորպուսում, որը պրոֆեսիոնալների համար ‹‹դիվանագիտական բորսա›› է: Այս կարգի ինֆորմացիայի արդյունավետությունը բացառապես կախված է դիվանագետի փորձառությունից, ճկունությունից և ‹‹քաղաքական հոտառությունից››: Կոնֆիդենցիալ ինֆորմացիայի հայթայթումը դիվանագետի գործունեության անկյունաքարն է: Ինֆորմացիայի հայթայթումը թույլատրելի է երկու պայմանով.ա/ եթե այն չի վնասում դեսպանընկալ երկրի պետական շահերին, բ/ եթե այն ձեռք է բերված թույլատրելի մեթոդներով: Այս հանգամանքով են իրարից տարբերվում դիվանագիտությունը և հետախուզությունը, որոնք, վերջին հաշվով, հետապնդում են նույն նպատակը` ինֆորմացիոն ապահովություն իրենց պետության համար: Սակայն խաղի կանոնների խախտման դեպքում և՛ դիվանագետները, և՛ հետախույզները արժանանում են նույն ճակատագրին. նրանց հայտարարում են persona non grata, անցանկալի անձ և վտարում երկրից, եթե ունեն դիվանագիտական անձեռնմխելիություն, իսկ դրա բացակայության դեպքում նրանց վրա տարածվում են երկրի օրենքները և նրանք ենթարկվում են քրեական պատասխանատվության: Ունենալով նույն սկզբունքներն ու նպատակները, փոքր և մեծ երկրների դեսպանությունների ինֆորմացիոն գործունեությունները տարբերվում են մեկմեկուց մեթոդաբանությամբ, ձևերով ու գործելակերպով: Շատ փոքր երկրների կարծիքով, իրենց հնարավորություններն ինֆորմացիայի ձեռքբերման գործում ավելին են քան մեծ երկրներինը, քանի որ իրենք հանդիսանում են ‹‹խաղաղության օազիսներ››, չեն մասնակցում սպառազինությունների մրցավազքին և որպես քաղաքական բուֆեր բաժանում են հավանական կոնֆլիկտների մասնակիցներին: ( Lamont A. Small nations-Glasgow,1944-P.7.): Անցյալ դարի կեսերին շրջանառության մեջ մտած ‹‹քաղաքական բուֆերի›› գաղափարը նոր զարգացում ապրեց անվանի դիվանագետ Վիկտոր Պոպովի աշխատություններում, որի կարծիքով, փոքր երկրների քաղաքական դերակատարությունը առանձին դեպքերում գերազանցում է նրանց ‹‹ռազմական և տնտեսական ներուժը (ռեզերվը): Այդ երկրների դիվանագետները շնորհիվ ճյուղավորված և ակտիվորեն գործադրվող կապերի ներգրավվում են ‹‹այլ երկրների հետ բանակցային գործընթացներում››: Ընդ որում` ‹‹փոքր երկրներն հաճախ նախընտրում են չգովազդել իրենց շփումները, գործել գաղտնի, չցուցադրել բաց կապերը և բանակցությունները` մեծ տերությունների ճնշումից խուսափելու նպատակով››: (Попов В.И. Современная дипломатия. Теория и практика.М. 2004, изд. ‹‹Международные отношения››, стр. 296,297):Փոքր երկրների դիվանագետների նման կարգավիճակը մեծ դյուրություններ է ստեղծում նրանց` հավաստի և օգտակար ինֆորմացիայի հայթայթման գործում, եթե, իհարկե, վերջիններս փորձառու են և տիրապետում են դիվանագիտական արվեստի նրբություններին ու առանձնահատկություններին: | |
| ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ | |
| 2042 reads | 08.05.2015
| |


Ինֆորմացիոն-վերլուծական աշխատանքը դասական առումով համարվում է դիվանագիտական գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը, որի հնարավորությունները XX-XXI դարերում կտրուկ մեծացել են:
Ինֆորմացիոն-վերլուծական աշխատանքում հավասարարության նշան դնել արտասահման գործուղված օպերատիվ դիվանագետի և գիտնական–վերլուծաբանի միջև, սխալ է: Հենրի Քիսինջերն իր հայտնի ‹‹Դիվանագիտություն›› գրքում հետաքրքիր կերպով է մեկնաբանում վերլուծաբանի ու քաղաքական գործչի գործունությունը, որտեղ, մեր կարծիքով, ‹‹քաղաքական գործիչ›› տերմինը առանց սխալվելու հավանականությամբ կարող ենք փոխարինել ‹‹դիվանագետ›› եզրույթով:
Ինֆորմացիայի հայթայթումը թույլատրելի է երկու պայմանով.
Անցյալ դարի կեսերին շրջանառության մեջ մտած ‹‹քաղաքական բուֆերի›› գաղափարը նոր զարգացում ապրեց անվանի դիվանագետ Վիկտոր Պոպովի աշխատություններում, որի կարծիքով, փոքր երկրների քաղաքական դերակատարությունը առանձին դեպքերում գերազանցում է նրանց ‹‹ռազմական և տնտեսական ներուժը (ռեզերվը): Այդ երկրների դիվանագետները շնորհիվ ճյուղավորված և ակտիվորեն գործադրվող կապերի ներգրավվում են ‹‹այլ երկրների հետ բանակցային գործընթացներում››: Ընդ որում` ‹‹փոքր երկրներն հաճախ նախընտրում են չգովազդել իրենց շփումները, գործել գաղտնի, չցուցադրել բաց կապերը և բանակցությունները` մեծ տերությունների ճնշումից խուսափելու նպատակով››: (Попов В.И. Современная дипломатия. Теория и практика.М. 2004, изд. ‹‹Международные отношения››, стр. 296,297):

